Arminfo.info


Քերոլայն Քոքս. եթե Արցախն ընկնի, կընկնի նաև Հայաստանը
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 14:34

Արմինֆո. Այսօր Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը գտնվում է էթնիկ զտումների բարձր հնարավորության վիճակում։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, սոցիոլոգ, հայտնի իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Էդմոն Մարուքյան. Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է դառնալ լուրջ քայլ կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին
 Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 12:48

Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ և մեծ թվով վիրավորներ: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա ընդգծել է, որ մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ.կմ-ն օկուպացված է, և, չնայած միջազգային հանրության պահանջներին, ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն բերվել օկուպացված տարածքներից:

Կառավարությունը մոտ 26,9 մլն դրամ կհատկացնի Ջերմուկում ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման համար
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 19:31

Արմինֆո.Գործադիրն ընդունել է որոշում, որի նպատակն է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ համայնքի ճոպանուղու վնասված ճոպանի փոխարինման միջոցով ապահովել Ջերմուկ համայնքի բնակիչների, զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, վերականգնել համայնքի ենթակառուցվածքի անխափան գործունեությունը՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծել համայնքում զբոսաշրջության հետագա զարգացման համար, խթանել զբոսաշրջիկների ներհոսքը դեպի համայնք։

Երևանի մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացը կապված է եղել կոռուպցիայի հետ. Գլխավոր դատախազություն
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 19:27

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ապօրինի գույքի բռնագանձման քրեական գործերից՝ Երևանի 24 մանկապարտեզների վերաբերյալ:

ՀՀ-ը վերահաստատում է իր առաջարկն` իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից. Հայաստանի ԱԳՆ
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 11:00

Արմինֆո.Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 14:58

Արմինֆո. Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 19:03

Արմինֆո.Ակբա Լիզինգը, «Իվի Մոթորս Գրուպը» և չինական JAC ընկերությունը հուշագրի ստորագրմամբ ամրապնդել են բացառիկ համագործակցությունը, որի առանցքում հայկական բիզնեսի համար  փոխշահավետ պայմանների ստեղծումն է։ 

ՌԴ ԱԳՆ. ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 17:41

Արմինֆո.Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հումանիտար բարդ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ ։

Վճռաբեկ դատարանը վերջնականապես մերժել է Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 16:07

Արմինֆո.Վճռաբեկ դատարանը վերջնականապես մերժել է Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Այդ  մասին ասվում է  AM իրավաբանական ընկերության տարածած հայտարարության մեջ։

5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 14:01

Արմինֆո.Կապի նոր չափորոշիչներ, USB Type-C, ականջակալ, 48 Mp գլխավոր տեսախցիկ, ևս մեկ՝ գերընդգրկուն ու ամենաբարձր որակի տեսախցիկ, էներգիայի խնայողության չիպ… Սա միայն մի մասն է այն հնարավորությունների և տեխնիկական բնութագրերի, որ, համաձայն հրապարակումների, ունենալու է iPhone 15-ը:

Հայաստանում խստացվելու են ավտոմոբիլային ճանապարհներին պատճառված վնասի համար պատասխանատվության միջոցները
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 11:42

Արմինֆո. Հայաստանում խստացվելու են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին և ինժեներական կառույցներին պատճառված վնասի համար պատասխանատվության միջոցները: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Փաշինյան. Հռոմի ստատուտի հետ կապված՝ մենք շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը կարող է փարատել Մոսկվայի բոլոր մտահոգությունները
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 11:06

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությանը, մասնավորապես ՝ առաջին անգամ ՀՀ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել, ՌԴ իշխանությունների կողմից խիստ բացասական են ընկալվել Հռոմի ստաատուտի վավերացման գործընթացը, Աննա Հակոբյանի այցը Կիև և հայ - ամերիկյան զորավարժությունը:

Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնաս
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 10:54

Արմինֆո.Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 12-15-ը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 18:06

Արմինֆո.Սեպտեմբերի 12-15-ը առաջին անգամ Երևանում՝ Թումոյի այգում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը: Այդ մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 16:57

Արմինֆո.Մարզերի համաչափ զարգացման կենսական նշանակությունը հաշվի առնելով՝ IDBank-ն ընդլայնել է նախորդ տարի Գյումրիում բացված զանգերի կենտրոնը։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 515 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 17:07

Արմինֆո. Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 515 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 57 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: ): Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

EAFJD-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Եվրոպայի ռաբբիական կենտրոնի հայտարարությունը
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 13:54

Արմինֆո. Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) խորը ափսոսանք է հայտնում և վճռականորեն դատապարտում է Եվրոպայի ռաբբիական կենտրոնի (RCE) վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում/Արցախում շարունակվող հակամարտության վերաբերյալ: Այդ մասին ասվում է EAFJD-ից ԱրմԻնֆո-ին տրամադրած հայտարարությունում։

Պուշկինի թունելը սեպտեմբերի 11-15-ը փակ կլինի
 Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2023, 11:58

Արմինֆո. Պուշկինի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։

Ուկրաինայի հայերի միությունը երկու հայրենիք ունի. Դավիթ Մկրտչյան
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 19:26

Արմինֆո.Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել պատմական հայրենիք նրա այցի շրջանակում՝ Երևանում ՈՒՀՄ համաժողովի անցկացման առիթով:

MPG հարցում. երևանցիների շրջանում շարունակում են համակրանք վայելել Տիգրան Ավինյանը, Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 16:33

Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին Հայաստանի քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավի կեսին ձայների քանակով երեւանցիների համար առաջատար են մնում քաղաքապետի ներկայիս տեղակալ Տիգրան Ավինյանը ("Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից), նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 16,3 տոկոսը, որին հետեւում են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ("Ազգային առաջընթաց" կուսակցություն) ՝ ձայների 11,8 տոկոսի աջակցությամբ, եւ Անդրանիկ Թեւանյանը ("Մայր Հայաստան" կուսակցությունների դաշինք)՝ 5,1 տոկոս:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"