Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 13:07
Արմինֆո. Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 13:05
Արմինֆո.Հայաստանում իշխանությունների վարած քաղաքականության դեմ ծավալված բողոքի շարժումն ունի նախորդ բոլոր շարժումներից տարբերվող առանձնահատկություններ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 13:03
Արմինֆո."Այս շարժումը ոչ մի կապ չունի եկեղեցու ամբողջականության հետ, դա իմ անձնական որոշումն է, ուստի ես խնդրել եմ դադարեցնել իմ լիազորությունները", - այսօր երթի ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։"Ես չեմ կարող գլուխս բարձին դնել, երբ հայրենիքս կիսում են։ Այդ մարդիկ ծրագրել էին հաշվեհարդար տեսնել եկեղեցու հետ, դրանից հետո բոլոր հարցերը կլուծեն", - ասել է Գալստանյանը։
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 13:02
Արմինֆո.Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է լայն փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ։ Այդ մասին հունիսի 4-ին Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: "Ժամանակն է գետնի վրա տեսնել որոշակի համաձայնագրերի իրագործումը", - ասել է ԱԳ նախարարը:
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 12:57
Արմինֆո.Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղային ենթակառուցվածքի վնասված 8 հատվածներից երկուսում գնացքների երթևեկությունը վերականգնվել է։ Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 11:53
Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի կիսում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի տապալման վերաբերյալ ընդդիմության տեսակետը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում քննարկվում է կառավարության 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մատնանշել է կառավարության ծրագրի այն դրույթները, որտեղ խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարելու, պետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ՀՀ սահմանադրության դրույթներին հավատարիմ մնալու մասին: Ինչպես նշել է ընդդիմադիր գործիչը, ծրագրում մի բան է գրված, իսկ իրականում ամեն ինչ բոլորովին այլ տեսք ունի։
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 11:52
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդ մասին հունիսի 4-ին հայտարարիել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։
|
Երեթշաբթի, 4 Հունիսի 2024, 10:13
Արմինֆո.Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 19:35
Արմինֆո.Չսպասելով Հայաստանի պաշտոնական իշխանությունների արձագանքին՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունում արձագանքել են նախորդ դարի 90-ականների սկզբին Իվանյանի (Խոջալու-ազ.) իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի անհիմն մեղադրանքներին:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 18:48
Արմինֆո.Մայիսի 31-ին Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ձերբակալված "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման բոլոր 27 ակտիվիստներն ազատ են արձակվել: Այդ մասին հաղորդում է "Սրբազան պայքար" շարժման տելեգրամյան ալիքը։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 16:20
Արմինֆո.Զբոսաշրջության ֆեդերացիան հայտարարել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ համագործակցության մեկնարկի մասին: Համապատասխան պայմանագիրն ստորագրվել է ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի և Ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանի միջև:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 16:09
Արմինֆո."Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրեն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ են անվանել:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:37
Արմինֆո. ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, որի աշխատանքներին Հայաստանը կրկին չի մասնակցել։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:31
Արմինֆո. 2018 թվականի ապրիլյան բողոքի ակցիաների ժամանակ բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար մեղադրվող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այդ մասին հայտնի է դարձել դատավոր Հարություն Մանուկյանի այսօր հրապարակած դատավճռից։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:28
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան։ Այդ մասին հայտարարել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:27
Արմինֆո.Առաջիկա տարիներին Հայաստանը կբախվի ժողովրդագրության խնդրին, որը պայմանավորված է հասարակության ծերացմամբ։ Այդ մասին հունիսի 3-ին հայտարարիել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 14:24
Արմինֆո.Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» միջոցառումը: Դրա շրջանակում ներկայացվել են Converse Markets տեխնոլոգիական հարթակը և կորպորատիվ պարտքի ներգրավման այլընտրանքային հնարավորությունները:
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 11:58
Արմինֆո.Այսօրվանից "Տավուշը հանուն հայրենիքի" բողոքի շարժմանը միացած նախկին և ներկա դիվանագետները կսկսեն այցելել երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ներկայացնելու Հայաստանում տիրող իրական իրավիճակը: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողներին հայտարարել է շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 11:57
Արմինֆո. Մայրաքաղաքի նոր կենտրոնը կկառուցվի Նորագյուղ թաղամասում։ Այդ մասին հունիսի 3-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
|
Երկուշաբթի, 3 Հունիսի 2024, 11:56
Արմինֆո.Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել է Հայաստանի կառավարությանը՝ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման բողոքի մասնակիցների նկատմամբ բռնության համար:
|