Arminfo.info


Կանխատեսում. Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական հարաբերություններն Ադրբեջանին չթույլ  չեն տա նոր արկածախնդրության գնալ ընդդեմ  Արցախի
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019, 13:32

Արմինֆո.Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերություններն Ադրբեջանին թույլ չեն տա նոր արկածախնդրության գնալ ընդդեմ Արցախի, առնվազն, այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարաբերությունները հերթական անգամ չեն փչանա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Կոնստանտին Զատուլին. Առանց բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայության վերջնական կարգավորումն անհնար է
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2019, 13:14

Արմինֆո. Առանց բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի ներկայության հակամարտության վերջնական կարգավորումն անհնար է։ Եվ այստեղ ես լիովին համաձայն եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Կանխատեսում. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների և ղեկավարների հերթական հանդիպումները առավելագույնն է, ինչով կարող են շարունակվել Ղարաբաղի շուրջ բանակցությունները
 Ուրբաթ, 29 Մարտի 2019, 13:48

Արմինֆո.Միջնորդների կողմից կազմակերպված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ղեկավարների հերթական հանդիպումներն առավելագույնն են, ինչով կարող են շարունակվել Ղարաբաղի շուրջ բանակցությունները: Նման կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։

Հայացք Երուսաղեմից. ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտին վերադառնալու ԱՄՆ պատրաստակամությունը նոր հնարավորություններ է բացում Արցախի համար
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2019, 16:16

Արմինֆո. Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է ցույց տվել վերադառնալու գոյություն ունեցող սահմանները ճանաչելու պրակտիկային՝ 1975 թվականին ստորագրված ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար հիմքերից մեկին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։

Կանխատեսում. Ռուսական մանդատը դուռ կբացի դեպի Արցախի տարածքային կորուստներ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2019, 16:35

Արմինֆո. Ռուսական մանդատը դուռ կբացի դեպի Արցախի տարածքային կորուստներ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը։

Ամերիկացի դիվանագետ. Հակամարտության կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է մեր աջակցությունը
 Երկուշաբթի, 18 Մարտի 2019, 14:53

Արմինֆո. Կարծում եմ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է մեր աջակցությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել 2008-2009 թթ. ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Դևիդ Մերկելը ։

Միրոսլավ Լայչակն այսօր երկօրյա այցով ժամանում է Հայաստան
 Երեթշաբթի, 12 Մարտի 2019, 13:20

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան:

Ապատուրայ. Ղարաբաղյան հակամարտությունը հաջող ռազմական լուծում չի կարող ունենալ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2019, 19:26

Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտությունը հաջող ռազմական լուծում չի կարող ունենալ: Այդ մասին մարտի 11-ին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նիկոլ Փաշինյանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում
 Երեթշաբթի, 5 Մարտի 2019, 13:21

Արմինֆո.Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում չի կարող լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:

Ուորլիք. Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում
 Ուրբաթ, 1 Մարտի 2019, 14:44

Արմինֆո. Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայնին» հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, այժմ ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Եվգենի Սատանովսկի. Կրկին թեժացնել <սառեցված> Ղարաբաղը ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, այդ թվում՝ Բաքվին
 Երկուշաբթի, 25 Փետրվարի 2019, 14:54

Արմինֆո. Կրկին թեժացնել <սառեցված>  ղարաբաղյան հակամարտությունը ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, այդ թվում՝ Բաքվին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի /Մոսկվա/ նախագահ Եվգենի Սատանովսկին:

Մինսկի միջնորդներն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
 Հինգշաբթի, 21 Փետրվարի 2019, 13:42

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ռուբեն Ռուբինյանը և Ռոզարիա Պուլյիզին քննարկել են համագործակցության հեռանկարները
 Ուրբաթ, 15 Փետրվարի 2019, 18:43

Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, եւ որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում:

Կանխատեսում. Հայաստանի և Ադրբեջանի պրագմատիկ քաղաքական գործիչները չեն վտանգի իրենց ժողովրդականությունը՝ հանուն վերացական գաղափարների
 Հինգշաբթի, 31 Հունվարի 2019, 15:46

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի պրագմատիկ քաղաքական գործիչները, ամենայն հավանականությամբ, չեն վտանգի իրենց ժողովրդականությունը՝ հանուն <խաղաղության և ժողովրդավարության> վերացական գաղափարների: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան, Հարավային Կովկասի գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Հայացք Բաքվից. Հուսով ենք, որ Ադրբեջան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա
 Երեթշաբթի, 29 Հունվարի 2019, 14:35

Արմինֆո. Հուսով ենք, որ Ադրբեջան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Հարավային Կովկաս> քաղաքագետների ակումբի ղեկավար /Բաքու/ Իլգար Վելիզադեն: 

Կանխատեսում. Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Իրանի հետ սահմանները փակել չեն կարող
 Հինգշաբթի, 24 Հունվարի 2019, 12:10

Արմինֆո.Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը Իրանի հետ սահմանները փակել չեն կարող: Ըստ որում, հակամարտող երկու կողմերն էլ շատ ծանրակշիռ պատճառներ ունեն դրա համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ, բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալը:

Ադրբեջանի դեսպանը` Ռուսաստանի գործընկերներին. Բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կվերանան, եթե ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորվի արդար հիմունքով
 Չորեքշաբթի, 16 Հունվարի 2019, 13:06

Արմինֆո. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն կարծում է, որ Ռուսաստանը պետք է առավելագույն միջնորդական ջանք գործադրի «օկուպացիոն քաղաքականությանը՚ վերջ դնելու համար:

Քաղաքագետ. Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ակտիվացումը միտված է իրական աշխատանքի վերսկսմանը բանակցային գործընթացի շրջանակում
 Շաբաթ, 12 Հունվարի 2019, 14:58

Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի ոչ 2019 թվականին, ոչ  2020 թվականին, ոչ էլ 2021 թվականին: Հակամարտությունն այն փուլում չէ, երբ հնարավոր է վերջնական կարգավորման հասնել: Հունվարի 11-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"