Arminfo.info


Փաշինյանը նշել Է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ճանապարհին հիմնական խոչընդոտները
 Ուրբաթ, 5 Մայիսի 2023, 19:29

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Չեխիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վոնդրան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ:

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշները և 49-րդ հորիզոնականն է զբաղեցրել ԶԼՄ-ների ազատություն-2023 վարկանիշում՝ "Լրագրողներ առանց սահմանների"–ի վարկածով
 Չորեքշաբթի, 3 Մայիսի 2023, 15:45

Արմինֆո.Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր ցուցանիշները և զբաղեցրել 49 - րդ հորիզոնականը "Լրագրողներ առանց սահմանների" (RSF) կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում։

ԵԽ զեկուցող. Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունները
 Կիրակի, 23 Ապրիլի 2023, 17:49

Արմինֆո. Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, իսկ Լաչինի միջանցքը պետք է բացվի, որպեսզի մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել երկու ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։

ԱՄՆ երկու տասնյակ օրենսդիրներ հավաքվել են Կապիտոլիումի բլուրում ՝ նախազգուշացնելու Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի փորձի մասին
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 23:07

Արմինֆո.Երկու տասնյակ սենատորներ և ներկայացուցիչներ այսօր հավաքվել են Կապիտոլիումի բլուրում՝ ապրիլի 24-ի նախաշեմին, որպեսզի ուշադրություն հրավիրեն իրենց հայրենիքում՝ Արցախում, ազատության մեջ ապրող 120 000 քրիստոնյա հայերի էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերի վրա: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Պատգամավոր. իշխանության քարոզչամեքենան անհույս ճիգեր է գործադրում՝ մարդկանց համոզելու, որ անվտանգության համակարգն արդյունավետ է գործում
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2023, 11:44

Արմինֆո.44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի դեմ հարձակումների ու որպես հետևանք հազարավոր մարդկային զոհերի ու տարածքային կորուստների ֆոնին, իշխանության տարբեր դեմքեր պնդում են, թե իրենք բարեփոխումներ են անում, իրավիճակ փոխում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2023, 18:51

Արմինֆո.2023 թվականի ապրիլի 18-ին ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։ Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

Ադամ Շիֆը գլխավորում է ԱՄՆ-ում Ադրբեջանին հրացանների վաճառքն արգելափակելու արշավը
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2023, 11:45

Արմինֆո.Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կոչ է անում Կոնգրեսի իր գործընկերներին միանալ իր նախաձեռնությանը և պահանջել առևտրի նախարարությունից բացատրել, թե ինչու է այն քննարկում Ադրբեջանին ամերիկյան հզոր հրացանների վաճառքի արտոնագրման հնարավորությունը Արցախի ավելի քան 125-օրյա ադրբեջանական շրջափակման և Հայաստանի վրա շարունակվող հարձակումների պայմաններում, որոնց հետևանքով միայն անցյալ շաբաթ չորս հայ զոհվեց, և վեցը վիրավորվեց: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին պատմել է ադրբեջանական ագրեսիայի մասին և կոչ արել կազմակերպությանն ակտիվացնել ջանքերը Արցախի ուղղությամբ
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2023, 16:24

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները:

Թյուրքագետ. Ադրբեջանը թիրախավորել է ողջ Սյունիքը և «կրծելով» առաջ է գնում
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2023, 17:19

Արմինֆո. Վերլուծաբան-թյուրքագետ, Թուրքիայի քաղաքական գործընթացների գծով փորձագետ Վարուժան Գեղամյանը ներկայացրել է ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած էսկալացիայի վերաբերյալ իր տեսլականը և պատմել, թե ինչ է լինելու հետո:

Հայաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2023, 23:38

Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ։ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում ասվում է.

Stratfor-ը կանխատեսում է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի տարածքների սողացող օկուպացիայի շարունակում
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2023, 13:13

Արմինֆո.Ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծական ընկերությունը հոդված է հրապարակել "Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ռիսկի վերագնահատում" վերնագրով:

Հայկական մի շարք ՀԿ-ներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու պահանջով
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 17:46

Արմինֆո. Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 20 կազմակերպություն համատեղ նամակով դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, որում կոչ են անում անում հանձնակատարի գրասենյակին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շուրջ ահագնացող իրավիճակի հետ կապված։

Սերգեյ Մարկեդոնովը վերլուծել է Եվրասիական եռանկյունու երկրների քաղաքականությունը
 Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 13:18

Արմինֆո. ՄՄՀՊԻ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը վերլուծել է Եվրասիական եռանկյունու երկրների քաղաքականությունը՝ Ադրբեջան - Իսրայել-Իրան:

Խոսնակ. Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 10:01

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին եւ հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանն ԱԺ նախագահը ելույթ է ունեցել եւ պատասխանել հարցերի:

Հայաստանը վերապահումով է միացել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի հռչակագրին
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 09:57

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին, որն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: 

Մարկուս Ռիտեր. Եթե գարնանն Ադրբեջանը հարձակում չսկսի՝ մեր առաքելությունն արդեն հաջողված է
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023, 10:32

Արմինֆո. Շատ հայեր ուրախ են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարտահրավեր են նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին
 Ուրբաթ, 24 Մարտի 2023, 13:27

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին: ԱԳն մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը.

Արցախի ՆԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինամթերք փոխադրելու մասին  Ադրբեջանի պնդումները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023, 15:23

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե, իբր, հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այդ մասին ասվում է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Երևանը չի խոչընդոտել ԵԱՀԿ-ում որոշումների կայացմանը. Հայաստանի ԱԳՆ-ում հերքել են ադրբեջանական կողմի պնդումները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023, 11:20

Արմինֆո. Հայաստանը չի խոչընդոտել ԵԱՀԿ-ում որոշման կայացմանը։ Այդ մասին հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցմանը, թե արդյոք իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ ՀՀ-ն խոչընդոտել է "Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչությունը" դատապարտող հայտարարության ընդունմանը ԵԱՀԿ-ում:

Արցախի ԱԳՆ. Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 20:32

Արմինֆո.Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"