IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 18:27

Արմինֆո.Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (IDF) նախագահ Փիթեր Է.Հ.Շվարցին և ֆեդերացիայի փոխնախագահ Ջեքի Քասուֆ Մալուֆին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ։

Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 18:07

Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում։ Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:

Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 18:02

Արմինֆո. Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 18:02

Արմինֆո.Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին դատապարտել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման, իսկ նրա եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին՝ 3 տարի 5 ամիս 25 օր ազատազրկման: Որոշումը նոյեմբերի 12-ին հրապարակել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանը:

Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:45

Արմինֆո.Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Քրիստեն Միխալի հանդիպումը:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:16

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում մերժել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումն ընթացել է իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։

Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:11

Արմինֆո. Էջմիածին-Երևան թիվ 203 երթուղային ավտոբուսի վերջին կանգառը "Կիլիկիա" ավտոկայան վերադարձնելու Երևանի քաղաքապետարանի որոշումը հարուցել է Վաղարշապատի ուսանողների բողոքը:

«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:01

Արմինֆո.Սարյան փողոցում իր դռներն է բացել «Շենզա» ռեստորանը։ Այն նոր նախագիծ է. միաժամանակ՝ «Պեկին»-ի պատմության տրամաբանական շարունակությունն ու զարգացումը։

Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 16:54

Արմինֆո. ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության ակցիաները կապել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մեղադրանքների հետ: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 16:52

Արմինֆո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ եւ Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունը այդ կազմակերպության եւ Ռուսաստանի վրա բարդելու փորձ է, միավորումից դուրս գալու դեպքում Երեւանը շատ բան կկորցնի, կարծում է Ռուսսատանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 16:18

Արմինֆո. Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը։ Այդ մասին իր հոդվածում գրում է "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 15:58

Արմինֆո.Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում ,խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում։ Նման տեսակետ է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 15:30

Արմինֆո.  ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում քննարկվել են "Հանրաքվեի մասին" օրենքում կատարված փոփոխությունները եւ կից օրենսդրական փաթեթը:

Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 15:00

Արմինֆո.  Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը չի համաձայնել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների վերաբերյալ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատականին:

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 14:32

Արմինֆո. IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները։ Նախորդ ամսվա շահառու «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամին փոխանցվել է 4.589.996 ՀՀ դրամ։

Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 14:29

ԱրմԻնֆո.   Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունը անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 14:07

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը։ Անհատույց արյունատվությունը ԶՊՄԿ աշխատակիցների համար արդեն դարձել է բարի ավանդույթ՝ արտացոլելով մարդկային համերաշխության, հոգատարության և սոցիալական պատասխանատվության արժեքները։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 13:57

ԱրմԻնֆո.  Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն։ Նշենք, որ սա հայկական կողմի առաջին արձագանքն է կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու փաստին։

Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 13:18

Արմինֆո. Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը պետք է դիտարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և ներդրումային գրավչության նախարար Նիկոլա Ֆորսիեն։

Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
 Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 13:10

ԱրմԻնֆո: Կիլիկիա ավտոկայանը կմնա Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող #203 ավտոբուսային երթուղու վերջին կանգառը: Ավտոբուսը թույլատրվելու է երթևեկել Մատենադարանի հարակից տարածք բացառապես ուսանողներին իջեցնելու և վերցնելու համար: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը՝ միկրոավտոբուսների վերջնակետի շուրջ ծագած սկանդալի ֆոնին:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով