Arminfo.info


Երևանը Բաքվին մեղադրել է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու ծրագրերի համար
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 12:00

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի  ունեցած կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Փոշինյանը, մասնավորապես, նշել է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2023, 11:17

Արմինֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությանն անռչվող խնդիրների մասին հաղորդագրություններով:

Ավարտվել է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ վարույթի նախաքննությունը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 18:20

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Եվրոպական խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա. ՀՅԴ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 14:57

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի արդարացի դիրքորոշումն ի վերջո պետք է տարածվի նաև ԵՄ գործադիր իշխանության վրա: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հայտարարության մեջ՝ ով մեկնաբանել է նախօրեին Եվրախորհրդարանի երեք պատգամավորների ընդունած հայտարարությունը:

Լեռնային Ղարաբաղում սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած.  Փաշինյան
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 12:25

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերեն տեքստը.

Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 13:42

Արմինֆո.Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին  հաստատել է  Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ԱԺ նախագահը՝ խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին. ակնկալում ենք ձեր գործուն քայլերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 21:26

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային գործընկերներին: Այդ մասին ասվում է ԱԺ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

Արմավիրի մարզում Թուրքիայի հետ սահմանին բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 13:16

Արմինֆո. Արմավիրի մարզում ՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Բագարան և Երվանդաշատ գյուղերի մոտակայքում, կկառուցվի բազմաֆունկցիոնալ խոշոր համալիր: Նախագիծը, որը կոչվում է Yerra, իր Ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել, թե արդյոք շրջափակումը ցեղասպանություն է
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 10:33

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նամակի մեջ, մասնավորապես, նշված է.

Շվեյցարական հեղինակավոր հաղորդման հաղորդավարներ. արևմտյան ԶԼՄ-ներում ոչ ոք չի խոսում Արցախի մասին
 Շաբաթ, 29 Հուլիսի 2023, 12:25

Արմինֆո. Անգամ մարդասիրական աշխարհն է անտեսում Արցախում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրի հարցազրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ, "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման համակարգող, "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ուշադրություն է հրավիրել  Ադրբեջանի գործողությունների հետեւանքով Արցախում սրվող հումանիտար ճգնաժամի վրա
 Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 15:58

Արմինֆո. Հուլիսի 27-ին  ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի և վերջին զարգացումների վրա։

Արցախի խորհրդարանը ՄԱԿ անդամ երկրներին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2023, 17:28

Արմինֆո Արցախի խորհրդարանը դիմել է ՄԱԿ անդամ երկրներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով: Արցախի ԱԺ ուղերձում ասվում է.

Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 17:02

Արմինֆո. Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Զախարովա. Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ-ի ներգրավումը ապակայունացում կբերի եւ երկար ժամանակով կհետաձգի խաղաղությունը
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 13:30

Արմինֆո. Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ենթակա է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության խնդրին։ Այդ մասին հուլիսի 26-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու մտերիմները փակել են Բաղրամյան փողոցը
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 11:56

Արմինֆո.Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու մտերիմները փակել են Բաղրամյան փողոցը ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հարևանությամբ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՝ քննարկելու երկու հարց. իրենց որդիների ճակատագրի և նրանց գերեվարման համար մեղավորներին պատժելու մասին:

Ամեն ինչ սկսվեց մի դրամից, երեք տարի առաջ․․․
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 10:14

Արմինֆո.Այս հոլովակը մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն հայտնելու մասին է։

Արցախի նախագահը Լեռնային Ղարաբաղը հայտարարել է աղետի գոտի
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 13:16

Արմինֆո. Շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: Այդ մասին  հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հուլիսի 24-ին շուրջ 100 արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ասուլիսի բացման խոսքում, մասնավորապես, ասել է.

«Վրաստանի հայ համայնքը» քննադատել է Վրաստանի պետական հեռուստաալիքի գլխավոր տնօրենին՝ օկուպացված Շուշիում բեմականացված ֆորումին մասնակցելու համար
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 12:27

Արմինֆո.Մինչ Արցախի 120.000-անոց բնակչությունը, բացառապես հայ լինելու պատճառով, Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ենթարկվում է ցեղասպանության, արդեն գրեթե 8 ամիս գտնվելով շրջափակման մեջ և զրկված լինելով բուժօգնության և առաջին անհրաժեշտության այլ կարիքները հոգալու հնարավորությունից, մի քանի կիլոմետր այն կողմ Ի.Ալիևն անցկացնում է «Shusha Global Media Forum» կոչված ծրագիրը: Այդ մասին ասվում է  «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի հայտարարությունում, որը հրապարակվել է ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի ֆեյսբուքյան էջում, կազմակերպության էջում եւ կայքում։

Միրզոյան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն
 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2023, 21:30

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը՝ ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"