Arminfo.info


Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:19

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Պարույր Հովհաննիսյան. ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետընթաց է
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:11

Արմինֆո. ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով, բացառությամբ՝ վիզային ռեժիմի դյուրացման հարցի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ծորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն 2023 թվականին ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:09

Արմինֆո. Անվտանգության փոփոխվող միջավայրը զգալի ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի 2023 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է մարտի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:32

Արմինֆո. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում։ Մարտի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ. Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարվա նոյեմբերին կստորագրեն խաղաղության պայմանագիրը
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 16:59

Արմինֆո.Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նամակում՝ ուղղված Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն աշխատանքն սկսել է մարտի 14-ին:

ԿԳՄՍՆ-ը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունները" հեռացնելու վերաբերյալ որևէ հրաման չի արձակել
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:53

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունների" հեռացման վերաբերյալ որևէ հրաման, հանձնարարական կամ ցուցում չի տվել: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։

Նախարար.  պետական բուհերի խոշորացումն օրենքի պահանջ է
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:50

Արմինֆո.Հայաստանի  բարձրագույն ուսումնական հաստատությունների խոշորացման հարցը բարդ գործընթաց է և պահանջում է բարդ որոշումների ընդունում ։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի ապագայի մասին հարցը։

Գեներալ. "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահների դուրս բերման հարցը քաղաքականացվում է
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:46

Արմինֆո."Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը քաղաքական ենթատեքստ ունի։ Մարտի 14 - ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ անդրադառնալով Երեւանի օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանը:

Նախարար. նոր համակարգի կիրառման արդյունքում արդեն դուրս է գրվել ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:45

Արմինֆո. ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման համակարգը կարգավորվում է ամենօրյա ռեժիմով։ Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Երեխայի մահվան պատճառը պարզելու համար պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. նախարար
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 14:41

Արմինֆո. 9-ամյա տղայի մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Քննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:45

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Փաշինյանը պատմել է Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառի և Մոսկվայի հետ նրա առանձնահատուկ հարաբերությունների մասին
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 18:47

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելիս հաշվի են առնվել նրա կապերը ռուսական շրջանակների հետ:

Հայաստանում հարցվածների 60%-ը չի վստահում հասարակական-քաղաքական գործիչներից և ոչ մեկին . հարցում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 21:25

Արմինֆո. Հայաստանում հարցվածների 60% - ը չի վստահում հասարակական և քաղաքական գործիչներից և ոչ մեկին։ Այդ մասին են վկայում Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

IRI հարցում. Հայաստանում հարցվածների կեսը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:35

Արմինֆո.Հարցվածների կեսը կարծում է, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այդ մասին են վկայում Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Թեհրանն ու Երևանը կրկին ընդգծել են տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:34

Արմինֆո. Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի ճակատագրի մասին վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 17:56

Արմինֆո. Նախորդ դարի 80-ական թվականներին Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի մասին պատմող "Վերջին վերանորոգման արհեստանոցը" վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"՝ ԱՄՆ կինոակադեմիայի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրաուդֆուտը և Քրիս Բաուերսը ։

Երևանում տեղի է ունեցել "Թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի կյանքն ու ստեղծագործությունը" գիտաժողով
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:48

Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել գիտագործնական գիտաժողով և գրական ընթերցումներ՝ նվիրված մեծ բանաստեղծ, փիլիսոփա և մտածող Մահթումկուլի Ֆրագիի կյանքին ու ստեղծագործությանը ՝ "Թուրքմենական գրականության դասական Մահթումկուլի Ֆրագիի կյանքն ու գործը" խորագրով:

Դատախազությունը ցանկանում է համայնքին վերադարձնել Շենգավիթի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարված գույքը
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:42

Արմինֆո.Երևանի Շենգավիթ համայնքի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը յուրացրել է համայնքին պատկանող մանկապարտեզը: Դատախազը գործն ուղարկել է դատարան:

Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 11:36

Արմինֆո. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան ՝ ռազմավարական նշանակության արտահանումը սպասարկելու համար։ Այդ մասին ասվում է հնդկական IADN-ի Twitter-ի (X) հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի նոր սակագներ է առաջարկել
 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:19

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է կատարել քաղաքային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նախագծում ՝ առաջարկելով ավելի ցածր գներ՝ նախորդ նախագծի համեմատ, այն էլ՝ տվյալ ժամանակահատվածում անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության