Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 12:04
Արմինֆո. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը կարծում է, որ անդամակցության դիմումի ներկայացումից առաջ պետք է անցկացվի Հայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 11:59
Արմինֆո. 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված 44-օրյա պատերազմի ավարտի վեցերորդ տարեդարձի առթիվ հասարակական և քաղաքական գործիչներ այցելում են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 11:50
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 11:25
ԱրմԻնֆո. Հայաստանը և Ռուսաստանը շատ կառուցողական, գործնական և շատ կոնկրետ բանակցություններ են վարել հանրապետությունում ռուսական խոշոր ընկերությունների գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ատոմային էներգիայի և ենթակառուցվածքների ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 11:21
Արմինֆո. Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 11:09
ԱրմԻնֆո: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ինքն է որոշում իր գործունեության ոլորտները: Այս մասին հայտարարել է օմբուդսմեն Անահիտ Մանասյանը նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որը քննարկում էր 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:55
ԱրմԻնֆո. Հայաստանի ռազմավարական ուղեցույցների վերաձևակերպման գործընթացը լիարժեք ընթացքի մեջ է, և, բնականաբար, սա անխուսափելիորեն բարձրացնում է նոր հավասարակշռություններ գտնելու հարցը: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:50
ԱրմԻնֆո. Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:49
ԱրմԻնֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020-2023 թվականներին տեղի ունեցած գործընթացների համար ՌԴ-ին պատասխանատվությունը վերագրելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի փորձերին։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:49
ԱրմԻնֆո. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ Հայաստանում առկա են փակ ավտոճանապարհներ։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:47
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 9-ի ցերեկը Հայաստանի տարածքում տեղումներ են սպասվում։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:45
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 15:38
Արմինֆո. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ձեռնամուխ է եղել հայոց պատմության մեջ մութ կետերի որոնմանը ՝ փորձելով արդարացնել գործող իշխանությունների՝ թշնամու հետ պայմանավորվելու անկարողությունը: Եվ այդ հերյուրանքների մեջ հասել է այն մտքին, որ, պարզվում է, Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է ոչ թե հայ ականավոր գործիչների ջանքերի շնորհիվ, այլ՝ այն պատճառով, որ, պարզվում է, ԽՍՀՄ-ում ուզում էին, որ հայ ժողովուրդը ռուսների մեջ փրկիչ տեսնի:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Հայաստանը երբեք Իրանի դեմ չի գնա որևէ նախագիծ իրականացնելիս, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:39
Արմինֆո. Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:23
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ 2029 թվականին հանրապետությունը Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ կունենա: Այդ դիրքորոշումը նա ներկայացրել է Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ իր ելույթում:
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:03
Արմինֆո. Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 12:38
Արմինֆո. Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 11:55
Արմինֆո. Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այդ մասին ասվում է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությունում։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 11:50
ԱրմԻնֆո. Երևանում մեկնարկել է "Պատմական և մշակութային արժեքների պահպանումը արհեստական բանականության դարաշրջանում" թեմային նվիրված բանավեճի միջբուհական 2-րդ առաջնությունը՝ ռուսերեն լեզվով մտավոր մրցույթ, որը կազմակերպել է Հայաստանում Ռուսական տունը ՝ Երևանում Մոսկվայի տան աջակցությամբ:
|