Arminfo.info


1705
Ռոբերտ Քոչարյան. Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին
 Երեթշաբթի, 10 Հուլիսի 2018, 12:02

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանը պատմել է 2008 թվականի մարտի 1-ն նախորդած իրադարձությունների մասին: yerevan.today-ում հրապարակված հարցազրույցում պատասխանելով 2008 թվականի փետրվարի 23-ին ԶՈւ հրամանատարական կազմի հետ անցկացված խորհրդակցությանն առնչվող հարցին` Քոչարյանն ասել է, թե խորհրդակցություն, որպես այդպիսին, չի եղել:

ՀՀ ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի
 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 17:15

Արմինֆո.Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը նախատեսում է Երևանի կենտրոնում իրականացնել նոր բիզնես կենտրոնի նախագիծ, որը կգտնվի ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքում: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուրրիոլաբենտիան: Միևնույն ժամանակ, նա ձեռնպահ է մնացել ներդրումների ծավալները և շինարարության ժամկետները նշելուց:

 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 16:58

Արմինֆո.

Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նրա մոտ հայտնաբերվել է զենք, թմրանյութ, Մարտիրոս Սարյանի գծանկարները (video)
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 11:24

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում թաքցված են առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։

Վերսկսվել է Սերժ Սարգսյանի եղբոր որդու մասնակցությամբ սպանության փորձի գործի քննությունը
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 16:55

Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռևս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

ՀՔԾ. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 16:48

Արմինֆո.2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ: Ինչպես հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը,

Էդուարդ Շարմազանով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը սուտ և զառանցանք է
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 14:21

Արմինֆո. Ղարաբաղյան հաիկամարտության կարգավորման վերաբերյալ «Միջազգային Եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը սուտ և զառանցանք է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 16:16

Արմինֆո. 29.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը, որի համաձայն` պաշտոնատար անձ հանդիսացող Լյովա Սարգսյանը, նրա որդին և դուստրը` Նարեկ և Անի Սարգսյանները, կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ:

Երևանը թերահավատ է տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումների առնչությամբ
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 12:53

Արմինֆո.Պաշտոնական Երևանը թերահավատորեն է տրամադրված տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումների առնչությամբ:

Գլխավոր դատախազը հրաժարականի մտադրություն չունի
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 11:30

Արմինֆո. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով նախորդ վարչակազմի օրոք նշանակված սակավաթիվ պաշտոնյաներից է, որ շարունակում են պաշտոնավարել նոր կառավարության օրոք, հրաժարականի մտադրություն չունի: Այդ մասին նա հայտարարել է լրագրողնեի հետ զրույցում:

Նարեկ Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր
 Շաբաթ, 30 Հունիսի 2018, 09:32

Արմինֆո. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ  205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել   800 միլիոն ՀՀ դրամ:

Նախկին նախագահի եղբայրը` Լևոն Սարգսյանը, 1.7 մլն դոլար է վերադարձրել պետությանը
 Ուրբաթ, 29 Հունիսի 2018, 11:23

Արմինֆո. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Լևոն Սարգսյանին պատկանող «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ կամ շուրջ 1.7 մլն ԱՄՆ դոլար:

Ռաֆիկ Մաշադյանը հերքում է հարկային մարմնի և բիզնեսի միջև հարկերը թերավճարելու շուրջ ավելի վաղ պայմանավորվածությունների առկայությունը
 Հինգշաբթի, 28 Հունիսի 2018, 14:46

Արմինֆո.ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և սուպերմարկետների միջև ավելի քիչ հարկեր վճարելու շուրջ պայմանավորվածություն չի եղել: Այդ մասին հունիսի 28-ին լրագրողների հետ զրույցում հյատարարել է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը:

Քաղաքագետ. Հեղափոխություններից հետո իշխանություններն ամեն կերպ ձգտում են արդարացնել ժողովրդի սպասումները
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 18:04

Արմինֆո.Հեղափոխություններից հետո, որոնք կառուցվում են ժողովրդի մեծ սպասումների վրա, միշտ տեղի են ունենում աղմկոտ բացահայտումներ և ձերբակալություններ` հասարակայնության սպասումներն արդարացնելու նպատակով:

 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 17:16

Արմինֆո.

ԱԱԾ. Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը պատրաստվում էր կանխիկացնել 1,5 միլիարդ դրամ (video)
 Երեթշաբթի, 26 Հունիսի 2018, 11:16

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ,

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը բերման է ենթարկվել
 Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 17:00

Արմինֆո.ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը բերման է ենթարկվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:

ՊԵԿ քննչական վարչությունը խուզարկություն է իրականացրել Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամում. պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 300 միլիոն դրամ
 Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 11:30

Արմինֆո.  «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն  են՝ Գոռ Առաքելյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով 2011թ-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ջեմբերջյանը` 20 տոկոս բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20 տոկոս բաժնեմասով, ով Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի որդին է,  և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով, որի ղեկավարը Սերժ Սարգսյանի եղբայրն է` Լևոն Ազատի Սարգսյանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ
 Շաբաթ, 23 Հունիսի 2018, 13:07

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հարստանալու, հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՔԾ մամուլի ծառայությունը:

 Հինգշաբթի, 21 Հունիսի 2018, 22:54

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական