Arminfo.info


ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 17:21

Արմինֆո.2023 թվականին Հայաստանը չի կատարել Վստահության մասին Վիեննայի փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, որն ավելի հայտնի է որպես VD11։ Մասնավորապես, Հայաստանը չի  տրամադրել իր զինված ուժերի վերաբերյալ տարեկան տվյալներ VD11, ինչպես նաև՝ որևէ այլ անհրաժեշտ տեղեկատվություն կամ ծանուցում: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ աշխարհի երկրների կողմից սպառազինությունների վերահսկողության խախտման մասին Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում։

Ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 16:37

Արմինֆո. Վերջին ամիսներին Հայաստանում ֆինանսական զեղծարարությունների ակտիվացմանը զուգահեռ ի հայտ են եկել և սոցիալական ցանցերով ակտիվորեն գովազդվում են տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք խոստանում են բարձր եկամուտ ներդրումների համար և, որպես կանոն, հավաքելով գումարը՝ անհետանում:

Երևանում Վիլյամ Սարոյանին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 17:05

Արմինֆո.Սույն թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:25

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին տարածել է նոր ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 1-ին ժամը 11։15֊ից ժամը 11։36֊ն և ժամը 13։30֊ից ժամը 13։58-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով Փարիզ֊Պեկին և Թել֊Ավիվ֊Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկը դադարեցրել է Unistream-ի սպասարկումը
 Կիրակի, 23 Հուլիսի 2023, 15:47

Արմինֆո.ԿոնվերսԲանկնայսպահիդրությամբդադարեցրել է Unistreamդրամականփոխանցումներիհամակարգիսպասարկումը։

Արցախի ՊԲ-ը հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
 Շաբաթ, 15 Հուլիսի 2023, 12:03

Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով ստեղծվում է լուրջ սպառնալիք թռիչքների անվտանգությանը, բացարձակ կեղծիք է։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թշնամական ուժերը շարունակում են գնդակոծել Արցախի ՊԲ դիրքերը
 Երկուշաբթի, 5 Հունիսի 2023, 16:59

Արմինֆո.Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հաղորդում է  Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈՒ-ը խախտել են հրադադարի ռեժիմը Արցախի ՊԲ-ի հետ շփման գծի մի շարք ուղղություններով
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2023, 13:40

Արմինֆո.Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի անվտանգության խորհրդում ներկայացրել են ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մանրամասները և ապատեղեկատվություն որակել Բաքվի մեկնաբանությունը
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 12:17

Արմինֆո. Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, մանրամասնելով , որ խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Դավթաշենի կամրջին երթևեկությունը վերականգնվել է
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2022, 11:32

Արմինֆո.Դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
 Երկուշաբթի, 28 Նոյեմբերի 2022, 16:09

Արմինֆո.2022 թվականի  դեկտեմբերի 6-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Ուրբաթ օրվանից Հայաստանում շոգը կսկսի նահանջել
 Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022, 16:07

Արմինֆո. Հուլիսի 20-ին հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։

Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի
 Երկուշաբթի, 18 Հուլիսի 2022, 11:32

Արմինֆո. Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այդ մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից», - ասվում է հաղորդագրությունում։

Ջանոյան. Անհնազանդության ակցիաների 414 մասնակիցներ տեղափոխվել են ոստիկանական տեղամասեր
 Երեթշաբթի, 17 Մայիսի 2022, 11:29

Արմինֆո. Ժամը 12:15-ի դրությամբ դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների 414 մասնակիցներ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանություն: Այդ մասին ԱրմԻնֆոյին պատմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

ԱրարատԲանկը հանդես կգա որպես «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող  
 Երեթշաբթի, 12 Ապրիլի 2022, 15:29

Արմինֆո.2022 թվականի  ապրիլի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։

Գազպրոմ Արմենիա. ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը
 Շաբաթ, 2 Ապրիլի 2022, 14:30

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։

ԱԻՆ. Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է
 Հինգշաբթի, 3 Փետրվարի 2022, 12:03

Արմինֆո.ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացված քարաթափման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի:

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողների կալանավորման վերաբերյալ
 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021, 12:30

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 1130-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՔԿ մամուլի ծառայությունը:

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է 
 Չորեքշաբթի, 24 Նոյեմբերի 2021, 14:59

Արմինֆո. Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․այրվում է խոտածածկ տարածք:

Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ԶՈւ սադրանքի հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել
 Երեթշաբթի, 28 Սեպտեմբերի 2021, 16:57

Արմինֆո. Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, նրա կյանքին վտանգ չի սպառնում։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով