Arminfo.info


Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձոր
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:40

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձոր ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մուտք, որտեղ արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղ մուտքի են սպասում  շրջափակված Արցախի բնակիչների համար Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաները:

Ստեփանակերտը՝ Բարդայի հանդիպման մասին. Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում մեծ ռիսկեր է պարունակում
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 15:32

Արմինֆո.Արցախյան կողմը  մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Այդ մասին հաղորդել են Արցախի ԱԳՆ-ից՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։

Ստեփանակերտում հերքում են Արցախի նախագահի կողմից օգոստոսի 22-ին Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին տեղեկությունը
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 17:43

Արմինֆո. Ստեփանակերտում հերքում են օգոստոսի 22-ին Արցախի նախագահի կողմից Անվտանգության խորհրդի նիստի անցկացման և Ադրբեջանից հանրապետության մատակարարումն սկսելու որոշման մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:

ՌՀՄ ղեկավար. Սփյուռքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը շատ թույլ է
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 14:44

Արմինֆո. Այսօր հայկական Սփյուռք գոյություն չունի, և՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում։ Հայաստանի հետ կապը խզված է։ Օգոստոսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Արցախի խորհրդարանական ընդդիմադիր երեք կուսակցություններ հայտարարել են պետականությանը սպառնացող վտանգի մասին և դիմել ԼՂՀ ուժայիններին ու նախկին նախագահներին
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 10:56

Արմինֆո.Արցախի խորհրդարանական ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են պետականությանը սպառնացող վտանգի մասին և դիմել ԼՂՀ ուժայիններին ու նախկին նախագահներին:

Արցախի օմբուդսմենը ծեծի մասին հաղորդման հիման վրա քննարկումներ է նախաձեռնել Դավիթ Մինասյանի հանրային եթերի վերաբերյալ
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 14:17

Արմինֆո.Արցախի մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ:

Ռուբեն Վարդանյանը խիստ քննադատության է ենթարկել Արայիկ Հարությունյանին
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 10:44

Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ քննադատության է ենթարկել ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը երկրի պատասխանատուներին կոչ է արել իրական, ցավացնող պատասխան տալ թշնամուն
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:28

Արմինֆո. Արցախը քաոսի նախաշեմին...Պետք է զարթնել լեթարգիական քնից, հանել վարդագույն ակնոցները, տեսնել իրականությունը և համապատասխան քայլեր ձեռնարկել... Այդպես է մեկնաբանել երկրում տիրող իրավիճակը Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

Ստեփանակերտում ՄԱԿ ԱԽ-ից Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ բանաձև են ակնկալում
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 16:11

Արմինֆո. Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում:

Ռուբեն Վարդանյանը ՄԱԿ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 14:09

Արմինֆո. ԼՂՀ նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ՄԱԿ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ:

Կարծիք. Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2023, 16:58

Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության ձախողումը "խլացվեց" ԼՂՀ-ում խաղաղապահների բազայի մուտքի արգելափակմամբ և "գաղտնի նյութերի" հրապարակմամբ:

Արցախի նախագահ. շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու  ԼՂՀ շուրջ իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 17:46

Արմինֆո.Ողջունելի է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն անդրադառնալ լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսպես է արձագանքել "Financial Times" հեղինակավոր պարբերականի՝ ԼՂՀ շուրջ  հումանիտար ծանր իրավիճակի մասին հրապարակմանը:

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է, իբր, սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները
 Երեթշաբթի, 15 Օգոստոսի 2023, 10:46

Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պնդումները, թե, իբր, ՀՀ ԶՈՒ զորքեր է կուտակում ադրբեջանական կողմի հետ սահմանին:

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է, իբր, առաջնագծում հայկական զորքերի կուտակման մասին Ադրբեջանի ԱԳՆ տարածած կեղծիքին
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2023, 16:20

Արմինֆո.Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին  հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

"Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատն" Արայիկ Հարությունյանից պահանջում է ներկայացնել ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման նպատակին հասնելու քայլերը
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2023, 15:15

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը կարևոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետությանը, Սփյուռքին, Ռուսաստանի Դաշնությանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցեգրված կոչերը, անշուշտ, տեղին էին:  Այդ մասին ասվում է "Արցախի անվտանգության և զարգացման ճակատ" հասարակական շարժման հայտարարությունում։

Կարծիք. Արցախի անջատումը բռնապետական Ադրբեջանից միակ հնարավոր լուծումն է բնիկ հայ բնակչության դեմ նոր ցեղասպանությունից խուսափելու համար
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 14:51

Արմինֆո. Արցախի պարագայում կամ տարածքային ամբողջականության իրավունքի, կամ ինքնորոշման իրավունքի կիրառումը կեղծ երկընտրանք է։ Նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

Ադամ Շիֆը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դիմակայել ԼՂՀ հայերի էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 12:17

Արմինֆո. Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակման սկսվելու օրվանից ի վեր ես Կոնգրեսի իմ գործընկերների և ողջ երկրի հայերի հետ միասին կոչ եմ արել Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և USAID-ին միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի և նրա ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

Հայաստանի ԱԳՆ-ում կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կոչերն ու լուծումները կյանքի կոչելու համար
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 13:48

Արմինֆո.ՀՀ ԱԳՆ-ում կոչ են արել քայլեր ձեռնարկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային կոչերն ու լուծումները կյանքի կոչելու համար:

Կարծիք. "Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան" եռանկյունում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերի իրագործումից հրաժարվելը սպառնում է հենց Հայաստանի գոյությանը
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 13:46

Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը մեկնաբանել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գիշերային հարցազրույցը և պատմել, թե ինչի մասին է վերջինս,  իր կարծիքով, "արդյունավետորեն լռել":

Հայտնի է Արցախի խորհրդարանի նոր նախագահի անունը
 Երկուշաբթի, 7 Օգոստոսի 2023, 13:43

Արմինֆո.Դաշնակցական Դավիթ Իշխանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"