Arminfo.info


Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
 Շաբաթ, 11 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման "Սրբազան պայքարի"  ակնհայտ հաջողությունն այն է, որ Բագրատ Սրբազանն այլևս դարձել է  ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք, որը կարող է հավաքել և կառավարել տասնյակ հազարավոր մարդկանցով լեցուն հրապարակ, և որի խոսքն ու գործն այս օրերին համահայաստանյան հանրային ամենապահանջված օրակարգերը կերտողն են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:20

Արմինֆո.Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման երեկվա հանրահավաքը տպավորիչ է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ անձամբ է մասնակցել երեկվա բողոքի ակցիային ։

Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 19:31

Արմինֆո. Այս կառավարությունը ՝ իր ղեկավարի գլխավորությամբ, սկզբից մինչև վերջ տապալեց երկրի կառավարումը։ Այդ մասին Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի " շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իշխանությունները ձախողել են քաղաքականությունը բոլոր ուղղություններով ՝ քանդել են անվտանգային ողջ համակարգը ֆիզիկական իմաստով, առաջին իսկ օրվանից թիրախավորել են եկեղեցին, հարվածներ հասցրել մեր ինքնության հիմքերին, մտցրել "իրական Հայաստան - պատմական Հայաստան", "Արարատ-Արագած" կեղծ նարատիվները ։ Սրբազանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը քանդել է նաև կրթական համակարգը, դպրոցներում ավելացել է թմրանյութերի շրջանառությունը, ամեն ինչ տեղի է ունենում առանց որևէ վերահսկողության, սերնդին փորձում են զրկել մտածելու կարողությունից:

ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:28

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աջակցություն է հայտնել "Տավուշը հանուն հայրենիքի" քաղաքացիական շարժմանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գալստանյանի Լուսանկարը ՝ "Հայաստան, հավատ և Ազատություն" բառերով:

Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:47

Արմինֆո. Այն, որ Հայաստանը Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում պարծենալու բան չունի, ակնհայտ փաստ է։ Այդ մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ։

Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 15:03

Արմինֆո. "Երեկվա ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են հայտնվել։ Մենք ստիպված կասեցրինք ակցիան Դիլիջանում և անմիջապես ուղևորվեցինք Ոսկեպար՝ հանդիպելու գյուղի բնակիչների հետ"։ Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել է ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում  լրագրողների հետ զրույցում։

Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում։ Այդ մասին ապրիլի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 11:08

Արմինֆո.• Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո

Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 15:33

Արմինֆո. Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում, որը զետեղված է Երեւանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 12:43

Արմինֆո.Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 11:11

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.

"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.ՀՀ տարածքային ամբողջականության սասանումը հերթական անգամ տեղի է ունենում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի իշխանությունների կողմից։

ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի քսան դեմոկրատ և հանրապետական օրենսդիրներ  չորեքշաբթի հավաքվել են Կապիտոլիումում ՝ նվիրված Արցախի և Հայոց ցեղասպանության համար արդարադատությանը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Միջոցառումը կազմակերպել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը և Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)՝ Կոնգրեսի հայկական խմբի հետ համագործակցությամբ:

Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:55

Արմինֆո.Մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա։ Ղարաբաղում այլևս ոչ ոք չկա՝ խաղաղեցնելու. Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր ՝ տասնամյակներ շարունակ պատրաստվելով ռևանշի։ Նման գրառում է կատարել ռուս հայտնի լրագրող, զինվորական թղթակից, վերլուծաբան և բլոգեր Յուրի Կոտյոնոկը՝ իր տելեգրամյան ալիքում: Որպես լրագրող, որը պաշտպանում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Կոտյոնոկը լուսաբանել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքը, ծանր վիրավորում է ստացել և հազիվ ողջ է մնացել:

Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024, 12:48

Արմինֆո. Հայաստանին գործող իշխանությունները ստում են, վստահեցնելով, թե Բաքվին անարժանապատիվ զիջումներին այլընտրանք չկա։ Այդ մասին գրում է "Այլընտրանքային նախագծեր խմբի" անդամ Վահե Հովհաննիսյանը։

Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 15:59

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Հիստերիայի դրսևորում. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից կրակոցների մասին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 15:54

Արմինֆո. Հայաստանում հույս են հայտնում, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները պատշաճ գնահատական կստանան Եվրոպական միության քաղաքացիական դիտորդների առաքելության կողմից: Այդ մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարել է  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պետեր Ստանո. ԵՄ-ը Հայաստանին չի ստիպում ձերբազատվել Ռուսաստանից՝ Եվրոպայից ավելին ստանալու համար
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:00

Արմինֆո.ԵՄ-ում վստահեցնում են, որ արցախցիների՝ հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի հարցը փակված չէ Բրյուսելի համար։

ՀՀԿ. Քանի դեռ Փաշինյանը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 15:36

Արմինֆո. Քանի դեռ Փածինյանը Հայաստանում արշավ է սկսում Արցախի ինստիտուտների դեմ, Ալիևը ստեղծել է և գուգուրում է «Արևմտյան Ադրբեջանի» կառույցներ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին