Arminfo.info


Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:16

Արմինֆո. Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը: Այդ մասին ասվում է մի քանի արևմտամետ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:13

Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները:

Ստեփանակերտին արգելել են Բաքվի հետ երկխոսություն վարել, բայց դա ես չեմ եղել․Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախկին էլիտայի մի շարք ներկայացուցիչներ հույս ունեին իշխանությունը վերցնել Հայաստանում, եթե ձախողվեն հենց ԼՂ-ում ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 10-ին խորհրդարանում։

"Միասին" շարժումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին և նշում դրա 100 պատճառ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:14

Արմինֆո. «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։  Այդ մասին ասվում է «Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժման՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված պահանջագիր-հայտարարությունում:

Ռասմուսենի զեկույցը. Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելն անդառնալի կդարձնի նրա շրջադարձը դեպի Արևմուտք
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 13:47

Արմինֆո. Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, և ԵՄ-ը շահագրգռված է աջակցել նրա այդ շրջադարձին։ Այդ մասին ասվում է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում՝ ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցում, որը հրապարակվել է Դանիայի նախկին վարչապետ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած "Հայաստանի բարեկամների ցանց" բարձր մակարդակի խմբի կողմից:

Թաթոյան. Ոստիկանությունը "Մարտական եղբայրություն" կազմակերպության անդամներին բերման է ենթարկել նրանց համընդհանուր իրավունքների կոպտագույն խախտմամբ
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 12:48

Արմինֆո. Ոստիկանությունը  "Մարտական եղբայրություն" կազմակերպության անդամներին բերման է ենթարկել նրանց համընդհանուր իրավունքների կոպտագույն խախտմամբ։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության մեջ:

Թուրքիային "Հայաստանի անվտանգության երաշխավորի" կարգավիճակ ամրագրելը հավասար է Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչմանը. փորձագետ
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:37

Արմինֆո. "Թուրքիան կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը" հավասարազոր է "ճանաչել Բաքվի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ": Նման կարծիքի է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները և նրանց գույքը կստանան դիվանագիտական կարգավիճակին մոտ հատուկ կարգավիճակ
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 14:00

Արմինֆո. Խորհրդարանը մարտի 19-ին քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ֆիդանը հավաստիացնում է. Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորություն
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:00

Արմինֆո.Ի հայտ է եկել Հարավային Կովկասը խաղաղության և կայունության տարածաշրջանի վերածելու հիանալի հնարավորություն։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո։

Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:23

Արմինֆո. Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել Sky Dew օդապարիկ, որը հագեցած է հրթիռների և ինքնաթիռների հեռահար հայտնաբերման առաջադեմ համակարգով:

Քննարկվել է մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցությունը
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 18:42

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Խորհրդարանի խոսնակ. Մենք ՀԱՊԿ-ին ընդամենը մեկ հարց ենք տվել, որն անպատասխան է մնացել.  "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին"
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:47

Արմինֆո. Մենք ընդամենը մեկ հարց ենք տվել ՀԱՊԿ - ին, որն անպատասխան է մնացել. "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին, և արդյո՞ք այն ճանաչում է Հայաստանի սահմանները, և ի՞նչ սահմաններով է Հայաստանն անդամակցել ՀԱՊԿ–ին": Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է:

ՀԲ-ի ուսումնասիրությունը վկայում է Հայաստանում միջնակարգ դպրոցների աշակերտների համար ուսումնական ծրագրի բարեփոխման նշանակալի հաջողությունների մասին
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո.Համաշխարհային բանկի նոր հետազոտությունը, որը գնահատում է Հայաստանում ուսումնական ծրագրերի բարեփոխումը երկամյա փորձնական ծրագրի շրջանակներում, վկայում է, որ աշակերտները զգալի հաջողությունների են հասել ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ բնագիտության ոլորտում, ինչը համարժեք է վեց ամսվա լրացուցիչ ուսուցման: Այդ մասին նշվում է ՀԲ հաղորդագրության մեջ ։

ՀՅԴ. Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրում դե յուրե ամրագրել Արցախի բռնակցումը և ՀՀ  տարածքների բռնազավթումը
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 23:08

Արմինֆո. Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկվող փաստաթղթի համաձայնեցման գործընթացում Ադրբեջանը ձգտում է դե յուրե ամրագրել ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռք բերածը՝ ցեղասպանական գործողություններով իրականացված էթնիկ զտման միջոցով Արցախի բռնակցման և ՀՀ որոշ տարածքների բռնազավթման մասով՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը: Այդ մասին ասվում է  Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրանից բխող պայմանագրի վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում:

Բրեդ Շերմանը Բայդենի վարչակազմին կոչ է արել Հայաստանին պաշտպանական սպառազինություն տրամադրել
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:47

Արմինֆո. Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, ազգային շահերի և ժողովրդավարական ձգտումների մասին պատմել են Կապիտոլիումի բլուրում կայացած ճեպազրույցում, որտեղ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ օրենսդիրներ Բրեդ Շերմանը և Ջեյմս Կոստան: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավարն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել իրենց քննադատողների և ընդդիմադիրների հետապնդումները
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 15:40

Արմինֆո. ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բեն Քարդինն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել իրենց քննադատողների և նդդիմադիրների հետապնդումները:

Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 13:28

Արմինֆո. Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում (Social Progress Index 2024), որը համեմատում է աշխարհի 170 երկրներում տարբեր սոցիալական բարիքների հասանելիության մակարդակը:

Նիկոլ Փաշինյանը նախանշել է 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 17:22

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանշել է 2024 թվականին Միության մարմիններում հանրապետության նախագահության առաջնահերթությունները:

Հայաստանը միանում է ԵԱՏՄ քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրին
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:32

Արմինֆո.Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրին: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում վավերացրել է համապատասխան համաձայնագիրը:

ՀՀԿ. Հայաստանը գնալով ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 12:15

Արմինֆո.  ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել դատարանի կողմից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգելու կապակցությամբ։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին