COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 19:01

Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Անթալիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:47

Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղոդել է, որ Հայաստանին զրկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից: Նման որոշում է կայացվել այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:29

Արմինֆո. Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ: Այդ մասին այսօր լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով երրորդ երկրների խնդրանքով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների մասին հարցին: Հարցի մեջ ասվում էր, որ այդ թեման մի քանի ամիս առաջ բարձրացվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի կողմից ՝ Հայաստաննի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:24

ԱրմԻնֆո։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է լուրջ կառուցվածքային փոփոխությունների։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը՝ Ակադեմիայի նիստում, որը նվիրված էր 1943 թվականի նոյեմբերի 10-ին դրա ստեղծմանը։  

ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 17:41

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:51

Արմինֆո.ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:20

Արմինֆո.Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026 Vol. 2-ում IDBank-ը կներկայանա հիփոթեքային վարկերի հատուկ պայմաններով՝ առաջարկելով գործող տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներ և մինչև 5% քեշբեք՝ Բանկում գործող պայմանների համաձայն. պայմանները հասանելի են կից հղումով։

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:18

Արմինֆո.Կոնվերս Բանկը նոյեմբերի 13-15-ը կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային վարկավորման իր առաջարկները։ Միջոցառման շրջանակում Բանկը հանդես կգա նաև հատուկ առաջարկով TOON EXPO-ի ացելուների համար: Իսկ Բանկի տաղավարում այցելուներին խորհրդատվություն կտրամադրեն և գործարքի ձևակերպմանը կօգնեն Բանկի աշխատակիցները:

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:16

Արմինֆո.Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 16:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անթալիայում ներկա է գտնվել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը:

Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:44

Արմինֆո.Եղեգնաձորում և Ստեփանավանում, որտեղ տեղի է ունեցել համայնքի ղեկավարի ընտրության քվեարկություն, կայացել են նորընտիր ավագանիների առաջին նիստերը։

ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:37

Արմինֆո.  Հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու համար՝ ՔԿԾ-ը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները՝ համապատասխան ժամանակագրությամբ։

Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:22

Արմինֆո.  Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:04

Արմինֆո.  Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում ազդարարվել է ամերիկահայ քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների պահպանման ծրագրի մեկնարկը՝ նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին։

Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 15:00

Արմինֆո.  "Նաիրի" կինոթատրոնում տեղի է ունեցել ֆրանսիացի հայտնի ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Երեկոն կազմակերպել էր Կինոյի հիմնադրամը ՝ «Ռեա Ֆեստ» անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում:

Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 14:34

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։

Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 13:42

ԱրմԻնֆո: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է անմարդկային պայմաններում՝ ՊԱԿ-ի նկուղներում, մինչդեռ երկիր ներխուժած և հարևան սենյակում հայ կնոջը վիրավորած ադրբեջանցին պահվում է աննախադեպ լավ պայմաններում: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 13:40

ԱրմԻնֆո.  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանց համախոհներն ու աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցչության առջև՝ կապված քաղաքական ուժի կողմից Ստեփանավանի ղեկավարի պաշտոնի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան հետ։

Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 12:37

ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետությունն է կրում կալանքի տակ գտնվող անձի մահվան հիմնական պատասխանատվությունը: Այս մասին նոյեմբերի 11-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ արձագանքելով «Հզոր Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում:

Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
 Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 11:26

ԱրմԻնֆո. Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով