Arminfo.info


Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
 Շաբաթ, 1 Հունիսի 2024, 15:30

Արմինֆո.Մեկնարկել Է "Տավուշը հանուն հայրենիքի" բողոքի շարժման ավտոերթը դեպի Գյումրի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 17:45

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները հունիսի 1-ից կարող են երեխայի անունով ներդնել ավանդ ՀՀ դրամով, որը նրան հասանելի կլինի 18 տարեկանից։

Ամերիկայի քրիստոնյաները նախագահ Մաքքոլին կոչ են անում ընդունել օրենքներ՝ ուղղված  Ադրբեջանին օգնության դադարեցմանը և Մագնիտսկու պատժամիջոցների սահմանմանը
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 12:23

Արմինֆո. Հունական, հայկական եւ քրիստոնեական ծագում ունեցող ամերիկացիներին ներկայացնող առաջատար ազգային կազմակերպություններն այսօր կոչ են արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլին թույլ տալ իր հանձնաժողովին քննարկել երկու երկկուսակցական օրինագծեր՝ Հայերի պաշտպանության մասին օրենքը (HR7288) եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը (HR8141): Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), Հունա-ամերիկյան առաջնորդների խորհրդի (HALC) եւ "Ի պաշտպանություն քրիստոնյաների" կազմակերպության (IDC) համատեղ հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբ
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 12:23

Արմինֆո.Մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 18:00-ը Հանրապետության հրապարակը ավտոտրանսպորտի համար մասամբ փակ կլինի, իսկ հունիսի 1-ին` ժամը 18:00-24:00-ն, կփակվի ամբողջությամբ: Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Բագրատ Գալստանյանը պահպանում է ինտրիգը
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 11:22

Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը երթ է սկսել Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց: Սակայն, պահպանելով ինտրիգը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի պատմել, թե ուր են գնում ցուցարարները։

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:36

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Կոմիտասի շուկայի առևտրականներին առնվազն 3-5 ամիս ժամանակ է տրվել առևտրի նոր վայր գտնելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:32

Արմինֆո.Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների խնդրանքը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ որոշում է կայացվել առնվազն 3-5 ամսով հետաձգել շուկայի վերանորոգման աշխատանքները: Դա թույլ կտա ապահովել առևտրականների` առևտրի իրականացման այլ վայր տեղափոխման առավել սահուն իրականացում: Այդ մասին ասվում է Կոմիտասի շուկայի սեփականատեր «Յունիոն-Սերվիս» ՍՊԸ պաշտոնական հայտարարությունում:

Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:06

Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն այս պահին չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որոնք գտնվում են սահմանազատման փուլում, սակայն նախատեսում են դա անել ապագայում: Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք այժմ իրենք պարեկություն են իրականացնում Տավուշում, որտեղ ընթանում է սահմանի սահմանազատում։

Գնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվի
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

ՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:23

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է  2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության  առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:15

Արմինֆո. Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Երեւանի մետրոպոլիտենում մինչեւ 16 տարեկան երեխաների համար երթեւեկությունն անվճար կլինի: Այդ մասին հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:10

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:39

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ նախօրեին Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:38

Արմինֆո. Կառավարությունը 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարել է աղետի գոտիներ և սահմանել է դրանց տարածքները:

Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 17:14

Արմինֆո. Ոչ վաղ անցյալում իշխող քաղաքական էլիտան ժողովրդավարությունը հռչակել էր որպես Հայաստանի Հանրապետության գոյատևման առանցքային արժեք։ Սակայն գործնականում մեր պետությունը վեր է ածվել ոստիկանապետության, որտեղ ռեժիմի հիմնական հենասյուները սև և կարմիր բերետավորներն են և ապատեղեկատվության տարածման (ֆեյքերի) բազմաքանակ ենթակառուցվածքը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:

Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 17:07

Արմինֆո. Մայիսի 28-ը ՝ Սարդարապատի ճակատամարտի և Առաջին Հանրապետության հռչակման օրը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները՝ շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալսատնյանի գլխավորությամբ կդիմավորեն Սարդարապատում:

Գեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանը
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 15:07

Արմինֆո. Ռուսական սահմանապահ զորքերի գտնվելը Հայաստանում ամեն կերպ արդարացված է, և դա ապացուցվել է ժամանակի ընթացքում, քանի որ սահմանակից պետությունից բխող սպառնալիքները չեզոքացվել են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը՝ ի պատասխան  ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե որքան մեծ է այսօր ՀՀ-ից ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման հավանականությունը, և արդյոք Հայաստանն ի զորու է ինքնուրույն ապահովել Թուրքիայի եւ Իրանի հետ իր սահմանների պաշտպանությունը:

Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 13:47

Արմինֆո.Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 13:37

Արմինֆո.Այս անգամ «գործ չեն կարել», լրագրողներին հայտարարել է գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որը մի քանի ժամ գտնվել է Ոստիկանության բաժանմունքում: Ինչպես նշել է հայտնի արտիստ Տիգրան Նալչաջյանը, նման բան ինքը չի տեսել ժամանակակից Հայաստանում, անգամ ՝ ներկա իշխանության օրոք։

Հայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազել
 Երկուշաբթի, 27 Մայիսի 2024, 12:17

Արմինֆո. Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ սկսվել է նվազել:




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության