Arminfo.info


Արցախից ՌԴ խաղաղապահները Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների են տեղափոխվել Հայաստան
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:28

Արմինֆո. Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր:

Արցախում արձագանքել են թշնամական կողմի հարձակումներին
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:17

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊՆ պաշտոնյաները կաշառք են պահանջել հաշվառման հարցում օգնության և հավաքներին չներգրավելու համար
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:16

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այդ մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Սոցիալիստական Ինտերնացիոնալ» միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շրջափակման կապակցությամբ
 Շաբաթ, 19 Օգոստոսի 2023, 11:57

Արմինֆո. Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամով, որը պայմանավորված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ, ինչը հանգեցրել է անտանելի իրավիճակի և հումանիտար ճգնաժամի։ Ըստ ՀՅԴ բյուրոյի՝ այդ մասին ասվում է  «Սոցիալիստական Ինտերնացիոնալ» միջազգային կազմակերպությունը հայտարարությունում:

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը երկրի պատասխանատուներին կոչ է արել իրական, ցավացնող պատասխան տալ թշնամուն
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:28

Արմինֆո. Արցախը քաոսի նախաշեմին...Պետք է զարթնել լեթարգիական քնից, հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել... Այդպես է մեկնաբանել երկրում տիրող իրավիճակը Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

Շտաբի պետը ժամկետային զինծառայողին հասցրել է ինքնասպանության. ՔԿ
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 13:14

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Այդ մասին հաղորդե է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր` 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։

Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և ՌԴ-ը պետք է համաձայնության գան և դադարեցնեն Լաչինի միջանցքի շրջափակումը. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 23:13

Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, Հարվարդի և Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսոր Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամի ամենապարզ լուծումը կարող է լինել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը Ռուսաստանին՝ նրա խաղաղապահ առաքելությունը ողջ ծավալով իրականացնելու համար:

Միրզոյանը խոսել է Արցախի շուրջ ճգնաժամի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից Հայաստանի ակնկալիքների մասին
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 11:16

Արմինֆո. Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։ 

Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:42

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման ACT2WIN արշավը հաճախորդների համար: Մրցույթի պայմանները պարզ են, ինչի շնորհիվ դրան կարող է մասնակցել և հինգ iPhone 15-ի խաղարկությանը մասնակցել Բանկի հաճախորդների հնարավորինս լայն շրջանակ: Մասնավորապես, արշավին մասնակցելու համար ընդամենը հարկավոր է.

Կարծիք. Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 16:58

Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ:

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կրկին Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Արցախը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 13:25

Արմինֆո.Ֆրանսիայի ԱԳՆ - ում ներկայացրել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի մանրամասները՝ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ ՝ կապված Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շատ լուրջ հումանիտար ճգնաժամի հետ։

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի բնակչի կոմբայնի ուղղությամբ
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 13:00

Արմինֆո.Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցչին կոչ են արել Ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Արցախի ապաշրջափակման համար
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:17

Արմինֆո. ԱՄՆ օրենսդիրները ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Ոչ հանգիստ, ոչ փող. Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորը մեղադրվում է փողերի լվացման համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:14

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցա­գործությունների քննության վարչությունում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, վստահված գույքի հափշտակությունների, փողերի լվացման և այլ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով շարունակվող նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել 2015-2016թթ.

Հայաստանի օմբուդսմենը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:13

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում. Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունում:

Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է. "Աղբահանության խնդիրը լուծված է"
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 10:41

Արմինֆո. «Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

ԵՄ ԱԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է անում կանխել հայերի նոր ցեղասպանությունն Արցախում
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 10:34

Արմինֆո. ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է անում կանխել հայերի նոր ցեղասպանությունն Արցախում ՝ այն ճանաչելով ՄԱԿ մանդատի ներքո գտնվող տարածք և միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելով Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Քաշաթաղի միջանցքը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 10:32

Արմինֆո. ԱՄՆ-ը նախկինի պես խորապես մտահոգված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շարունակական փակմամբ, հատկապես, առեւտրային, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Ֆրանսիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է Արցախի ապաշրջափակման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 18:29

Արմինֆո. Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թվիթերյան հրապարակումները մեմերի առիթ են դարձել սոցիալական ցանցերի հայկական հատվածում
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 17:32

Արմինֆո.Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) Twitter-ի միկրոբլոգում հրապարակումները մեմերի առիթ են դարձել սոցիալական ցանցերի հայկական հատվածում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"