Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:12
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, պատվիրակության կազմում էին ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը, ներգաղթի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դավիդ Բեստը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:50
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին կրկին մեկնել է Սյունիքի մարզ:
|
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 20:09
Արմինֆո. Ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձյանագիրը:
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:04
Արմինֆո.Ֆրանսիայի Սենատում փետրվարի 12-ին տեղի կունենա կլոր սեղան՝ "Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումն ու զարգացումը" թեմայով: Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո ՝ "United Cities France" կազմակերպության հետ գործակցությամբ:
|
Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:53
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:
|
Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 16:24
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության կողմից Կապանում իր հյուպատոսության բացումը նպատակ ունի Հայաստանի հետ զարգացնել ապակենտրոնացված համագործակցություն, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում և այլ ուղղություններով: Նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ լրագրողների հետ զրույցում:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 14:32
Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին մեկնել է Վայոց Ձորի մարզ: Այդ մասին նա հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում։
|
Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 18:23
Արմինֆո. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 16:33
Արմինֆո.Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
|
Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:15
Արմինֆո.Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին:
|
Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 18:09
Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
|
Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 20:00
Արմինֆո. Հուլիսի 17-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։
|
Չորեքշաբթի, 12 Հուլիսի 2023, 11:29
Արմինֆո. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
|
Երկուշաբթի, 10 Հուլիսի 2023, 16:55
Արմինֆո. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
|
Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 15:51
Արմինֆո. Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը՝ 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված տնտեսական ճանապարհային քարտեզին հետամուտ լինելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023, 19:10
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 7-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
|
Ուրբաթ, 19 Մայիսի 2023, 14:46
Արմինֆո.Մեզ համար կարևոր է ոչ միայն Սյունիքի զարգացումը, այլև նրա անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ մայիսի 18-ին Եվրոպայի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 15:51
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը:
|
Ուրբաթ, 31 Մարտի 2023, 18:14
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում:
|
Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2022, 19:56
Արմինֆո.Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» («Libération») օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ ներկայացնելով հոդվածի հայերեն թարգմանությունը.
|