Arminfo.info


ՌԴ դեսպան. Ներկա ժամանակները շատ բարդ են, Հայաստանն ու Ռուսաստանը բախվում են շատ լուրջ մարտահրավերների
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 14:40

Արմինֆո.Հայրենիքի պաշտպանի օրը բոլորի համար խորհրդանշում է շատ կարևոր արժեքներ.  հայրենասիրություն, հայրենիքի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստակամություն: Սա այն օրն է, երբ հարգանքի տուրք է մատուցվում նրանց, ովքեր պաշտպանում են մեր երկրի շահերը, նրանց, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Այդ մասին փետրվարի 22-ին Հաղթանակի զբոսայգում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ անմար կրակի մոտ ծաղկեպսակներ դնելու ժամանակ։

Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել. Կասպյան ինստիտուտ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 12:17

Արմինֆո.Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածը 2023 թվականին առնվազն 260 զինծառայող է կորցրել։ Այդ մասին են վկայում Պաշտպանական հետազոտությունների կասպյան ինստիտուտի կողմից 2023 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքները։

Ռուսաստանի դեսպան. Ներկայիս ճակատագրական մարտահրավերների պայմաններում "Հայրենիքի պաշտպան" հասկացությունը ձեռք է բերում հատուկ, շատ արդիական իմաստ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:16

Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

EUMA-ն կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում. Ռիտեր
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:52

Արմինֆո.Եվրամիության առաքելությունը (EUMA) կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդի տարածքից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում։ Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

ՀՀ ԶՈՒ-ում աշխատավարձի հավելավճար կարող են ստանալ նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողները
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 16:20

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացիայի բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում կատարված փոփոխություններին:

Հայ զինվորականները մասնակցում են ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժություններին Մոլդովայում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:13

Արմինֆո.Հայ զինվորականները մասնակցում են Մոլդովայի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային զորավարժություններին: Այդ մասին հայտնի է դարձել Մոլդովայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից։

Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի. ԱԺ պատգամավորն ահազանգում է խնդիրների մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 15:57

Արմինֆո.Ում է պետք Հայաստանը, եթե այն լինելու է առանց հայերի: Այդ մասին իր հոդվածում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, "Այլընտրանքային նախագծեր խմբի" անդամ Էլինար Վարդանյանը։

Թաթոյանը քննադատել է Փաշինյանին. Հայաստանի զինված ծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը, նրանց գործողություններն իրավաչափ են՝ ի սկզբանե
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:52

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե՝ ցանկացած հայ զինծառայող, ով խախտի ադրբեջանական սադրանքին չարձագանքելու հրամանը, կենթարկվի իրավական պատասխանատվության:

Հայաստանը ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում ռազմական կցորդներ կնշանակի
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 15:22

Արմինֆո. Փետրվարի 15-ին կառավարության նիստում  գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը հայտարարել է Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու Բաքվի ծրագրերի մասին
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 13:03

Արմինֆո. ՀՀ կառավարության հերթական նիստում, մինչ  օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:

Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների. փորձագետ
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:37

Արմինֆո.Հայաստանի թուլությունն Ադրբեջանին դրդում է նոր զինված սադրանքների: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած մարտական բախումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է:

Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դատապարտող բանաձև
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 11:01

Արմինֆո.Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը և պահանջում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ֆրանսիացի պատգամավոր Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը՝ հրապարակելով իր ելույթը նիստի ընթացքում: "Ես կոչ եմ անում Ֆրանսիային և ԵՄ-ին պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին",- հավելել է Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը:

Փորձագետ. Մանր բախումները կարող են հանգեցնել նոր հակամարտության և ճակատագրական հետևանքների Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 17:50

Արմինֆո.Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հարավային Կովկասում 2024 թվականը կրիտիկական տարի կլինի, որը նաև փորձություն կլինի որոշումներ կայացնող որոշ եվրոպական քաղաքական գործիչների համար: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը՝ Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակված իր հոդվածում։

Սահմանային միջադեպին Ադրբեջանի անհամաչափ արձագանքի մասին Ժոզեպ Բորելի հայտարարությունը Բաքվում հիստերիկ արձագանք է հարուցել
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 12:12

Արմինֆո.Սահմանային միջադեպին Ադրբեջանի անհամաչափ արձագանքի մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը առաջացրել է Բաքվի հիստերիկ արձագանքը:

Կոնստանտին Զատուլինն Ադրբեջանի "հատուցման գործողությունը" ճնշման փորձ է որակել
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 11:08

Արմինֆո. Սահմանին Ադրբեջանի ռազմական գործողությունը Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ է։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ "Լենտա.ռու" - ի հետ զրույցում անդրադառնալով երկրների միջև հերթական սրացմանը։

Փորձագետ. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար
 Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024, 11:07

Արմինֆո. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախումը:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին անկայունությանը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 17:00

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայունությանը:

Հայաստանի ՊՆ-ը հրապարակել է Ներքին Հանդում թշնամու սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:56

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ներքին Հանդում թշնամու սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Կրեմլ. Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:55

Արմինֆո. Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը տագնապալի է համարել շփման գծում սրման մասին լուրերը:

Չալաբյան. Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:54

Արմինֆո.Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի ուղղությամբ թշնամու վերջին սադրանքին:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"