Arminfo.info


Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:03

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին նախկինի պես իր դաշնակիցն է համարում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Sputnik, "Գովորիտ  Մոսկվա" և "Կոմսոմոլսկայա պրավդա" ռադիոկայաններին տված հարցազրույցում ՝ ի պատասխան Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին։

Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:20

Արմինֆո. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով նիստում շոշափվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության հարցը: Այդ մասին ապրիլի 12-ին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք այսօրվա հանդիպմանը քննարկվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման։

ՌԴ դեսպան. Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն դիմակայության օբյեկտ, և դա չի թաքցնում հենց նույն ԱՄՆ-ը
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 15:43

Արմինֆո. Հայ - ռուսական հարաբերություններն այժմ ավելի լայն դիմակայության օբյեկտ են դառնում, և դա չի թաքցնում հենց նույն Միացյալ Նահանգները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Լավրով. Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումից
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 10:20

Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝որոշումից: Այդ մասին "Իզվեստիա"-ի հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հայ գործընկերոջ հետ վերջին անգամ շփվել է նախորդ տարվա նոյեմբերին
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 10:07

Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ վերջին անգամ Հայաստանի գործընկերոջ հետ շփվել է 2023 թվականի նոյեմբերին ։ Այդ մասին նա հաղորդել Է "Իզվեստիա"-ի հետ հարցազրույցում։

Ջեյմս Հիպի. Մեծ Բրիտանիան "կաշխատի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանին աջակցելու համար՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառով ՌԴ-ի հատուցման սպառնալիքների ֆոնին"
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:43

Արմինֆո. "Մեծ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու Հայաստանի  որոշումը որպես ինքնիշխան իրավունք և աշխատելու Է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի կողմից հատուցման սպառնալիքներին դեմ հանդիման": Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպին այդպես է պատասխանել բրիտանացի խորհրդարանականների այն հարցին, թե "ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալուց Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր օգուտները":

Լավրովն իրավունք չունի խոսել վերջնագրի լեզվով. նա պետք է հասկանա, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չեն անձերով. Արծվիկ Մինասյան
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 14:36

Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Մոսկվայի կողմից "կամ դուք մեզ հետ եք, կամ ՝ ոչ" ձևով հարցադրումը պետք է անմիջապես մերժել:

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 20:29

Արմինֆո. Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: 

Արևմուտքի հետ Հայաստանի ռազմաքաղաքական շփումների ավելացումը Ռուսաստանում ընկալվում է որպես մարտահրավեր դաշնակցությանը և միացում "չարի ուժերին". կարծիք
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 17:07

Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը, Հայաստանի ղեկավարների այցերը Փարիզ, իսկ ֆրանսիացիներինը՝ Երևան, փաստորեն, կանոնավոր էլեկտրագնացքի ռեժիմով, Հունաստանի հետ ռազմաքաղաքական շփումների ավելացումը Ռուսաստանում ընկալվում է որպես դաշնակցությանն ուղղակի մարտահրավեր և միացում  "չարի ուժերին"։  Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասն ապակայունացնող հռետորաբանություն օգտագործելու համար
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:07

Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասն ապակայունացնող հռետորաբանություն օգտագործելու համար:

Կրեմլ. Առայժմ Պուտինի և Փաշինյանի միջև շփում նախատեսված չէ
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 14:43

Արմինֆո.Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն: Այդ մասին մարտի 4-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի եւ Փաշինյանի միջեւ շփումներ չեն նախատեսվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) երկրի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ։

ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Հայաստանի համար. պատգամավոր
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 11:34

Արմինֆո. ՀԱՊԿ-ում մնալուց հրաժարվելը և ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա Հայաստանի համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Երևանը պետք է հստակ որոշում կայացնի՝ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, թե դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Լավրով. Մենք բոլորս սպասում ենք, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վերջնական որոշումը
 Շաբաթ, 2 Մարտի 2024, 20:20

Արմինֆո. Հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Երևանին փորձանքի մեջ է թողել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։

ՌԴ փոխարտգործնախարար. կարևորում ենք այն արցախցիների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումը, ովքեր կցանկանան դա անել
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:40

Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Ադրբեջանի նախագահի պահանջը Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում է. կարծիք
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 10:40

Արմինֆո.Ադրբեջանի նախագահի պահանջն ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է"Համախմբում" շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը:

Զախարովան քննադատել է Միրզոյանի դիրքորոշումը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:01

Արմինֆո.Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի «բովանդակությունն ու տոնայնությունը»՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս հայկական կողմին չի վերաբերում. Լավրով
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:48

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին։ Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԽԶ-ի հետագա ճակատագրի եւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է երկրում սահմանադրական բարեփոխումներին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական միջնորդությանը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024, 19:03

Արմինֆո. Ասել, թե Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացն է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների պատճառը՝ շատ մեծ չափազանցություն է։ Այդ մասին  հունվարի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով փոխկապակցվածության մասին հարցին, հաշվի առնելով, որ Հայաստանի սահմանադրության մեջ հիշատակվում է Արցախը։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է անձամբ Փաշինյանի կողմից. ՌԴ ԱԳ նախարար  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 16:55

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվեց անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այդ մասին հունվարի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության 2023 թվականի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան