Arminfo.info


Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 18:25

Արմինֆո.Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով: «Այս նոր հնարավորության շնորհիվ Բանկի հաճախորդներն առաջիկայում կկարողանան օգտվել ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկով փոխանցումներ և վճարումներ կատարելու հնարավորությունից»,-ասել են Բանկում:

Միացյալ Թագավորությունը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության խորացմամբ բրիտանացի նախարար
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 17:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:

Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում. Փաշինյան
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:26

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով:

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:20

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին:

ԱՄՆ օրենսդիր. Արցախցիները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, պետք է հնարավորություն ունենան վերադառնալ այնտեղ՝ երբ ցանկանան
 Շաբաթ, 18 Նոյեմբերի 2023, 15:25

Արմինֆո. Մարդիկ, ովքեր ստիպված լքել են Արցախի իրենց տները, պետք է հնարավորություն ունենան վերադառնալ այնտեղ՝ երբ ցանկանան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ "Ամերիկայի Ձայն"-ի հետ հարցազրույցում։

Հայաստանի ՔԿ. Երևանում սինագոգի դռները հրկիզել է օտարերկրացի
 Շաբաթ, 18 Նոյեմբերի 2023, 13:18

Արմինֆո.Երևանում հրեական կրոնական հաստատության (սինագոգի) դռները հրկիզվել և տեսանկարահանվել են օտարերկրացու կողմից՝ առերեւույթ ազգային և կրոնական թշնամանք հրահրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում կքննարկեն Հարավային Կովկասում առկա գործընթացները. Պիա Կաումա
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 19:51

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակությանը:

Բորելը եւ Կոլոննան ողջունել են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի ավարտը
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 13:28

Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառության մասին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի <1489> ֆիլմը Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնում արժանացել է միանգամից երկու մրցանակի
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 12:10

Արմինֆո. Ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի <1489 > ֆիլմը IDFA՝ Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում արժանացել է երկու մրցանակի '"Լավագույն ֆիլմ" և FIPRESCI  (քննադատների միջազգային մրցանակ ' Հատուկ հիշատակում) անվանակարգերում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:

Բռնությունից փախած Ինգուշեթիայի բնակչուհին Հայաստանում է. ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 17:00

Արմինֆո. Ինգուշեթիայի բնակչուհի Ֆաթիմա Զուրաբովան, ով փախել է ընտանեկան բռնությունից, հայտնաբերվել և հարցաքննվել է Հայաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից: Վերջիններիս հանձնարարվել է ապահովել Զուրաբովայի անվտանգությունը ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ սոցցանցի իր էջում։

Ինչու Բաքվի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվում․ պարզաբանում է Փաշինյանը
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 15:10

Արմինֆո.«Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է՝ մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում 2024թ. բյուջեի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

ԱրարատԲանկը միացել է «Հիմք» աջակցման հիմնադրամին
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 11:41

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ԱրարատԲանկը դեռևս սեպտեմբերին որոշում է կայացրել միանալ «Հիմք» աջակցման հիմնադրամին։

Մհեր Մարգարյանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագիրն ի պահ է հանձնել ՄԱԿ-ում
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:04

Արմինֆո.Նոյեմբերի 14-ին ՄԱԿ իրավական գրասենյակում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերագրի ի պահ հանձնման արարողությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ  Մհեր Մարգարյանը վավերագրի բնօրինակը ներկայացրել է ՄԱԿ միջազգային պայմանագրերի բաժանմունքի տնօրենին՝ Հռոմի կանոնադրության ավանդապահ հանդիսացող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից այն ի պահ ընդունելու նպատակով։

«Վավերագրի բնօրինակը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով վերջնականացվել է Հռոմի կանոնադրությանը միանալու իրավական գործընթացը, որի արդյունքում Հայաստանը դարձել է Միջազգային քրեական դատարանի 124-րդ անդամը», - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:14

Արմինֆո. Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:  

Բելառուսի նախագահը Հայաստանի վարչապետին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:13

Արմինֆո.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարվելուն: Այդս մասին լրագրողներին հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

ՍԱՀ ԱԳՆ ղեկավար. Սիրիան պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի շահերն այն միջազգային կազմակերպություններում, որոնց հանրապետությունը չի անդամակցում
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:05

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ:

Այլ կերպ, քան դիվանագիտական դեմարշ, չես անվանի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետի հրաժարվելը. պատգամավոր
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 16:43

Արմինֆո. Այլ կերպ, քան դիվանագիտական դեմարշ, չես անվանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 15:00

Արմինֆո.Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, առցանց առևտրի ծավալը կայուն աճ է գրանցում: Որոշ տնտեսվարողներ ամբողջությամբ անցնում են առցանց առևտրին, մյուսներն օֆլայն առևտրին զուգահեռ սկսում են զբաղվել նաև էլեկտրոնային առևտրով: Մասնագետները նշում են, որ գործընթացն անշրջելի է և օբյեկտիվ պատճառներ ունի. հարմարավետություն, արագություն, մի քանի հպումով և մի քանի րոպեում հարյուրավոր նմանատիպ ապրանքներ գտնելու, ընտրելու և գնելու հնարավորություն…

Հայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը. պատգամավոր
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 14:40

Արմինֆո. Հայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը։ Համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 14:38

Արմինֆո. ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"