Arminfo.info


Երևանի տրանսպորտի ոլորտի բարեփոխումները համապարփակ և բազմավեկտոր բնույթ են կրում. փոխքաղաքապետ
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 12:59

Արմինֆո. Երևանի տրանսպորտային ոլորտի բարեփոխումները կրում են համապարփակ և բազմավեկտոր բնույթ։ Այս մասին փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Հայաստանի ՊՆ. Թշնամու սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների թիվը հասել է 4-ի
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 12:58

Արմինֆո.Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայյությունը: «Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ», - ասվում է հաղորդագրությունում:

Մարուքյան. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ չհրահրված ապօրինի ագրեսիան
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:29

Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության դեմ չհրահրված ագրեսիան: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Կարգավորիչը կարճել է  «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթը, որը ղեկավարում է ԱԺ խոսնակի կինը
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:03

Արմինֆո.Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարճել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաալիքի նկատմամբ վարչական վարույթը, որի տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր ղեկավար ունի
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:01

Արմինֆո. Փետրվարի 12-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: «Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը», - ասվում է հաղորդագրությունում

Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածումը կանխվել է. ՆԳՆ
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 14:51

Արմինֆո. Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանի "Գրին Լայֆ" ընկերության պահեստում բռնկված հրդեհը ժամը 13:00-ին մեկուսացվել է: Կրակի տարածումը կանխվել է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՆԳՆ-ը։

Հրդեհ պահեստային տարածքում. այրվել է 6000 քմ տարածք
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:38

Արմինֆո. Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Երևանի ավագանին քվեարկել է նախկին քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:22

Արմինֆո. Երևանի ավագանին կողմ է քվեարկեց "Ազգային առաջընթաց" խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:

Արցախից փախստականները չեն կրում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու պարտականություն. ՀՀ ՆԳՆ
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:19

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում:

ՊՆ-ը հաղորդել Է մարտական դիրքում հրդեհի հետևանքով պահեստազորայինի մահվան մասին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:14

Արմինֆո.Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆվայությունը:

Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է պաշտպանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Փաշինյանի առաջարկը. հարցում
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 19:31

Արմինֆո. Հայաստանում հարցվածների ընդամենը 13,4 տոկոսն է կողմ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Այդ մասին են վկայում MPG խորհրդատվական ընկերության "Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ..." խորագրով հարցման արդյունքները։

Դատարանն Արմեն Չարչյանին մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքի համար
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:56

Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, "Իզմիրլյան" բժշկական կենտրոնի տնօրեն, ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքի համար և դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Արցախում ագրեսիայի համար Ադրբեջանին քննադատած քաղաքական գործչի մուտքը երկիր՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում, մերժել են
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 10:03

Արմինֆո. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նա Բաքու Է ժամանել որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ:

Հայաստանում տաք փետրվար է սպասվում. գլխավոր օդերևութաբան
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 12:36

Արմինֆո. Փետրվարի 4-ին հյուսիս-արևմուտքից Հայաստանին է մոտենում տաք հոսանքներով ցիկլոն: Այդ մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Թաթոյան. Սահմանադրության հարցը ադրբեջանական-թուրքական կոնկրետ թելադրանք է, որ, ցավոք, բխում է նաև ՀՀ իշխանության քաղաքական շահերից
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 10:39

Արմինֆո.Սահմանադրական փոփոխությունների օրակարգով ՀՀ կառավարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի լեգիտիմությունը: . Նման հայտարարությամբ  հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թոթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի երեկվա հարցազրույցին, որտեղ վերջինս կրկին հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության և Ադրբեջանի նախագահի սպառնալիքի մասին։

Հայաստանում ստեղծվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 18:05

Արմինֆո. Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները:

Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:45

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

Հայաստանը 62-րդ տեղն է զբաղեցրել Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2023 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 12:37

Արմինֆո. «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2023թ-ի արդյունքները, որոնց համաձայն, Հայաստանը 47 միավորով գրավում է տարածաշրջանում Վրաստանից (53) հետո երկրորդ տեղը, մինչդեռ, հարևան պետությունները՝ Ադրբեջանը (23) և Թուրքիան (34) այս տարի գրանցել են զգալի անկում և հասել են իրենց արդյունքների պատմական նվազագույնին։

ԱԱԾ-ը կանխել է Երևան 13 կգ թմրամիջոցների ներկրման փորձը
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 12:34

Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության