Arminfo.info


Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:04

Արմինֆո. Հայաստանի վարչապետի իմփիչմենտի ընթացակարգի իրականացման գործընթացը քննարկման փուլում է։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հաղորդել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նշելով, որ խոսքը գնում է ինչպես գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ 36 պատգամավորների ստորագրությունների ապահովման, այնպես էլ նոր վարչապետի թեկնածուի մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:03

Արմինֆո.Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։

ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 20:02

Արմինֆո. «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։

Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 19:59

Արմինֆո.Հայ ժողովուրդն ունի միայն ճանապարհ. կամ իմփիչմենտ, կամ ժողովրդի ինքնապաշտպանության սրբազան իրավունք։ Ռուսաստանցի քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովն այդպես է մեկնաբանել Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։

Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 15:15

Արմինֆո. Ես երբեք հավակնություններ չեմ ունեցել, ցանկություն չեմ ունեցել զբաղեցնել Հայաստանի վարչապետի աթոռը, նաեւ՝ սեփական սկզբունքների պատճառով։ Այդ մասին մայիսի 10-ին Երեւանի պետական թատերական համալսարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ՝ երկրի վարչապետի թեկնածու դառնալու առաջարկը ։

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո.Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի արածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։

Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:17

Արմինֆո.Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող հանրահավաքի ընթացքում անհայտ անձը «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները։

Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 13:01

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
 Ուրբաթ, 10 Մայիսի 2024, 12:57

Արմինֆո.Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով։ Այս մասին հաղորդել է  «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում:

Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 18:41

Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով ՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Այնուհետև հրապարակում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ համընդհանուր կատարմամբ: Երբ հավաքվածները վանկարկում էին "սրբազան", նա ընդհատել է նրանց "Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված" վանկարկումով։ Բագրատ Սրբազանը նշել է, որ մայիսի 9 - ի մեր եռատոնը գողացվել է, և այսօր հանրահավաք է անցկացվում, որպեսզի հայտարարվի, որ ոչինչ և ոչ ոք ՝ ոչ երկրի վրա, ոչ երկնքում, ոչ մի իշխանություն կամ պետություն, ոչ մի ուժ չի կարող կոտրել հայոց փառապանծ ոգին: "Մեր շարժումը գույն չունի։ Սպիտակը բոլոր գույների հարաբերակցությունն է ։ Եվ ես այսօր սպիտակ եմ հագել ՝ որպես խաղաղության, համերաշխության և հաղթանակի խորհրդանիշ", - ընդգծել է նա ։

Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 17:31

Արմինֆո.Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։

Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 17:09

Արմինֆո. ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցներին կոչ է արել թույլ չտալ ոստիկանության կողմից ուժի կիրառում: <Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում: Ես ուզում եմ կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք թույլ տային ոստիկանությանը ուժ կիրառել", - ասել է նա։

Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 16:27

Արմինֆո. Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին: Այդ մասին ասվում է  «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձում՝ ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 16:01

Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղյակ է ֆինանսավորումը դադարեցնելու Երևանի որոշուման մասին, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՀԱՊԿ աղբյուրը։

Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո. Պետք չէ չափազանցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների բարդությունը, խնդրահարույց թեմաներ կան, բայց առավել սերտ է փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 14:22

Արմինֆո. "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման այսօրվա երթն արդեն հաղթանակ է։ Այս մասին մայիսի 9-ին լրագրողներին հայտարարել է շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:54

Արմինֆո. Այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է <Եռաբլուր> զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քաջությունը հավերժացնող հուշապատին: Շահրամանյանին ուղեկցում էին Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ, այդ թվում՝ Դադիվանքի վանահայր Հայր Հովհաննեսը:

 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:37

Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և Ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել առանձին հայտարարություններով, որոնցում նախազգուշացում են արել "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին:

Հայաստանում նշում են ՀՄՊ հաղթանակի 79-րդ տարեդարձը
 Հինգշաբթի, 9 Մայիսի 2024, 11:26

Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի:

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:45

Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին