Arminfo.info


Երևանը կոշտ պատասխանել է Զախարովային
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 13:05

Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե՝ Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով Զախարովայի այդ հայտարարությանը, նշել է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։

Ստրասբուրգի քաղաքապետ. որպես 1915թ. ցեղասպանությունից փրկվածների ժառանգ՝ ինձ համար անընդունելի է, որ այսօր եւս ոտնահարվում են հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու և գոյատևելու իրավունքները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 18:07

Արմինֆո.Ստրասբուրգը միացել է Ֆրանսիայից Արցախ օգնություն ուղարկելու մարդասիրական առաքելությանը, որը նախաձեռնել էր Փարիզի քաղաքապետարանը՝ երկու պատճառով: Այդ մասին հայտարարել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը՝ օգոստոսի 30-ին Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական շարասյուն ուղարկելու կապակցությամբ Գորիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Դատախազությունը կվիճարկի Երեւանի կենտրոնում ստորգետնյա շինության վաճառքի օրինականությունը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 17:54

Արմինֆո. Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան, Մեսրոպ Մաշտոց պողոտաների և Մոսկովյան փողոցի միջև ընկած պուրակի ստորգետնյա շինությունը 2017 թվականի մարտի 25-ին, օրենքի խախտմամբ, օտարվել է «Ֆոտոմաստեր» ՍՊ ընկերությանը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի ԶՈՒ բարձրաստիճան սպաները խուճապ են սերմանել անձնակազմի շրջանում
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 16:35

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսներից մեկի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ բարձրաստիճան սպան, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի, այլ ղեկավար նորմատիվ ակտերի դրույթների համաձայն հանդիսանալով պետ ենթակա անձնակազմի համար, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ունենալով հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ առանձնապես ծանր հանցանք կատարելու մասին նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, կոչումով փոխգնդապետ բարձրաստիճան սպայի հետ։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Զախարովա. Լաչինի միջանցքում առկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 16:29

Արմինֆո.Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ներկա իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք էր: Այդ մասին օգոստոսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով միջանցքը հատելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգմանը ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձոր. պետությունն օրենսդրական մակարդակով ոչ պատշաճ է կատարում անհետ կորած անձանց և նրանց հարազատների հանդեպ ունեցած իր պարտավորությունները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 12:34

Արմինֆո. Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 անձ, որոնցից 224-ը՝ զինծառայող, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Այդ մասին ասված է Անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է ճգնաժամային իրավիճակների լուծման միջազգային մեխանիզմների անարդյունավետությունը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:27

Արմինֆո. Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։

Միրզոյանն ու Միյատովիչն ընդգծել են Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման հրամայականը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:24

Արմինֆո.Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում: 

Հայաստանը հայտնվել է ջրի դեֆիցիտ ունեցող պետությունների ռիսկի գոտում. ԵԵԱ հետազոտություն
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 11:20

Արմինֆո. Հայաստանը հայտնվել է ջրի դեֆիցիտ ունեցող Եվրոպայի պետությունների ռիսկի գոտում։ Այս մասին են վկայում Երաշտների եվրոպական աստղադիտարանի (ԵԵԱ) անցկացրած հետազոտությունները:

Ոչ կանոնադրական հարաբերությունների հերթական զոհերը հայկական բանակում. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 13:12

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները: Այդ մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:
 

Մայրաքաղաքում կներդրվեն հասարակական տրանսպորտով երթևեկության առցանց քարտեր
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 12:07

Արմինֆո. Երեւանում կներդրվեն հասարակական տրանսպորտով երթեւեկության առցանց քարտեր: Այդ մասին հաղորդվել է օգոստոսի 28-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

ՀՀ ՔԿ. Ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 11:57

Արմինֆո.Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

ՀՀ դեսպան. Աշխարհին այսօր շատ են պակասում այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլի Վիզելն էր
 Շաբաթ, 26 Օգոստոսի 2023, 15:58

Արմինֆո. Աշխարհին այսօր շատ են պակասում այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլի Վիզելն էր (Հոլոքոստը վերապրած ամենահայտնի մարդկանցից մեկը, աշխարհահռչակ գրող և մարդու իրավունքների պաշտպան - խմբ.): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձոր
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:40

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձոր ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մուտք, որտեղ արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղ մուտքի են սպասում  շրջափակված Արցախի բնակիչների համար Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաները:

«Կոկաինի գործով» անցնող Միհրան Պողոսյանի գործը «հարստացրել են» նոր դրվագներով
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 14:43

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 17:19

Արմինֆո.Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։

Թշնամու կրակոցից Հայաստանի ԶՈՒ զինծառայող է զոհվել
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:21

Արմինֆո. Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Արցախի օմբուդսմենը ծեծի մասին հաղորդման հիման վրա քննարկումներ է նախաձեռնել Դավիթ Մինասյանի հանրային եթերի վերաբերյալ
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:17

Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ:

Հայաստանի ԱԳՆ. Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի  ընդունում
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 19:13

Արմինֆո.ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին: ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցերն ու պատասխանները.

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ուսումնասիրում են նրա դեմ հարուցված ապօրինի գույքի բռնագանձման գործը
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:30

Արմինֆո. Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"