Arminfo.info


Հայաստանում հերթական հավաքներին կներգրավվի ավելի քան 2000 պահեստազորային
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 15:26

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:

ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 15:19

Արմինֆո.ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին:

Ֆրանսիայի հայ բժիշկները ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 20:25

Արմինֆո.Մարալիկի թիվ 1 դպրոցում Ֆրանսիայից եկած հայ բժիշկները 2 շաբաթ աշխատել և հետազոտել են 300-ից ավելի երեխաների՝ ըստ անհրաժեշտության վերջիններիս տրամադրելով ակնոցներ։

ԵՄ-ը նախկինի պես հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելուն և Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն. Հայտարարություն
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 18:33

Արմինֆո.Եվրոպական Միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի շարունակվող սահմանափակումներին և Ղարաբաղի հայության համար հումանիտար լուրջ հետևանքներին: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հայտարարությունում։

Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 12:38

Արմինֆո.: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով:

15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի բիզնեսների աջակցմանը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 10:32

Արմինֆո.Ակբա բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրամիության (ԵՄ) համագործակցությամբ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կուղղվի Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հատկապես գյուղական վայրերում ֆինանսավորման ավելի լայն հասանելիություն ստեղծելով միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար (ՄՓՄՁ):

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Մենք կրկնում ենք մարդասիրական, առևտրային և ուղևորների փոխադրումների համար Լաչինի միջանցքն անհապաղ բացելու մեր կոչը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 10:29

Արմինֆո.ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

ԻԻՀ քաղաքացիները Երևանում հայտնվել են «վիզային» խաբեբաների ծուղակում
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 14:27

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Ճանապարհային դեպարտամենտ. 2023 թվականին Հայաստանի ճանապարհները սպասարկող ընկերությունները տուգանվել են, ընդհանուր առմամբ, 150 մլն դրամով
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 17:00

Արմինֆո.2023 թվականին Հայաստանի ճանապարհները սպասարկող ընկերությունները տուգանվել են, ընդհանուր առմամբ, 150 մլն դրամով։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության հարցազրույցում հայտարարել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը ։ Միայն վերջին 3 ամսում, ըստ նրա, արդեն գրանցվել է 2200 խախտում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:25

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը. ՀՀ ԱԳՆ
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:16

Արմինֆո.Հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ այն պնդրման վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին, թե, իբր, հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ:

Հայաստանի ՊՆ-ը հաղորդել է Ադրբեջանի հետ շփման գծում կրակի ինտենսիվության նվազման մասին
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 15:49

Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ադրբեջանի հետ շփման գծում կրակի ինտենսիվության նվազման մասին: «Ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:

Հայաստանի ՊՆ-ը հրապարակել է տեսանյութ՝ թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:16

Արմինֆո. Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ: «Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր մեր՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը», - ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Արցախի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 13:56

Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

ՀԿԵ-ն գործարկել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 12:43

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին գործարկվել է Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այդ մասին հաղորդում է Շիրակի մարզպետի աշխատակազմը:

Երազանքներից դեպի նպատակ
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 01:48

Արմինֆո.Կոտայքի «ՍՕՍ-Մանկական Գյուղերի» երեխաներն իրենց ճամբարային հանգիստն են անցկացնում Դիլիջանում։ Երեխաների առօրյան այստեղ լցված է թիմային բազմաթիվ խաղերով, որոնց չի խանգարում անգամ տեղի արևն ու շոգը։

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 16:37

Արմինֆո. Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ կբացվի երկրորդ սոցիալ-բարեգործական ճաշարանը, որը կգործի շրջափակման հետևանքով աշխատանքը դադարեցրած "Մալիբու" մանկական սրճարանի տարածքում: Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման նախագիծը նախաձեռնել է սոցիալական ոլորտով զբաղվող "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման աշխատանքային խումբը և իրականացվում է "Մենք ենք մեր սարերը" տարածքային զարգացման գործակալության միջոցով և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աջակցությամբ ու մասնակցությամբ:

Բաքվում հայտարարում են առաջիկա օրերին Լաչինի միջանցքը բացելու հնարավորության մասին
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 16:25

Արմինֆո. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի ճանապարհի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", օգոստոսի 31-ին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը ։

Հարցում. Մայրաքաղաքի բնակիչները պատրաստ են Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել Տիգրան Ավինյանին, Հայկ Մարությանին եւ Անդրանիկ Թեւանյանին
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 15:38

Արմինֆո. Հարցվածների 74,9% - ը կմասնակցի սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետի ընտրություններին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության (Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) հերթական հարցման արդյունքները, որը նվիրված է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին՝ "Գիշերը գալիս է… քաղաքը քնում է"։

Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 14:09

Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա: Այդ մասին նա հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"