Arminfo.info


ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ բացառել Հենրի Կուելյարին (Տեխաս նահանգ)՝ Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք ստանալու մեջ մեղադրվելու կապակցությամբ:

Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57

Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:45

Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ  տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։

Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:08

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի որոշմամբ սահմանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:07

Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 12-ի նիստում ընդունել է «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում:

Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Ֆրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:35

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի  նախարար Ժաննա  Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և  լիազոր  դեսպան  Օլիվիե  Դըկոտինյին  այսօր  այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ  թաղամասին հարող   տարածք՝ ծանոթանալու  տեղանքին և  մշակվող նախագծի մանրամասներին:

Զախարովա. Մոսկվան ու Երևանը չեն ավարտել Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի շուրջ խորհրդատվությունները
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 17:41

Արմինֆո. Մոսկվան մշակումներ է ստացել Երևանից և փոխանցել է իր նկատառումները Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի վերաբերյալ։ Այդ մասին մարտի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ գերատեսչությունը Ռուսաստանի գործընկերներին նոր առաջարկներ կանի հակահայկական բովանդակության հաղորդումները բացառելու համար։

Ստոլտենբերգ. Հայաստանն ու ՆԱՏՕ-ն այժմ մոտ են գործընկերության նոր ծրագրի համաձայնեցմանը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 14:18

Արմինֆո. Հարավային Կովկաս կատարած իմ այցի գլխավոր ուղերձն այն է, որ այս տարածաշրջանը կարեւոր է ողջ եվրոպական տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար։ Այդ մասին ՀՀՀ-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ի պատասխան Հարավային Կովկաս շրջագայության նպատակների մասին խոսելու խնդրանքին:

Հայոց պատմության դասագիրքը, որը դժգոհություն է առաջացրել գիտական հանրության շրջանում, կմնա դպրոցական ծրագրում
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:57

Արմինֆո.Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր նմուշի դասագիրքը, որը հասարակական դժգոհություն է առաջացրել, այդ թվում ՝ գիտական հանրության շրջանում, կմնա դպրոցական ծրագրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ։ <Դասագիրքը հետ կանչելու մասին խոսք չկա: Քանի որ այն դիտողություններն ու կարծիքները, որոնք ստացվել են, անհիմն են", - անվրդով հայտարարել է նա։

Պիտեր Ստանոն դժվարացել է նշել Բորելի Հայաստան այցի ամսաթիվը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 17:52

Արմինֆո. Հուսով ենք՝ հնարավոր կլինի, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել շատ շուտով այցելի Հայաստան՝ եվրոպական հանձնառության և Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամության ուղերձները փոխանցելու։

2023 թվականին Հայաստանը կարողացել է բարձրացնել դատական համակարգի անկախության մակարդակը. վարկանիշ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:54

Արմինֆո. Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90: Այդ մասին ասվում է ՀՀ դատական դեպարտամենտի հաղորդագրությունում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. դատարանները խստացրել են վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների դեմ հայցերով վնասի փոխհատուցման չափը
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:27

Արմինֆո. Վերջին երկու տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների դեմ ներկայացվել է 71 նոր հայցադիմում (35-ը՝ 2022 թվականին, 36-ը ՝ 2023 թվականին), որոնցից 56-ն ընդունվել է վարույթ (25-ը ՝ 2022 թվականին, 31-ը՝ 2023 թվականին)։ Այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ, որը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավիճակի մշտադիտարկում է անցկացրել։

«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 14:51

Արմինֆո. Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները հիրավի բարձր ոգով տոգորված միջոցառման առջև: Այստեղ տեղի կունենա NewMag Winter Fest-2024  փառատոնը, որը մի ամբողջ օր անընդմեջ ռեժիմով կներկայացնի, առաջ կմղի, կգովազդի, կքարոզի, կհանրահռչակի Գիրքը:

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է LLDC երրորդ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի առաջին նստաշրջանին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 11:20

Արմինֆո.ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՄԱԿ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի (LLDC) առաջին նստաշրջանին:

Հայաստանում ՃԵԿ խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 12:37

Արմինֆո. Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ՝ ժամանակին վճարումների դեպքում: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում դրական եզրակացություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Առաջիկա շաբաթներին Բաքուն Հայաստանին կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը. Բայրամով
 Շաբաթ, 27 Հունվարի 2024, 12:34

Արմինֆո. Պաշտոնական Բաքուն առաջիկա շաբաթներին Հայաստանին կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկների պատասխանը։ Ինչպես հաղորդում Է "Ինտերֆաքսը", այդ մասին հունվարի 27-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Հայաստանը ռազմական կցորդներ կնշանակի Չեխիայում և Ղրղզստանում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:43

Արմինֆո.Չեխիայում և Ղրղզստանում ՀՀ դեսպանություններին կից կնշանակվեն ռազմական կցորդներ: Որոշումն ընդունվել է հունվարի 25-ին կառավարության նիստում։

Միրզոյան. Հայաստանի հետ սահմանը կամայական գծելու Ադրբեջանի ցանկությունն անթույլատրելի է
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 18:17

Արմինֆո. Հումանիտար բնույթի հարցերը շարունակում են չկարգավորված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ: Այդ մասին հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2023 թվականի արդյունքները։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին