Arminfo.info


Հայ դիզայներները կմասնակցեն White Milano նորաձևության միջազգային ցուցահանդեսին
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2024, 12:20

Արմինֆո. Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատը (Fashion and Design Chamber of Armenia) տեղեկացնրել է, որ շարունակում է համագործակցությունը White Milano Միլանի նորաձևության միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների հետ (https://www.whiteshow.com/en/)՝  ներկայացնելով հայ դիզայներների բրենդերը և նրանց արտադրանքը, որը հնարավորություն է տալիս հայ արտադրողներին միջազգային համագործակցություն ձեռք բերել և նոր շուկա մուտք գործել:

«Հետք». Հարցը մնում է բաց.  Որտեղի՞ց  Գնել Սանոսյան եղբայրներին 230 հազար դոլար առանձնատուն կառուցելու համար
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 18:54

Արմինֆո.Բաց աղբյուրներից ստացված տվյալներն ամենևին էլ չեն հիմնավորում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի եղբայրների կողմից 230 հազար դոլար շահույթի ստացումը: Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հերթական նյութում՝ նվիրված է Գնել Սանոսյանի մոր՝ Օլգա Սանոսյանի առանձնատան կառուցմանը, որի արժեքը գնահատվում է 230 հազար դոլար։

ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության նախաձեռնությունը մերժվել է կառավարող մեծամասնության կողմից
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 18:51

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 10-ի նիստում մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը քննարկելու նպատակով հունիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Շուրջ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ․ «Մի դրամի ուժը» 4 տարեկան է
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 18:46

Արմինֆո.2020թ. հունիսին է մեկնարկել Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» բացառիկ նախաձեռնությունը, որն անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել՝ լինի դա առողջապահական թե սոցիալական, բնապահպանական թե կրթական ոլորտներում։

Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 17:33

Արմինֆո.Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար:

Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2024, 12:26

Արմինֆո.Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից  բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:

Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 15:48

Արմինֆո.Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները:

Քնարիկ Հովհաննիսյան. Հայաստանի ջրային քաղաքականությունն անմխիթար վիճակում է
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 20:16

Արմինֆո. Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն ընդունված է նշել մարտի 22-ին։ Հայաստանում դա հատուկ օր է՝ իսկական տոն ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք Ջրի օրվան ընդառաջ իրենց դոնորներից ստանում են զգալի դրամաշնորհներ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելու համար՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ և այլն: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս այդ միջոցառումներին ներկա լինելու փորձը, քչերն են դրանց ընթացքում որոշակի հարցեր բարձրացնում, պատասխաններ փնտրում, պահանջներ ներկայացնում կառավարությանը: Նրանք, ովքեր երաժշտություն են պատվիրում, ըստ երևույթին, դա անում են "ծախսերի նախահաշվի" "նշում"-ի համար, և՝ ոչ ավելին: ԱրմԻնֆո-ն որոշեց չհետևել "նորաձևությանը" և ամռան տապին ընդառաջ դիմեց ջրի հարցերի ճանաչված մասնագետ, գիտնական Քնարիկ Հովհաննիսյանին, ով տարիներ, նույնիսկ, տասնամյակներ շարունակ իրեն նվիրել է երկրի ջրի և ջրային ռեսուրսների էկոլոգիայի խնդրին' խնդրելով նրան հակիրճ ներկայացնել ջրային խնդիրների վերաբերյալ իր տեսլականը:

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 18:31

Արմինֆո.Հիսունից ավելի կիբեռանտվանգության մասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։

Շենքը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՕԿՍ-ը, կհանձնվի հավատարմագրային կառավարման
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:26

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:

Լիզինգ` առանց տոկոսադրույքի
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:14

Արմինֆո.Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

ՆԳՆ-ը հաղորդել է ՃԵԿ խախտման համար տուգանքների մարման 50% բոնուսային համակարգը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 15:46

Արմինֆո. Քաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։

Հայկական ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Փարիզի Eurosatory պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսում
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 13:44

Արմինֆո.Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։

Նկարիչ Վալմարի հավաքածուն կներկայացվի Ազգային պատկերասրահում
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 14:51

Արմինֆո.Ազգային պատկերասրահում կներկայացվի հայ նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ինքնատիպ հավաքածուն, որը ձևավորվել է 1970-ական թվականներից:

Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱՄՆ դեսպանատունը՝ աղետի գոտում կենսալաբորատորիայի հնարավոր վնասման մասին
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:28

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Այդ մասին հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 17:45

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։

«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 10:30

Արմինֆո. Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:06

Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն այս պահին չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որոնք գտնվում են սահմանազատման փուլում, սակայն նախատեսում են դա անել ապագայում: Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք այժմ իրենք պարեկություն են իրականացնում Տավուշում, որտեղ ընթանում է սահմանի սահմանազատում։

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:10

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 19:00

Արմինֆո.Պրահայի հայտարարությունից հետո Հայաստանը ստացավ 150 հազար փախստական Լեռնային Ղարաբաղից և ամայացած, լքված Արցախ։ Բացի այդ, մեզ այսօր համոզում են, որ Ադրբեջանին տալով Տավուշի 4 գյուղ, ՀՀ-ն կստանա Բաքվի համաձայնությունը՝ Ալմա-Աթայի գործընթացը սահմանազատման գործընթացի հիմք ճանաչելու համար։ Նման գնահատականով  է հանդես եկել հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"