Arminfo.info


1705
Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների 834 պատվիրակներ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանի երիտասարդությանը
 Կիրակի, 29 Ապրիլի 2018, 17:05

Արմինֆո.Եվրոպական խոշորագույն երտիասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE / Եվրոպական Ուսանողների Ֆորումի գլխավոր ասամբլեայի 38 երկրի 834 պատվիրակները միաձայն արտահերտ հայտարարություն են ընդունել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ և զորակցություն հայտնել հայ երիտասարդությանը։

Նիկոլ Փաշինյան. Նրան, ով փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը, լինի իշխանության ներկայացուցիչ թե ընդդիմադիր,  սպասում է Սերժ Սարգսյանի ճակատագիրը
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 19:32

Արմինֆո. Ոչ ոք չի կարող գողանալ ժողովրդի հաղթանակը, նրան, որ փորձի դա անել, սպասում է Սերժ Սարգսյանի ճակատագիրը: Վանաձորում հանրահավաքի ժամանակ  այդ մասին հայտարարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրի
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 18:47

Արմինֆո.Մայիսի 1-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրի: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նաիրի Պետրոսյանը կղեկավարի Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 16:14

Արմինֆո.Հայաստանի երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը կղեկավարի նախկին նախագահի ձեւավորվող գրասենյակը:

Իջեւանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ պատգամավորների հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 16:00

Արմինֆո. Իջեւանի գլխավոր հրապարակում  տեղի է ունեցել «Քայլ արա» շարժման հանրահավաքը, որին մասնակցել են հազարաավոր իջեւանցիներ: Հրապարակում ելույթ ունեցած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել են, որ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է գլխաավորի հայ ժողովրդին: «Այնպիսի մարդիկ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, եզակի են, նրանք ծնվում են հարյուր տարին մեկ: Մենք պետք է ունենանք ժողովրդավարական երկիր՝ ի դեմս Նիկոլի», - ասել է Սասուն Միքայելյանը՝ վերստին իշխանություններին կոչ անելով հեռանալ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 14:52

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:  Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն:

Հայացք Մոսկվայից. Ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը հայկական «թավշյա» հեղափոխության կատալիզատոր չեն հանդիսանում
 Շաբաթ, 28 Ապրիլի 2018, 12:01

Արմինֆո. Ոչ Ռուսաստանը, ոչ Արեւմուտքը հայկական «թավշյա» հեղափոխության կատալիզատոր չեն հանդիսանում: Համենայն դեպս, առայժմ նման միտումներ չեն դիտվում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծքի է հայտնել «Վալդայ» միջազգային բանավեճերի ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:

Նիկոլ Փաշինյան. Եթե ես իմանայի, որ կա ժողովրդի հաղթանակն ամրագրելու մեկ այլ հնարավորություն, ես կհրաժարվեի վարչապետի պաշտոնի հավակնույթունից
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 21:05

Արմինֆո.«Մենք հաղթեցինք, և մենք այլևս երբեք չենք պարտվի, այսուհետ հաղթանակը կառաջնորդի հայ ժողովրդին», - այս խոսքերով է դիմել ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ընթացող հանրահավաքում:

Փաշինյանն իր վարչապետության մասին. Կամ քաղաքական ճգնաժամը կլուծվի, կամ կխորանա
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 14:57

Արմինֆո. Հայաստանի ժողովուրդը բազմիցս հայտարարել է, որ ձեռքբերված հաղթանակը պետք է ամրագրվի դե-յուրե: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի առաջիկա ընտրություններին:

 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 14:55

Արմինֆո.

Փաստաբան Հայկ Ալումյանը դիմում է հղել Հայաստանի նախագահին այն մասին, որ Կարեն Կարապետյանը չի կարող լինել կառավարության անդամ
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 12:25

Արմինֆո.Փաստաբան Հայկ Ալումյանը դիմում է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որում տեղեկացնում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող պաշտոն զբաղեցնել նախարարների կաբինետում:

Կանխատեսում. Հայկական «թավշյա՚ հեղափոխության երկրորդ և երրորդ փուլերն անխուսափելի են
 Ուրբաթ, 27 Ապրիլի 2018, 12:04

Արմինֆո. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխությունը Հայաստանում չի ավարտվել և պարտադիր կգտնի իր շարունակությունը` մինչև տրամաբանական նպատակի իրացումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Արմեն Գրիգորյան. Մեր շարժումը կամրապնդի Արցախի անվտանգությունը
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 20:17

Արմինֆո. «Քայլ արա» շարժումը միայն կամրապնդի Արցախի անվտանգությունը: Այս մասին ապրիլի 26-ի հանրահավաքում հայտարարել է շարժման անդամ Արմեն Գրիգորյանը:

Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ-ն
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 16:01

Արմինֆո.Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն մայիսի 1-ին առաջադրելու է երկրի վարչապետի պաշտոնի համար, կգլխավորի նաև ՀՀԿ-ն:

Հայաստանի նախագահը հերթական ուղերձն է հղել հայ ժողովրդին
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 13:20

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 25-ի ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ անցկացնելով քաղաքական ուժերի եւ հասարակական-քաղաքական գործիչների հետ՝ այսօր առավոտյան հերթական ուղերձն է հղել հայ ժողովրդին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է.

Կանխատեսում. Փաշինյանի իշխանության գալու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 12:07

Արմինֆո. Փաշինյանի իշխանության գալու դեպքում Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Նախ` այն պատճառով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները լիովին բացառում դրա թելադրումն անձնական դիրքորոշումներով` ով էլ որ լինի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս՚ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետ. Խաղաղ «թավշյա հեղափոխության» կապակցությամբ Հայաստանին և հայությանը կարելի է միայն շնորհավորել
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 12:06

Արմինֆո.Խաղաղ «թավշյա հեղափոխության» կապակցությամբ Հայաստանին և հայությանը կարելի է միայն շնորհավորել, քանի որ այն, թե ինչպես է երկրում տեղի ունենում իշխանափոխություն, որոշ իմաստով աննախադեպ է՝ հատկապես հետխորհրդային տարածությունում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՀՀԿ-ն քննարկումներ է սկսում կուսակցության նախագահի փոփոխության հարցի շուրջ
 Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018, 09:35

Արմինֆո. Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

Փաշինյան. Կարեն Կարապետյանը չպետք է ցույց տա իր վարչապետական հավակնությունները, նա դեռ պետք է ճանաչի թավշյա հեղափոխության հաղթանակը
 Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2018, 22:59

Արմինֆո.ՀՀԿ մի շարք պատգամավորներ պաշտոնապես հայտարարել են, որ իրենք պատրաստ են վարչապետի պաշտոնի համար քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող ընդոիմության հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական