Arminfo.info


«Թաքցնողի» աշխատանք.  Լոռու մարզի բնակիչները կալանավորվել են տե­լեգ­րամյան ալիքով ձեռք բերված թմրամիջոց իրացնելու համար
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 17:50

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Այդ մասին   հաղորդում է Հայաստանի  ՔԿ մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տե­լեգ­րամ» սո­ցիա­լա­կան ցան­ցի համապատասխան ալիքի էջում ծա­նո­թա­նա­լով թմրամիջոց ձեռք բե­րո­ղի հա­մար թմրա­մի­ջոց­ներ թաքց­նո­ղի աշ­խա­տան­քի հայ­տա­րա­րութ­յա­նը, նշված ա­լի­քը վա­րող, ինքնությունը դեռևս չպարզված ան­ձի հետ ձեռք է բե­րել հան­ցա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ըստ այդմ՝ երիտասարդը,  թաքց­ված զգա­լի չա­փե­րով՝ ընդ­հա­նուր 3,41 գրամ հաս­տա­տուն քա­շով «Մա­րի­խո­ւա­նա» տե­սա­կի թմրա­մի­ջոց­ը՝ 8 փա­թեթ­նե­րով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրա­մա­կան վար­ձատ­րութ­յուն ստա­նա­լու նպա­տա­կով, թաքս­տո­ցից վերց­րել ու դրանցից 3-ը պա­հել է Վա­նա­ձոր քա­ղա­քի տար­բեր հատ­ված­նե­րում: Մնացած փա­թեթ­նե­րը չի հասց­րել տե­ղա­վո­րել թաքս­տոց­նե­րում, քա­նի որ հանցանքը կատարելիս նույն օ­րը ձեր­բա­կալ­վել է: Անձ­նա­կան խու­զար­կութ­յամբ նրա մոտից հայտ­նա­բեր­վել ու վերց­վել է դեռևս չթաքց­ված 6 փա­թե­թ:

Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։

28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։

Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված  վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝  դեռահասներին և  երիտասարդներին,  զգուշացնում է, որ ապօրինի  թմրամիջոցների  առցանց վաճառքով զբաղվող  անձանց կողմից  թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության  դիմաց այլ վայրերում տեղադրելը  շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է  պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն  քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից», - ասվում է հաղորդագրությունում։

Մեկնարկել է Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ըն­դունման 2022 թվականի շրջափուլը
 Չորեքշաբթի, 2 Փետրվարի 2022, 11:38

Արմինֆո.Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ըն­դունման 2022 թվականի շրջափուլը:

Արցախի ՊՆ. Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարակա­ն իրադրությունը հանգիստ է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի
 Ուրբաթ, 15 Հոկտեմբերի 2021, 10:18

Արմինֆո.Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարակա­ն իրադրությունը այս պահին հանգիստ է:  Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Այդ մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հոկտեմբերի 15-ի գիշերը տարածած հաղորդագրությունում: «ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը», - ասվում է հաղորդագրությունում:

Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին,­ որը լրջագույն պատերազմական հանցագործություն է
 Կիրակի, 11 Հոկտեմբերի 2020, 12:48

Արմինֆո.Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:

Հաշ­վե­քննիչ պալատի  նախագահը դի­մում է  Ազգային ժողովին՝ նախաձեռնել պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով  ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2020, 18:27

Արմինֆո. Հաշ­վե­քննիչ պալատի  նախագահ Լեւոն Յոլյանը դի­մում է  Ազգային ժողովին՝ նախաձեռնել պատգամավոր Ար­ման Բաբաջանյանի պատգամավորական էթիկայի հարցով  ժամանակավոր հանձ­նաժողով ստեղծելու գործընթաց: Այդ մասին ասվում է Հաշ­վե­քննիչ պալատի նախագահի պաշտոնական հայտարարությունում:

Բացահայտվել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը
 Երեթշաբթի, 3 Մարտի 2020, 11:25

Արմինֆո. ՀՀ ազգային անվտան­գու­թյան ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրա­ցիայի կազմա­կերպման հերթական դեպքը։

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սեր­բիայի Հանրապետություն
 Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2019, 17:01

Արմինֆո. Սեր­բիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, հոկտեմբերի 3-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սերբիայի Հանրապետություն:

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավոր­ման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019, 12:13

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝  Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդա­կան Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին