Arminfo.info


Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 18:36

Արմինֆո.IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա ծրագիրը, որի շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղելու է իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։

ՀՀ ԱԺ նախագահը՝ Զախարովայի կոչի մասին. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բուչայում չի եղել, դա սուտ է
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 18:33

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր չէ մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը հայ խորհրդարանականներին կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ցույց տալ Բուչայում սադրանքի ժամանակ զոհված քաղաքացիների ցուցակը: <Ես չեմ ուզում մեկնաբանել այս սուտը:

Մեկնարկել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 17:45

Արմինֆո. Երևանում բացվել է ինչպես տեղացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում ամենասիրված փառատոններից մեկը՝ Yerevan Wine Days - ը: Երևանի կենտրոնական փողոցները (Սարյան-Մոսկովյան-Թումանյան), ավանդույթի համաձայն, վերածվել են քաղաքի գինու զարկերակների՝ ազդարարելով Գինու փառատոնի բացումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայկական կողմը չի առարկում կազմակերպությունում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունմանը
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 16:52

Արմինֆո.Հայկական կողմը դեռևս նիստից առաջ հայտարարել էր, որ չի առարկում սահմանափակ ձևաչափով որոշումների կայացմանը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝  Cronos.Asia-ի մեկնաբանության մեջ անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումներին, որն անցել է առանց Հայաստանի մասնակցության:

Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 15:48

Արմինֆո.Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները:

ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 15:46

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

Համատարած վերահսկողություն չի լինի այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում. ՆԳՆ
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 13:34

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է ներդնել "խելացի" քաղաքների մեխանիզմներ, որոնց համաձայն, խոշոր տնտեսվարողներն ու ընկերությունները պետք է արտաքին տեսախցիկներ տեղադրեն։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հունիսի 7-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Ոստիկանության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

«Տերյան մշակութային կենտրոնը» դարձել է European Heritage Awards/Europa Nostra Awards մրցանակի դափնեկիր
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 12:07

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովը և Europe Nostra-ն հայտարարել են European Heritage Awards/Europa Nostra Awards 2024-ի հաղթողներին: Եվրոպայի մշակութային ժառանգության բնագավառում ամենահեղինակավոր մրցանակներից մեկը շնորհվել է Հայաստանի «Տերյան մշակութային կենտրոնին»՝ «Ստեղծարար Դրախտ – Զորեղացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին» ծրագրի համար՝ «Կրթություն, ուսուցում և հմտություններ» անվանակարգում:

Տեղի է ունեցել շուրջ 280 հազար հայաստանցի օգտատերերի հեռախոսային տվյալների արտահոսք
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 12:06

Արմինֆո.Տեղի է ունեցել շուրջ 280 հազար հայաստանցի օգտատերերի հեռախոսային տվյալների արտահոսք։ Այդ մասին հաղորդել է կիբեռանվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Բոննի կոնֆերանսի շրջանակում գովազդային արշավն Ադրբեջանին կոչ է անում ապացուցել «COP29-ը խաղաղության հասնելու համար կոնֆերանս դարձնելու» իր ձգտումը եւ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 11:38

Արմինֆո.Այսօր Արցախ միությունը գովազդային արշավ է սկսել ՝ կոչ անելով COP29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով՝ ԿՓՇԿ ԿՀ) ընդունող Ադրբեջանին գործնականում ապացուցել COP29-ի ՝ որպես "խաղաղության ԿՀ" հռչակված տեսլականը և ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին։ Արշավը տեղի է ունենում Կլիմայի փոփոխության Բոննի կոնֆերանսի առաջին շաբաթվա ընթացքում, որտեղ փորձագետները որոշում են ԿՓՇԿ ԿՀ օրակարգը, որն այս տարի կանցկացվի Բաքվում և կհավաքի համաշխարհային առաջնորդներին:

Գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, գազի արտահոսքն ամբողջությամբ դադարեցվել է
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024, 10:52

Արմինֆո. Հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ դադարեցվել է բոլոր ռեզերվուարներից արտահոսքը՝ գազալցակայանում, որտեղ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հզոր պայթյուն։

Քնարիկ Հովհաննիսյան. Հայաստանի ջրային քաղաքականությունն անմխիթար վիճակում է
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 20:16

Արմինֆո. Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն ընդունված է նշել մարտի 22-ին։ Հայաստանում դա հատուկ օր է՝ իսկական տոն ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք Ջրի օրվան ընդառաջ իրենց դոնորներից ստանում են զգալի դրամաշնորհներ բազմաթիվ միջոցառումներ կազմակերպելու համար՝ կոնֆերանսներ, կլոր սեղաններ և այլն: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս այդ միջոցառումներին ներկա լինելու փորձը, քչերն են դրանց ընթացքում որոշակի հարցեր բարձրացնում, պատասխաններ փնտրում, պահանջներ ներկայացնում կառավարությանը: Նրանք, ովքեր երաժշտություն են պատվիրում, ըստ երևույթին, դա անում են "ծախսերի նախահաշվի" "նշում"-ի համար, և՝ ոչ ավելին: ԱրմԻնֆո-ն որոշեց չհետևել "նորաձևությանը" և ամռան տապին ընդառաջ դիմեց ջրի հարցերի ճանաչված մասնագետ, գիտնական Քնարիկ Հովհաննիսյանին, ով տարիներ, նույնիսկ, տասնամյակներ շարունակ իրեն նվիրել է երկրի ջրի և ջրային ռեսուրսների էկոլոգիայի խնդրին' խնդրելով նրան հակիրճ ներկայացնել ջրային խնդիրների վերաբերյալ իր տեսլականը:

Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որն իր հետ նոր առատ անձրևներ կբերի
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 15:22

Արմինֆո. Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, այս անգամ՝ Սև ծովից։ Նման նախազգուշացումով է հանդես եկել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել. գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:46

Արմինֆո. Անցյալ շաբաթ ևս մեկ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության նախնական իրավունքը: Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հաղորդել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Շենքը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՕԿՍ-ը, կհանձնվի հավատարմագրային կառավարման
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:26

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:

Լիզինգ` առանց տոկոսադրույքի
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024, 12:14

Արմինֆո.Ակբա Լիզինգի և  «Ցեպելին Արմենիայի» համագործակցությամբ ֆերմերներն ու գործարարները այսուհետ հնարավորություն կունենան համալրել իրենց  գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

Նախարար. Վստահություն կա, որ ընթացիկ տարում Սևանա լճից ջրառը կհասցվի նվազագույնի
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 17:24

Արմինֆո.Հունիսի 5-ի առավոտյան դրությամբ Սևանա լիճ  մուտք է գործել 127 մլն խմ ջուր, ընդ որում, լճից ջրառ չի իրականացվել։ Այդ մասին հունիսի 5-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ լսումների ժամանակ:

Հայաստանն առաջին անգամ պաշտպանել է "Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր վերաբնակների կարգավիճակի մասին" ՄԱԿ-ի բանաձևը
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 13:43

Արմինֆո.ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեի հայտարարության համաձայն, այս տարի եւս երեք երկիր՝ ՀԱՀ-ը, Արգենտինան եւ Հայաստանը պաշտպանել են "Աբխազիայից եւ Վրաստանի/ Հարավային Օսիայի Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր վերաբնակների կարգավիճակի մասին" ՄԱԿ-ի բանաձեւը:

ANCA-ն աջակցում է NDAA-ի ուղղումներին, որոնք կոչված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության համար
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2024, 12:53

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մոբիլիզացվում է ամբողջ Ամերիկայում ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախի դեմ ցեղասպան ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի համար ՝ աջակցելով Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքի (NDAA) մի շարք ուղղումներին  HR8070)՝ 2025 ֆինանսական տարվա համար:

IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 13:30

Արմինֆո.IDBank-ը միացել է Դալմա Գարդեն Մոլի Green Challenge-ին` Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագրին աջակցելու համար:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"