Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 16:15
Արմինֆո.Երևանի դատարանը "Ադեկվատ" հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ, ակտիվիստ Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ: Որոշումը կայացվել է նոյեմբերի 25-ի նիստի ժամանակ։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 16:04
Արմինֆո.Մինչև 60.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և մինչ 12․000 ՀՀ դրամ քեշբեք Գլոբբինգով առաքումների համար: Կոնվերս Բանկը հայտարարում է հաճախորդների խրախուսման հերթական արշավի մասին: Այն կմեկնարկի Սև ուրբաթին՝ նոյեմբերի 27-ին, և կգործի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ներառելով նաև ամանորյա գնումների շրջանը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:59
Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը նոյեմբերի 23-ին ներկայացված ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ:
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:30
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը. պետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնաս։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:22
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթիվ ու այլ մանրամասներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:20
Արմինֆո. Հայաստանի արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը նոյեմբերի 23-ին ներկայացված ՀՀ նոր սահմանադրության նախագծին, ընդգծելով, որ այդ հարցը վերաբերում է բացառապես երկրի ներքին օրակարգին:
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 15:03
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 14:53
Արմինֆո. Նոյեմբերը մեծ զեղչերի և սպասված գնումների ամիս է։ «Սև ուրբաթին» ընդառաջ առցանց խանութներն առաջարկում են բազմաթիվ զեղչեր, իսկ մենք սկսում ենք փնտրել ցանկալի ապրանքները թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան առցանց հարթակներում։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 14:02
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպում են անցկացրել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկուդյեի հետ։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 13:23
ԱրմԻնֆո. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը, ի թիվս այլոց, նպատակ ունի նաև թաքցնել գործող իշխանության հանցագործությունները։ Այս մասին նոյեմբերի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ ներկայացնելով նոյեմբերի 23-ին հրապարակված Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 13:22
ԱրմԻնֆո. Մարդու ծննդյան վայրը անձնագրում նշելիս անհրաժեշտ է նշել ոչ թե այդ վայրի ներկայիս կարգավիճակը, այլ այն կարգավիճակը, որն այդ վայրն ունեցել է տվյալ մարդու ծննդյան պահին։ Այսպես է փաստաբան Տիգրան Աթանեսյանն արձագանքել միգրացիոն ծառայության կանոնակարգերին, որոնց համաձայն՝ արցախցիների անձնագրերում բնակության վայր է նշվում Ադրբեջանը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 13:21
ԱրմԻնֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քննչական մեկուսարանում չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը։ Այդ մասին նոյեմբերի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 13:17
ԱրմԻնֆո. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստում է Վիշապաքարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 12:42
ԱրմԻնֆո. 2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազինյանը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 12:24
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 25-ին անցկացվում են աշխատանքային քննարկումներ «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և փաստաթղթերի փաթեթի շուրջ, որոնք նախկինում հավանության էին արժանացել ՀՀ կառավարության կողմից։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 12:11
ԱրմԻնֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելուն վերաբերող գործի նյութերը կորել են առաջին ատյանի դատարանից Վերաքննիչ դատարան փոխանցելիս։ Այդ մասին նոյեմբերի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 11:55
ԱրմԻնֆո. Երևանի իշխանությունները մտադիր են մայրաքաղաք մուտքն արգելել 2010 թվականից հին տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին ահազանգում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը՝ արձանագրելով, որ Երևանում տեղաշարժը կարող է դառնալ ապահովված քաղաքացիների արտոնությունը։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 11:37
ԱրմԻնֆո. Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիոս Էկոնոմուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 11:29
|
Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026, 11:03
ԱրմԻնֆո. Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը։ Այդ մասին հայտնում են Genetic Production-ի՝ ֆիլմի ստեղծողները.
|