Arminfo.info


Մարսելում տեղի է ունեցել Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 15:54

Արմինֆո. Մարսելում տեղի է ունեցել Հայ ազգային-ազատագրական շարժման անդամ Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի հանդիսավոր բացումը, որի մասին տեսանյութ է տարածել Nor Seround օգտատերը։

Մուրադ Մերզուկին՝ "Նռան գույնը" ներկայացման մասին. "Ես հավատարիմ եմ մնացել Փարաջանովի վիզուալ մտածողությանը, բայց, միևնույն ժամանակ, պահպանել եմ իմ անձնական մեծ ազատությունը"
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:58

Արմինֆո.Մարտի 15-ին և 16-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված "Նռան գույնը" պարային ներկայացման երևանյան պրեմիերան: Նախագծի և դրամատիկական կոնցեպտի հեղինակը, ով ոգեշնչված է Փարաջանովի համանուն ֆիլմից, Սաթե Խաչատրյանն է (Ֆրանսիա), ներկայացման խորեոգրաֆը՝ Մուրադ Մերզուկին (Ֆրանսիա):

Հնդկաստանի դեսպան. Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումն ավելի ամուր հիմք է տվել երկկողմ հարաբերություններին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 16:40

Արմինֆո. Փոփոխվող գլոբալ և աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում մենք ուրախ ենք, որ մեզ հաջողվել է Հայաստանի հետ դուրս գալ փոխգործակցության ևս մեկ ոլորտ, այն է ՝ պաշտպանության ոլորտում աճող համագործակցությունը ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան՝ հայ-հնդկական գործարար համաժողովի բացման ժամանակ: "Դա ավելի ամուր հիմք է տվել մեր հարաբերություններին", - ընդգծել է նա:

Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:50

Արմինֆո.Հայաստանի  բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը բարդ գործընթաց է և պահանջում է բարդ որոշումների ընդունում ։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի ապագայի մասին հարցը։

Ապրիլի 15-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների նոր եռամսյա հավաքները
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:47

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի համաձայն, ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ երեք ամիս ժամկետով:

Էրդողան. Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 11:55

Արմինֆո.Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դեսպանների 15-րդ ավանդական իֆթարում իր ելույթի ժամանակ:

Փաշինյանը պատմել է Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառի և Մոսկվայի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների մասին
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 18:47

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ:

Փաշինյանը նշել է Հայաստանի նոր սահմանադրության շուրջ հանրաքվեի անցկացման ժամկետները
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 14:12

Արմինֆո.Հայաստանի նոր սահմանադրության հայեցակարգը պատրաստ չէ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո․Փաշինյան
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 13:10

Արմինֆո.Հայաստանը կհրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի հետ դատական վեճերից՝ խաղաղության պայմանագրի դրույթների համաձայնեցումից հետո։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք է կանցկացնի
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 11:26

Արմինֆո.Երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ Ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Հարցում. Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն քաղաքական գործընկերն է, իսկ Իրանը և Ռուսաստանը ՝ տնտեսական
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:26

Արմինֆո. Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն քաղաքական գործընկերն է։ Այդ մասին վկայում են Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CՍSR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական-քաղաքական գործիչներից և ոչ մեկին . հարցում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:25

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 60% - ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին։ Այդ մասին են վկայում Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

IRI հարցում. Հայաստանում հարցվածների կեսը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:35

Արմինֆո.Հարցվածների կեսը կարծում է, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այդ մասին են վկայում Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Թեհրանն ու Երևանը կրկին ընդգծել են տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:34

Արմինֆո. Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները մտադիր են փակել Երևանի կոնսերվատորիան. հարցը մնում է բաց
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 16:00

Արմինֆո.Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: «Ֆեյսբուքի» իր էջում այդ մասին գրել է օպերային երգչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Պողոսյանը:

Երբ մեր երկրում բնակչության թիվը կաճի, բոլոր տեղերում կլինեն բժշկական կենտրոններ, համապատասխան բժշկական ծառայություններ. Փաշինյան
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:40

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ներկա գտնվել մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացրած կառույցներին, Հայաստանի Հանրապետության հարկ վճարող քաղաքացիներին: 

Ի՞նչ նվիրել կանանց միամսյակի կապակցությամբ․ Idram և IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 14:11

Արմինֆո.Գարունը եկավ՝ իր հետ բերելով «Առանց սեր չկա գարուն» երգողներին, երգողներից նյարդայնացողներին և, իհարկե, բերելով բոլորիս հուզող հարցը՝ ի՞նչ նվիրել Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ։

Փաստաբան. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ "լայնածավալ օպերատիվ - հետախուզական միջոցառումների" արդյունքները մոտ են զրոյի
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:18

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած "ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների" արդյունքները մոտ են զրոյի: Այդ մասին մարտի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Կես գին բոլորին և մինչև 15 000 դրամ բոնուս՝ նոր հաճախորդներին. IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 09:41

Արմինֆո.IDBank-ի վճարային քարտերն արդեն ոչ միայն լավագույն գործիքն են անկանխիկ վճարումների համար, այլև Ձեր ամենաշահավետ ընտրությունն են․ Բանկը հայտարարում է բացառիկ արշավ, որի շրջանակում զեղչվում են ամենապահանջված ու սիրված քարտատեսակները, իսկ նոր հաճախորդներին ևս մեկ հաճելի անակնկալ է սպասվում։

Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 16:28

Արմինֆո.SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ այս տարի այն կանցկացվի ապրիլի 3-ին «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն է: 




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"