Arminfo.info


Մոսկվան պետք է զերծ մնա տարածաշրջանի երկրներին դասախոսություններ կարդալուց. Պետդեպարտամենտ
 Երեթշաբթի, 12 Սեպտեմբերի 2023, 10:50

Արմինֆո. Հայ-ամերիկյան զորավարժությունները կրում են սովորական բնույթ։ Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կրկին նախազգուշացնում է Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության հնարավորության մասին
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 12:37

Արմինֆո. Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը կրկին նախազգուշացնում է Արցախի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցեղասպանության հնարավորության մասին: Այդ մասին ասվում է ինստիտուտի՝ Ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ինդիկատորների մասին զեկույցի հրատապ վարկածում։

Ադրբեջանը ցեղասպանության քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանդեպ. ԳԴՀ-ում ՀՀ դեսպան
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 14:30

Արմինֆո.ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ:

Բեռլինում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Դեսպան Ենգիբարյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: Դեսպանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի: Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգման դեպքերին: Ընդգծվել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն և էթնիկ զտման քաղաքականություն:

Կոնգրեսական. Ալիևը խորացնում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու իր արշավը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:37

Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորացնում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու իր արշավը: Այդ մասին X (նախկին Twitter)  իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

Ադրբեջանի ՊՆ-ն սադրանքը շարունակելու նպատակով տեղեկատվական հիմք է պատրաստում. ՀՀ ՊՆ
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:31

Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամական կողմի հերթական ապատեղեկատվությունը:

ԱՄՆ Պետդեպարտաամենտ. Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:23

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է ձգձգված հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան։

ԵՄ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել հետագա բռնություններից
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:15

Արմինֆո. Հայաստանին և Ադրբեջանին հետագա բռնություններից խուսափելու կոչով դիմել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:

Երևանի քաղաքապետի թեկնածուն կասեցնում է քարոզարշավը և ուղեւորվում է դեպի Սոթք
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 14:31

Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը կասեցնում է քարոզարշավը և շարժվում դեպի Սոթք:

Կարծիք. Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն ոգով, ապա Հայաստանը պարզապես. կհոշոտվի տարածաշրջանի առանցքային դերակատարների կողմից՝ ի մեծ բավականություն Բաքվի և Անկարայի
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 13:57

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բնույթի հետ կապելու փորձերը արմատապես սխալ են։ Alpha News-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել մոսկվացի քաղաքագետ-միջազգայնագետ Ռաֆայել Օրդուխանյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հակառուսական հարձակումներին, հատկապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, փորձագետը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ տեսնում է և ոչինչ չի մոռանում, սակայն ներկայիս իրավիճակը նրանից պահանջում է գործողությունների բոլորովին այլ բնույթ:

Երևանը կոշտ պատասխանել է Զախարովային
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 13:05

Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե՝ Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով Զախարովայի այդ հայտարարությանը, նշել է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։

Արցախի նախագահի նստավայրի մոտ հրաձգությամբ միջադեպ է տեղի ունեցել
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 16:03

Արմինֆո. Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը  հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: 

Թաթոյան. Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 15:19

Արմինֆո.Ադրբեջանի իշխանությունն ակտիվացրել է թշնամանքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ` այն հռչակելով 5-րդ շարասյուն, ռևանշիզմի և պատերազմի քարոզիչ, որի դեմ պետք է պայքարել։  Այդ մասին ասված է ՀՀ նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

Մանե Թանդիլյան.  Շատ կարևոր է փակել բոլոր դռները, որոնց հետևում կասկածի տակ է դրվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 14:03

Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցության համար Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հետ համագործակցությունը "կարմիր գիծ" է։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտաարել է կուսակցության ղեկավարներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։

Արցախում արձագանքել են թշնամական կողմի հարձակումներին
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:17

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի օմբուդսմենը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 12:13

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում. Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունում:

Ադամ Շիֆը Ջո Բայդենին կոչ է արել դադարեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 13:28

Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ՝ կապված Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման ֆոնին Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի հետ:

Մոսկվան Microsoft-ին մեղադրել է ԱՊՀ երկրներին IT-ինդուստրիայի վրա նստեցնելու փորձի համար, որը լցված է ամերիկյան հետախուզության աշխատանքը հեշտացնող «սողանքներով»
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2023, 14:03

Արմինֆո.Microsoft-ն այն ընկերություններից է, որն իրեն արատավորել է ոչ միայն հակառուսական հռետորաբանությամբ, այլև կոնկրետ քայլերով ՝ ի վնաս ռուսական պետության։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ամերիկյան Microsoft ընկերության ՝ Ղազախստանում բազմատարածաշրջանային հանգույց բացելու որոշումը, որի գործունեությունը կընդգրկի Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոնղոլիան և Պակիստանը:

Օքամփոն Արայիկ Հարությունյանին ներկայացրել է Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 20:15

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ-հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի հետ, ով Արցախի նախագահի գլխավորած պաշտոնատար անձանց խմբին է ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը ցեղասպանություն է որակել այսօր Արցախում տեղի ունեցողը
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 12:25

Արմինֆո. Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է որակել այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում:

Հայաստանի կառավարությունը պետք է վերջ տա լրագրողների առցանց հետապնդումներին
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 17:57

Արմինֆո. Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ-IFJ) միանում են Հայաստանի ժուռնալիստների միության գործընկերներին ՝ դատապարտելով կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում սկսված վիրավորանքների և հետապնդումների արշավը՝ հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ հաճելի հարցեր ուղղած լրագրողների նկատմամբ: Այդ մասին ասվում է լրագրողների միջազգային ֆեդերացիայի կայքում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"