Arminfo.info


309
Դատարանը որոշում է կայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման մասին, սակայն կկիրառի այլընտրանքային խափանման միջոց
 Շաբաթ, 28 Հուլիսի 2018, 00:30

Արմինֆո. Շենգավիթի առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման մասին ՀՔԾ միջնորդությունը: Այդուհանդերձ, ինչպես լրագրողներին հաղորդել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, Խաչատուրովի նկատմամբ կկիրառվի այլընտրանքային խափանման միջոց գրավի տեսքով: Ընդ որում, փաստաբանը ձեռնպահ է մնացել գրավի մեծությունը նշելուց, հավելելով, որ գումարը չի գերազանցի 5 մլն դրամը:

 Հինգշաբթի, 26 Հուլիսի 2018, 19:12

Արմինֆո.

Տոնոյան. Բանակում միջադեպերի համար բոլոր մեղավորները պատժվում են օրենքի ողջ խստությամբ` պաշտոնանկ են արվում թե սպաներ, թե հրամանատարներ
 Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018, 14:11

Արմինֆո. Նաօրեին Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով միջադեպը ոչ թե ոչ կանոնադրական հարաբերություների, այլ դժբախտ դեպքի արդյունք է:

Հայաստանի զինված ուժերի զինծառայող է զոհվել
 Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2018, 11:04

Արմինֆո. Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանի (ծնված 1999թ., 2018-1 զորակոչ, Սպիտակի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Անցկացվել է ռազմական համալսարանի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը
 Երեթշաբթի, 24 Հուլիսի 2018, 10:59

Արմինֆո. Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է 2018թ. շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել հանդիպել գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հետ
 Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018, 14:17

Արմինֆո. Օրերս ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը զինվորական չէ, ինչպես փորձում է ներկայացնել Բաքուն: Նա քաղաքացիական անձ է, և բոլոր համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե և ԵԱՀԿ Մինսկի միջնրոդներին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Վարչապետ. Ադրբեջանի կողմից  սադրանքի դեպքում մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալու
 Երկուշաբթի, 16 Հուլիսի 2018, 12:07

Արմինֆո. Չարժե թերագնահատել կամ, ընդհակառակը, գերագնահատել Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում առկա իրավիճակը: Այդ մասին հուլիսի 15-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները Չինաստանում քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
 Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018, 14:28

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում` Նանկինում, մասնակցում է «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական համագործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Տոնոյանը թվարկել է Պաշտպանության նախարարության առաջնային խնդիրները բանակի զարագցման առնչությամբ
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 14:01

Արմինֆո. Այսօր պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթություններից մեկը Զինված ուժերի համալրումն է անհրաժեշտ քանակի և ժամանակակից սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, ռազմական կառավարման արդիական սկզբունքների և համակարգերի ներդրումը և անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանումը:

Սերժ Սարգսյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար
 Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2018, 12:20

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ 

ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է որ ներքին զորքերը մարտական ​​հերթապահության գործընթացում ներգրավելու մասին դեռ չկա վերջնական որոշում
 Երկուշաբթի, 9 Հուլիսի 2018, 17:09

Արմինֆո.Հայաստանի Ոստիկանության ներքին զորքերը ներգրավված են Զինված ուժերի կազմում, և, անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ներգրավվել մարտական հերթապահության գործընթացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որ այսօր նման անհրաժեշտություն առաջացել է:

Դավիթ Տոնոյան. Զինծառայողների սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում
 Ուրբաթ, 6 Հուլիսի 2018, 13:35

Արմինֆո. Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինված ուժերի N զորամաս:

Հայ փորձագետը հավաստում է. Այսօր մարտական գործողությունների վերսկսման  ամենանպաստավոր պայմաններն են Ադրբեջանի համար
 Երեթշաբթի, 3 Հուլիսի 2018, 14:22

Արմինֆո. Այսօր մարտական գործողությունների վերսկսման համար ամենանպաստավոր պայմաններն են Ադրբեջանի համար: Այդ մասին հուլիսի 3-ին «Դիրքային լուռ մարտեր և շիկացում հայ-ադրբեջանական սահմանին, սողացող պատերազմ, թե՞ վերադիրքավորում» քննարկումների ժամանակ հայտարարել է վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Դավթյանը խուսափել է պատասխանել Հայաստանի կողմից ռուսական Су-30 СМ-ի ձեռքբերման մտադրության մասին հարցին
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 16:41

Արմինֆո. Հայաստանը շարունակում է ժամանակակից սպառազինության ձեռքբերման գործընթացը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ և ինչ քանակությամբ է Երևանը նախատեսում է ռուսական Су-30 СМ ժամանակակից սպառազինություն ձեռք բերել:

Դավթյանը հավաստիացնում է. Ծառայությունից խուսափած առնվազն 156 անձ արձագանքել է հայրենիք վերադառնալու և ծառայելու Փաշինյանի կոչին
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 16:34

Արմինֆո. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հավաստիացնում է, որ երկրի զինված ուժերն ի վիճակի են անհրաժեշտ ամեն բանով ապահովել զինծառայողներին:

ԳՇ պետ. ՀՀ զինված ուժերն ամեն պահի պատրաստ են մարտական գործողությունների
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 16:20

Արմինֆո.ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը համոզված է, որ այսօր պատերազմի անմիջական վտանգ չկա:

Բալայան. ՀՀ զինված ուժերը Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու հարցում այլ պետութունների աջակցության կարիք չունեն
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 14:05

Արմինֆո.Հայաստանը պատշաճ կերպով տեղեկացնում է իր գործընկերներին Ադրբեջանի գործողությունների մասին, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ: Այդ մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից Նախիջևանի ուղղությամբ դիրքային ամրապնդման փորձերի մասին ՀՀ ՊՆ տեղեկատվությանը, ինչի հետևանքով փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել է հայ պայմանագրային զինծառայող:

Փաշինյան. Հայաստանի ԶՈՒ պետք է պատրաստ լինի իրավիճակի ցանկացած զարգացման
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 11:24

Արմինֆո. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարված է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցում:

Հայաստանի ԶՈւ հակառակորդին թույլ չեն տվել դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել (video)
 Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018, 11:14

Արմինֆո. «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը՚, - նախօրեին  «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զինծառայողների համար հատկացվելիք ճանապարհածախսերի նկատմամբ
 Ուրբաթ, 29 Հունիսի 2018, 18:41

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել, զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական