Arminfo.info


Խաղաղության համաձայնագրի ուրվագծերը ձևավորվում են. Փաշինյան
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 21:20

Արմինֆո.Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իրական կամք։ Այդ մասին ֆրանսիական Le Monde ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ նախագահ. Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 21:18

Արմինֆո. Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին:

ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջոցառման շրջանակում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակաազմը, գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով:

«Նախ և առաջ, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել կազմակերպիչներին, մասնավորապես՝ Ամբրոզետտի կենտրոնին, ամենանշանավոր ուղեղային կենտրոններից մեկին, այսօրվա կարևոր և պատեհաժամ միջոցառումը կազմակերպելու, ինչպես նաև առհասարակ իր առաքելության համար՝ խթանելու տարբեր տարածաշրջանների միջև կառուցողական երկխոսությունը, նոր փոխգործակցությունները և ամուր համագործակցությունը։

Իր հիմնադրումից ի վեր գագաթնաժողովը համախմբել է պետությունների ղեկավարների, կառավարությունների անդամների, Նոբելյան մրցանակակիրների և գործարարների՝ քննարկելու աշխարհի կայուն զարգացման ամենահրատապ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինձ համար առանձնապես հաճելի է հնարավորություն ունենալ հենց այս ամբիոնից դիմելու հարգարժան ներկաներին իմ երկրի համար դժվարին ժամանակաշրջանում:

Քանի որ մենք այսօր գտնվում ենք այստեղ՝ Հռոմում, ես կցանկանայի հակիրճ անդրադառնալ Հայաստանի և Իտալիայի միջև երկարամյա հարաբերություններին։ Մեր երկու ժողովուրդները պատմական, մշակութային և տնտեսական կապեր ունեն, որոնք դիմակայել են ժամանակի փորձությանը: Իտալիան արժեքավոր գործընկեր է եղել Հայաստանի համար, և մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև առկա բարեկամական կապերը:

Տիկնայք և պարոնայք, Այսօրվա կարևոր միջոցառման խորագիրը՝ «Փոփոխություններն այսօր՝ հանուն վաղվա բարեկեցիկ մոլորակի» և դրա նպատակը լիովին համահունչ են Հայաստանին։ Ինչպես տեղյակ եք, հայ ազգը ներկայումս շարունակում է պայքարել մեր տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար, և երկրի ղեկավարությունն անկեղծորեն հավատարիմ է այդ վեհ նպատակն առաջ մղելուն: Նման հանձնառությունը հավակնոտ, սակայն անհրաժեշտ նպատակ է մեր տարածաշրջանի և աշխարհի համար այս խռովալից ժամանակներում:

Անդրադառնալով պարենային անվտանգության կայունությանը, ես կցանկանայի ընդգծել, որ այն ցանկացած հասարակության անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն որոշիչ դեր է կատարում բնակչության անվտանգության և կենսամակարդակի բարձրացման հարցում։

Միևնույն ժամանակ, մենք պետք է այսօրվա օրակարգը դիտարկենք աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումների ավելի լայն համատեքստում։ Իմ երկիրը չափազանց զգայուն է պարենային անվտանգության խնդիրների նկատմամբ՝ հատկապես այսօր, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը առերեսվում է իր հայրենիքում սննդի պակասի մարտահրավերին և դժվարություններին: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրըստօրե վատթարանում է։ Շուրջ 8 ամիս է, ինչ բնակչությունը զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։

Լեռնային Ղարաբաղում առկա է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների իրական վտանգ, և հրատապ անհրաժեշտություն կա լուծելու Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության հիմնարար իրավունքների և անվտանգության խնդիրները։ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղին սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման բոլոր ուղիները։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի, իրական առումով պարտադիր որոշումներին՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակել Լեռնային Ղարաբաղը՝ վայելելով լիակատար անպատժելիություն։

Թույլ տվեք տրամադրել որոշ տվյալներ, որպեսզի ավելի հստակ ներկայացնեմ, թե ինչպես է զարգացել իրավիճակը վերջին ամիսներին.

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավական առումով պարտադիր որոշում արձակեց Ադրբեջանի դեմ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ի հեճուկս այս որոշման՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդկերպ կատարում է դատարանի որոշումը։

Հունիսի 15-ին Ադրբեջանը ավելի հեռուն գնաց՝ ամբողջությամբ արգելափակելով միջանցքը՝ արգելելով ցանկացած մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ, նույնիսկ մարդասիրական, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքը։

Հուլիսի 6-ին ՄՔԴ-ն արձակեց ևս մեկ հրաման՝ վերահաստատելով իր նախկին որոշումը և Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկելու իր տրամադրության տակ եղած բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով, և հետևաբար, անհապաղ դադարեցնելու իր անցակետի շահագործումը, քանի որ դա անտարակույս ոտնահարում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները՝ հանդիսանալով սահմանված խտրականություն:

Հումանիտար տեսանկյունից ամենահրատապը էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրներն են, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել իրավիճակը տեղում։

• 2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ գծով։ Ամեն օր տեղի են ունեցել վեցժամյա հոսանքազրկումներ, գրեթե 50%-ով նվազել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչպես նաև արձանագրվել է տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման միջոցների սպառում։
• 2022 թվականի դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 21-ից՝ գրեթե շարունակաբար, դադարեցնում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ միակ գծով գազի մատակարարումը, դրանով իսկ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը։
• Վառելիքի և այլ հիմնական ռեսուրսների առկայության նվազման և Հայաստանից մատակարարումների ամբողջական ընդհատման պատճառով գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքները, ինչպես նաև տնտեսության այլ ճյուղերի գործունեությունը կանգ են առել:
• Ավելին, տրանսպորտային համակարգը նույնպես կաթվածահար է եղել, հանրային տրանսպորտը, այդ թվում՝ միջհամայնքային, առաջիկա օրերին կդադարի գործել, մինչդեռ մասնավոր տրանսպորտը վաղուց է կանգ առել։ Վառելիքի սուր սղության պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտի ներքին հանրային տրանսպորտը գործում է միայն 2 ավտոբուսով, որոնք սպասարկում են ավելի քան 60 հազար մարդու։

Կապված հենց այսօրվա քննարկման թեմայի՝ պարենային անվտանգության հետ, թույլ տվեք ընդգծել, որ.

• Հունիսի 15-ից ի վեր մարդասիրական բոլոր մատակարարումների դադարեցումը, զուգորդված ներքին սահմանափակ պաշարների աստիճանական օգտագործման հետ, հանգեցրել է սննդի սուր պակասի և խանութների փակմանը: Մինչև շրջափակումը, սպառված սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից, և ամեն անցնող օր Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն ստանում 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։
• Ավելին, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գյուղատնտեսական գործունեությունը շփման գծին հարող մոտ 10,000 հեկտար հողատարածքում, որը կազմում է ընդհանուր մշակվող հողերի զգալի մասը:
• Արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է սովի ու սովամահության եզրին։

Ապօրինի շրջափակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այլ հիմնարար իրավունքների ոտնահարման, այդ թվում՝

• Առողջապահության իրավունքը, քանի որ վառելիքի բացակայության պատճառով տուժում է նաև առողջապահական համակարգի աշխատանքը՝ հաճախ չկարողանալով կազմակերպել հիվանդների նույնիսկ շտապ տեղափոխումը տեղական հիվանդանոցներ։ Ամենօրյա հոսանքազրկումները և վառելիքի պակասը լրջորեն ազդել են բժշկական սարքավորումների շահագործման վրա՝ հանգեցնելով առողջապահական ծառայությունների ծավալի և որակի նվազմանը։
• Դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասը, զուգորդված հիվանդներին Հայաստան տեղափոխելու արգելքի հետ, աճող վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի և առողջության համար։
• Հիմնական սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30000 երեխա, 20000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք պայքարում են թերսնման պայմաններում գոյատևելու համար:
• Խրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք, այդ թվում՝ 4687 շաքարային դիաբետով և 8450 արյան շրջանառության հիվանդություններ ունեցողներ անձինք, մնացել են գրեթե առանց որևէ դեղորայքի:
• Դեղատների դարակները լրիվ դատարկ են, անկարող են անգամ առաջին բուժօգնություն ցուցաբերել։

Պարոն նախագահ, Այս հումանիտար աղետի առջև մենք չենք կարող լուռ և անտարբեր մնալ, այլ պետք է գործենք վճռականորեն և առանց հապաղելու՝ կանխելու վերահաս ողբերգությունը։ Բոլոր ազգերը պետք է մերժեն կյանքի և կայունության համար անհրաժեշտ ռեսուրսների բռնազավթումը: Սա ընդհանուր սպառնալիք է, որը համաշխարհային հանրությունը պետք է քննարկի և առերեսվի դրա հետ:

Մեր տարածաշրջանից դուրս իրավիճակն ավելի բարվոք չի թվում, ինչը վկայում է, որ խաղաղության և բարի կամքի ճանապարհը դեռ երկար է։ Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծագործել արագ զարգացող և նեղացող աշխարհում, որտեղ պատերազմներն ու ագրեսիաները տեղ չունեն։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանն ունի յուրահատուկ աշխարհառազմավարական նշանակություն՝ բնականորեն կամուրջ ծառայելով երկու մայրցամաքների միջև։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը մեր կառավարության օրակարգի առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում։ Ցանկանում եմ ներկայացնել Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում տարածաշրջանային կապի ապահովմանն ուղղված ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Հայաստանը միշտ ընդունել է այս հայեցակարգը՝ գիտակցելով այն հսկայական ներուժը, որն այն ունի տնտեսական աճի խթանման, մշակութային փոխանակման և խաղաղության խթանման համար: Մեր տեսլականը ենթադրում է հայկական խաչմերուկ, որը վեր է քաղաքական բարդություններից՝ խթանելով ազգերի միջև համագործակցությունն ու գործընկերությունը:

Սակայն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի չհիմնավորված պահանջների հետ մեկտեղ խոչընդոտներ են ստեղծում այս և այլ կարևոր նախագծերի իրականացման համար։ Մենք համոզված ենք, որ բաց և հուսալի հաղորդակցման ուղիները կենսական նշանակություն ունեն ազգերի միջև փոխըմբռնման, վստահության և համագործակցության ապահովման համար, և մենք հաստատակամորեն պաշտպանում ենք կառուցողական երկխոսության և խաղաղ բանակցությունների հավատը՝ որպես հակամարտությունների լուծման և տարածաշրջանային առաջընթացի խթանման միջոց:

Ավելին, ես կցանկանայի անդրադառնալ այն քայլերին, որոնք Հայաստանը ձեռնարկել է պարենային անվտանգության, խելացի գյուղատնտեսության, ինտենսիվ այգիների ուղղությամբ։ Մենք հանձնառություն ենք ստանձնել ապահովել, որ մեր երկիրը ոչ միայն բավարարի իր ներքին պարենային պահանջները, այլև դառնա բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի հուսալի մատակարար:

Նորարարությունների, տեխնոլոգիաների և կայուն գյուղատնտեսական պրակտիկաների միջոցով մենք ամրապնդում ենք մեր գյուղատնտեսության ոլորտը, որն առանցքային դեր է խաղում մեր տնտեսական զարգացման և միջազգային հեղինակության հարցում:

Ուրախ եմ տեղեկացնել, որ անցած ամիս Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2026 թվականների մեր երկրի պարենային անվտանգության համակարգի բարելավմանն ուղղված ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի ժողովրդավարությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է, և մենք հաստատակամ ենք ամեն կերպ պաշտպանելու այն իմ երկրի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ։

Մենք ձգտում ենք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում՝ միաժամանակ ունենալով միջազգային հանրության աջակցությունը, որը կլինի ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի կողքին։

Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանային հաղորդակցությանը, կայուն էներգետիկ զարգացմանը, պարենային անվտանգությանը և տնտեսական աճին հետամուտ լինելուն:

Եվ ի վերջո, մենք փնտրում ենք գործընկերություն և աջակցություն միջազգային հանրությունից՝ իրականացնելու մեր տեսլականը և նպաստելու բարգավաճ ու խաղաղ աշխարհին:

Եզրափակելով՝ ևս մեկ անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում Ամբրոզետտիի կազմակերպիչներին, այս հարթակը տրամադրելու համար»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում. ՀՀ նախագահ
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 13:38

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում։ Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ իտալական Corriere dela Sera պարբերականի հետ հարցազրույցում։

Հայկական լրագրողական կազմակերպությունները դիմել են Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 13:31

Արմինֆո. Հայկական լրագրողական կազմակերպությունները դիմել են Շուշիի մեդիա ֆորումին մասնակցող գործընկերներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

Նիկոլ Փաշինյանը հավատում է Ադրբեջանի հետ տևական խաղաղության հասնելու հնարավորությանը, բայց և չի բացառում նոր էսկալացիան
 Շաբաթ, 22 Հուլիսի 2023, 16:45

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանս-պրես գործակալությանը: Կառավարության մամուլի  ծառայությունը ներկայացրել է հարցուպատասխանը.

Երևանը համաձայնել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացմանը
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 20:13

Արմինֆո. Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։ Նախատեսվող հանդիպման այլ մանրամասների մասին նա խոստացել է հաղորդել լրացուցիչ:

Ամերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Շուշիում մեդիա ֆորումի մասնակիցներին
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 17:20

Արմինֆո.Կովկասում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է օկուպացված Շուշիում ալիևյան ռեժիմի կազմակերպած մեդիա ֆորումին մասնակցող լրագրողներին:

Ա. Լուկաշևիչ. Ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանն ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 10:58

Արմինֆո.Ռուսական կողմը վերահաստատում է իր մտադրությունը՝ ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, հայտարարել է կառույցում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 10:54

Արմինֆո. Լոնդոնը նախկինի պես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ եւ դրա հետ կապված հումանիտար հետեւանքներով՝ տեղի բնակչության համար: Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության դեսպան Նիլ Հոլանդը:

Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելը մեծ ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ հեռանկարներում. ՀՀ ԱԳՆ ղեկավար
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 10:50

Արմինֆո. Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդես է եկել  Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրականությունից կտրված հայտարարությամբ
 Ուրբաթ, 21 Հուլիսի 2023, 15:23

Արմինֆո.Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակվող բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում վերջին եռակողմ հանդիպումը և հունիսի 27-29-ը Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումը։

Եվրոպայի հայերը Շառլ Միշելին մեղադրել են ադրբեջանական օրակարգը սպասարկելու և Արցախի բնակչության բնաջնջմանն օժանդակելու համար
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 15:55

Արմինֆո.  Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունում:

ՀՀ վարչապետ. Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 12:36

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի սկզբում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, բրյուսելյան եռակողմ վերջին բանակցություններին և այլ հարցերի:

Հայաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի որոշումը
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 12:24

Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու Կանադայի որոշումը:

Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել ՀՀ տնտեսության մեջ
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 18:32

Արմինֆո.Ամունդի-Ակբայի՝ Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից ներդրում է կատարվել ԵՄ-Հայաստան ՓՄՁ առաջին մասնավոր բաժնեմասնակցային  ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների բաժնետիրական կապիտալում։

Հայաստանի ՊՆ-ը և Արցախի ՊԲ-ը հանդես են եկել թշնամական ապատեղեկատվությունը հերքող հայտարարություններով
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023, 13:16

Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրությունում:

Կարծիք. ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությամբ Մոսկվան իր վրայից հանում է Հայաստանի կողմից տարածքային զիջումների պատասխանատվությունը
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:32

Արմինֆո.Ռուսաստանը, փաստորեն, իր վրայից հանում է Հայաստանի տարածքային զիջումների պատասխանատվությունը։ Պատմական գիտությունների թեկնածու, ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն այդպես է մեկնաբանել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության շաբաթ օրվա հայտարարությունը։

Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ դիմել են եվրոպական կառույցների ղեկավարներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ապօրինի շրջափակումը դադարեցնելու համար
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 10:34

Արմինֆո.  Ավելի քան 470 եվրոպական ՀԿ-ներ և միավորումներ նամակ  են հղել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ 

Մոսկվան Երևանին մեղադրել է եռակողմ պայմանավորվածությունների էությունից շեղվելու համար և Բաքվին կոչ է արել ապաշրջափակել միջանցքը
 Շաբաթ, 15 Հուլիսի 2023, 16:45

Արմինֆո.2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարությունում։

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ
 Շաբաթ, 15 Հուլիսի 2023, 13:09

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"