Arminfo.info


Ի հիշատակ Բաքվի և Սումգայիթի ջարդերի՝ փետրվարի 25-ին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 17:55

Արմինֆո. Ի հիշատակ Բաքվի և Սումգայիթի ջարդերի՝ փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ակցիա, որը նախաձեռնել է Հայ երիտասարդների ֆեդերացիայի (AYF) Վաշինգտոնի "Անի" մասնաճյուղը:

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:11

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը կհաշվարկվի պաշտոնեական դրույքաչափի 75 տոկոսի չափով
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:23

Արմինֆո. Մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկվելու է իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած դրույքաչափի եւ պարգեւավճարների գումարի 75 տոկոսի չափով: "Սահմանադրական դատարանի մասին" օրենքում առաջարկվող նոր դրույթներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի փետրվարի 20-ի նիստում:

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն " ՓԲԸ-ի ղեկավարը մտադիր էր Ծիծեռնակաբերդի խճուղում անշարժ գույք և հող ձեռք բերել կադաստրայինից  5 անգամ ցածր գնով. Գլխավոր դատախազություն
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 11:07

Արմինֆո.«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայկական բանակն ուներ ամեն ինչ՝ այս պատերազմում նման ողբերգական արդյունքներ չունենալու համար. Սերժ Սարգսյան
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 17:00

Արմինֆո."Մեզ շատ բանում էին մեղադրում, և՝ որ մեր սահմանն ու մարտական դիրքերը պատշաճ կերպով սարքավորված չեն, և՝ որ մենք սպառազինություն չենք գնել, բայց, չգիտես ինչու, հետո պարզվում է, որ ադրբեջանցիները սպասում էին, թե երբ ենք մենք հեռանալու, որպեսզի հարձակվենք", - հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե՝ գործող իշխանությունները "նախկիններին" մեղադրում են առաջնագիծը պատշաճ չսարքավորելու համար։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:31

Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։

Վահան Քերոբյանը տնային կալանքի տակ է
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024, 13:30

Արմինֆո.Երեւանի հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին երկու ամիս ժամկետով տնային կալանքի է դատապարտել:

Զախարովա․Շարունակվում է ռուս-ադրբեջանական հերթական շփումների նախապատրաստումը՝ Լեռնային Ղարաբաղում ՌԽԶ-ի գործունեության առնչությամբ
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:49

Արմինֆո.Շարունակվում է ռուս-ադրբեջանական հերթական շփումների նախապատրաստումը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ: Այդ մասին փետրվարի 14-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:44

Արմինֆո."Հրազդան" մարզադաշտը վաճառվել է ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (<Բուռնաշ>)՝ շուկայականից 200 անգամ ցածր գնով:

Հայ-ռուսական միացյալ զորախումբը ղեկավար ունի
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 11:10

Արմինֆո. Հայ-ռուսական միացյալ զորախումբը վերջապես ղեկավար ունի. ՀՀ նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Բուդաղյանը։

Երևանում բացվել է թուրքմենական գրականության ականավոր դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:58

Արմինֆո.Փետրվարի 13-ին Երևանում բացվել է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված 2024 թվականի "Մահթումկուլի Ֆրագիի բանականության գանձարանը" կարգախոսին, ինչպես նաև թուրքմենական գրականության ականավոր դասական Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյա հոբելյանի տոնակատարությանը:

Չալաբյան. Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:54

Արմինֆո.Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի ուղղությամբ թշնամու վերջին սադրանքին:

Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:36

Արմինֆո.Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, բայց…Փաշինյանը՝ The Telegraph-ի հարցազրույցում
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 12:25

Արմինֆո.Միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։

Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024, 12:57

Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Սպասվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի ավելի քան 50 պատվիրակություն, շուրջ 4000 մասնակից:

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը: Դեկտեմբերի 15–ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում ևս քննարկվել էր Հայաստանի թեկնածության հայտը», - ասվում է հաղորդագրությունում։

Նախկին մարզպետի որդուն պատկանող հողամասը վերադարձվել է պետությանը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:47

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կայացրած համապատասխան վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Կոտայքի մարզում գտնվող 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է հողամասն ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին։

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է պաշտպանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Փաշինյանի առաջարկը. հարցում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է կողմ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ..." խորագրով հարցման արդյունքները։

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:05

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"