Arminfo.info


Երևանում տեղի է ունեցել "Թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի կյանքն ու ստեղծագործությունը" գիտաժողով
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:48

Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել գիտագործնական գիտաժողով և գրական ընթերցումներ՝ նվիրված մեծ բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի կյանքին ու ստեղծագործությանը ՝ "Թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի կյանքն ու գործը" խորագրով:

Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը կսկսվի արդեն այս տարի. քաղաքապետ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:53

Արմինֆո. Ինչպես սպասվում է, արդեն ընթացիկ տարում կսկսվի Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը: Այդ մասին մարտի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը ։

Դատախազությունը ցանկանում է համայնքին վերադարձնել Շենգավիթի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված գույքը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:42

Արմինֆո.Երևանի Շենգավիթ համայնքի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը յուրացրել է համայնքին պատկանող մանկապարտեզը: Դատախազը գործն ուղարկել է դատարան:

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի նոր սակագներ է առաջարկել
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:19

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում ՝ առաջարկելով ավելի ցածր գներ՝ նախորդ նախագծի համեմատ, այն էլ՝ տվյալ ժամանակահատվածում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:

Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի նկատմամբ գործը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 15:07

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին:

ՌԴ Դաշնային խորհրդում մտահոգություն են հայտնել "Զվարթնոց"-ից Ռուսաստանի սահմանապահներին դուրս բերելու որոշման հարցում Երևանի շտապողականության առնչությամբ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 10:31

Արմինֆո. ՌԴ Դաշնային խորհրդում մտահոգություն են հայտնել "Զվարթնոց" օդանավակայանից Ռուսաստանի սահմանապահներին դուրս բերելու որոշում կայացնելու հարցում Երևանի շտապողականության առնչությամբ:

Արման Թաթոյան. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 11:16

Արմինֆո. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները կրճատել է մինչև 10%-ից պակաս, դիվերսիֆիկացվում է նաև տնտեսությունը
 Շաբաթ, 2 Մարտի 2024, 14:38

Արմինֆո. Հայաստանն անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության է հանգել 2021 թվականի իրադարձություններից հետո։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վստահեցնելով, որ անվտանգության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման պահանջն օբյեկտիվ է։

Արթուր Հովհաննիսյան. Հաշվի առնելով Հայաստանի պետական շահերը՝ Քաղաքացիական պայմանագրի օրակարգում ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների ամրապնդումն է
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:38

Արմինֆո.Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական շահերը՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օրակարգում նախատեսվում է ԵՄ երկրների հետ սերտ հարաբերությունների հետագա ամրապնդում: Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Քաղաքացիական պայմանագիր. Հայաստանի հիմնական օդային հանգույցների սահմանապահ հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչները
 Ուրբաթ, 1 Մարտի 2024, 13:37

Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը մեր քաղաքական թիմում նույնպիսի մտահոգություն է առաջացնում, ինչպես հանրության շրջանում։ Այդ մասին մարտի 1-ին ճեպազրույցում հայտարարել է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ այդ հարցը կուսակցության օրակարգում է։ "Առայժմ այդ առնչությամբ որևէ որոշում չի կայացվել, բայց քննարկումների արդյունքները հանրությանը կներկայացնենք ինստիտուցիոնալ ձևով", - ասել է ՔՊ քարտուղարը:

2024 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:10

Արմինֆո.2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ Հայաստանում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումն ընդունվել է աայսօր՝ կառավարության նիստում ։

Ալեն Սիմոնյան  Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:28

Արմինֆո.Պատերազմ կանխատեսելն անշնորհակալ գործ է, բայց մեր կողմից ամեն ինչ արվում ու արվել է, որ նման վտանգ չառաջանա: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի մաքսայինները կանխել են շուրջ 30 մլն ռուսական ռուբլու ապօրինի տեղափոխման փորձը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:28

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  Արևելյան մաքսատուն-վարչության  Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի  ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:

Երևանում բազալտի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն դրամի վնաս
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 10:53

Արմինֆո.2019 թվականի հոկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել  ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:

Երևանում անցկացվել են  Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 13:58

Արմինֆո. Երևանում անցկացվել են հիշատակի միջոցառումներ ՝ նվիրված Ուկրաինայի պատերազմի երկրորդ տարելիցին: Ուկրաինայի աջակցության ակցիան Հայաստանի մայրաքաղաքում սկսվել է հաղթանակի և արդար խաղաղության համաուկրաինական աղոթքով, որից հետո ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ տեղի է ունեցել ակցիա Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, ուկրաինացի փախստականների և Երևանի բոլոր ոչ անտարբեր բնակիչների մասնակցությամբ:

ՀՀ ՆԳՆ. 300 հազար դոլարով ավտոմեքենայի էլիտար համարանիշի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 11:05

Արմինֆո. 300 հազար դոլարով ավտոմեքենայի էլիտար համարանիշի վաճառքի մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
 Շաբաթ, 24 Փետրվարի 2024, 13:19

Արմինֆո.Փաշինյանը, փաստացի, իրեն հռչակեց ոչ թե Հայաստանի,այլ՝ «Ուկրմենիայի» շահերի սպասարկող։ Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով France 24-ի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հարցազրույցը:

Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի մայրուղին՝ պահանջելով չեղարկել աշխատանքային միգրանտներին հարկելու ՊԵԿ որոշումը
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 14:40

Արմինֆո. Գեղարքունիքի աշխատանքային միգրանտները փակել են Երևան - Մարտունի մայրուղին ՝ պահանջելով չեղարկել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած աշխատավորներին լրացուցիչ հարկելու մասին ՊԵԿ որոշումը:

Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:35

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:

Հայաստանում կներդրվի դատական ակտերի հարկադիր կատարման նոր համակարգ
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:29

Արմինֆո.Հայաստանում կներդրվի դատական ակտերի հարկադիր կատարման բոլորովին նոր համակարգ։ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած "Կատարողական վարույթի մասին" օրենքի նախագծին և հարակից օրենքների փաթեթին, որը բաղկացած է 30 փաստաթղթից:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական