Arminfo.info


Արցախի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 12:49

Արմինֆո.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է ունեցել «Արցախպրես» լրատվական գործակալության հետ: Հարցազրույցը հրապարակել է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան դատապարտել է Արցախի շրջափակումը և կոչ արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 17:24

Արմինֆո. Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում այդ կազմավորման հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին: Այդ մասին ասվում է ցեղասպանությունների ուսումնասիրության ոլորտի խոշորագույն կազմակերպության հայտարարության մեջ, որն իր շուրջն է միավորում ավելի քան 500 ցեղասպանագետների։

Հայաստանում Իսրայելի դեսպանն արձագանքել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների վրա իսրայելցի արմատականների հարձակումներին
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 12:46

Արմինֆո. Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնն արձագանքել է Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչների վրա իսրայելցի արմատականների հարձակումներին:

Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Երուսաղեմում հայերի վրա իսրայելցի արմատականների հարձակումներին
 Երկուշաբթի, 30 Հունվարի 2023, 12:41

Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ում արձագանքել են Երուսաղեմում հայերի վրա իսրայելցի արմատականների հարձակումներին

Քրիստոֆեր Շտրասեր. Անհրաժեշտ է հետաքննել, թե ինչու Եվրոպայի խորհուրդը չի անդրադառնում Ադրբեջանում հայ ռազմագերիների թեմային
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 15:39

Արմինֆո. Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես արդար մոտենա կազմակերպության անդամ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների քննարկման հարցերին։

Արցախի պետնախարարը Եվրոպային մեղադրել է երկակի ստանդարտների մեջ
 Հինգշաբթի, 19 Հունվարի 2023, 19:10

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրավիճակը Արցախում: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս հեռուստաընկերությանը:

Ինչպես հաղորդում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը, պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից. «Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»։

Ի պատասխան հարցի, թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝ պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են. «Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»։

France 24-ի այն հարցին, թե ում ձեռքում է լուծման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ դնելու բանալին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամենի հիմնական «շահառուն» Ալիևի ռեժիմն է, որովհետև արտաքին թշնամի ունենալն թույլ է տալիս պահել իր ռեժիմը. «Չմոռանանք, որ տասնամյակներ շարունակ երկիրը ղեկավարում է մեկ ընտանիք։ Ուստի երկրի ներսում միասնականություն պահելու համար միակ միջոցը արտաքին թշնամի ունենալն է, ում միշտ կարելի է օգտագործել սեփական ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Այդ իսկ պատճառով՝ բանալին Ադրբեջանի ժողովրդի ձեռքում է, որովհետև նրանց երեխաներն են մահանում պատերազմի ժամանակ, իրենք աղքատ են՝ չնայած որ այդքան նավթ և գազ ունեն։ Իսկ միջազգային քաղաքակիրթ հանրությունը պետք է բացատրի, որ սա անընդունելի է։ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան մեծ խաղացողներ են, սակայն, վերջ ի վերջո, մեր նպատակն ու պատասխանատվությունն է ցույց տալ նպատակասլացություն և խիզախություն՝ պաշտպանելու մեր անկախությունը։ Մի օր Արդբեջանը պետք է հասկանա, որ կողք կողքի ապրելու միակ ձևը հարևաններ լինելն է և ոչ թե Ադրբեջանի մաս կազմելը»։

Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:

«Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ը կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ. Հարավային Կովկասում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ անհանգստություն է հարուցում
 Չորեքշաբթի, 18 Հունվարի 2023, 10:44

Արմինֆո.Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հնչած գնահատականների համատեքստում կուզենայինք նշել, որ ռուսական կողմը, ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ "գետնի վրա", շահագրգիռ կողմերի հետ շփումներում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները լարվածությունը թուլացնելու և իրավիճակը կարգավորելու համար։

Զախարովա. Մոսկվան մտադիր է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված առարկայական աշխատանքով
 Հինգշաբթի, 12 Հունվարի 2023, 15:18

Արմինֆո. Մոսկվան շարունակում է Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այդ մասին հունվարի 12-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արցախի ԱԳՆ. Միջազգային հանրության անգործությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես իրենց հանցավոր գործողությունների լուռ խրախուսում
 Հինգշաբթի, 12 Հունվարի 2023, 13:40

Արմինֆո.Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման կապակցությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Վալերի Բուայե. Մենք միավորվել ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ
 Հինգշաբթի, 12 Հունվարի 2023, 10:52

Արմինֆո.Մենք համախմբվել ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի առջև ՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի և Արցախի վրա հարձակումները դադարեցնելու նպատակով։

Մարիա Զախարովան անընդունելի է համարում ՌԴ-ի եւ ՌԽԶ-ի հասցեին քննադատությունը՝ Լաչինի միջանցքի շրջափակման ֆոնին
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022, 16:33

Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անընդունելի է համարում Ռուսաստանի Դաշնության եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման ֆոնին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչները Էմանուել Մակրոնին կոչ են արել միջամտել Բերձորի միջանցքի իրավիճակին
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022, 12:22

Արմինֆո.Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Ադրբեջանի հետ միջազգային հանրության փոխգործակցությունը չպետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության հաշվին
 Չորեքշաբթի, 21 Դեկտեմբերի 2022, 14:11

Արմինֆո. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամն ուղղակիորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և հանգեցնում հումանիտար ճգնաժամի ։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ դեկտեմբերի 20-ին Հայաստանի նախաձեռնությամբ Հնդկաստանի նախագահության հրավիրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը գումարվել է Բերձորի (Լաչինի) միջանցքում Ադրբեջանի շրջափակման հետ կապված իրավիճակի կապակցությամբ։

Սիվկովը պատասխանել է ադրբեջանցիներին. ձեր բանակը կարճ ժամանակում կջախջախվի, եթե Ռուսաստանի բանակն ստիպված լինի նրա հետ դիմակայության մեջ մտնել
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2022, 18:29

Արմինֆո.Ռուս ռազմական փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը հանդես է եկել հայտարարությամբ ՝ ի պատասխան ադրբեջանական հալածանքների և հաշվեհարդարի սպառնալիքների:

Կալանավորվել է Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետը
 Շաբաթ, 17 Դեկտեմբերի 2022, 15:25

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու փորձերը պետք է միանշանակ դատապարտվեն ու մշտապես մերժվեն
 Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022, 12:43

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարարն իր  ելույթում ասել է.

Եվրախորհրդարանականներ. Սա դեռ սկիզբն է, ադրբեջանական բռնապետության իրական նպատակը Արցախի էթնիկ զտումն է
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022, 18:20

Արմինֆո. Բերձորի (Լաչինի) միջանցքը փակել է ադրբեջանական բանակը։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի շրջափակումը պետք է վերացվի։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի հայտարարությունում։

Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով. Լիոնում հռչակագիր է ստորագրվել
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022, 18:02

Արմինֆո. Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ:

Փարիզ. Հայաստանին աջակցության մասին բանաձեւը չի արտացոլում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022, 12:47

Արմինֆո. Ֆրանսիայի կառավարությունում հայտարարել են, որ Հայաստանին աջակցության մասին բանաձեւը "չի արտացոլում երկրի պաշտոնական դիրքորոշումը":

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու. Հարավային Կովկասում իրավիճակի խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է Հայաստանի եւ տարածաշրջանի ավելի անվտանգ եւ բարգավաճ ապագայի համար
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022, 12:33

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվինն ասել է, որ ինքը "պարտավորվում է սերտորեն համագործակցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Կոնգրեսի անդամների հետ 'ՀՀ-ում ԱՄՆ շահերի առաջ մղման համար", եթե հաստատվի այդ պաշտոնում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, այդ մասին Քվինը հայտարարել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում իր թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"