Arminfo.info


Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի . պատգամավոր
 Երեթշաբթի, 3 Հոկտեմբերի 2023, 14:00

Արմինֆո.Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին անհրաժեշտ կլինի բանկային քարտեր ձևակերպել՝ օգնություն ստանալու համար. Փաշինյանի մոտ քննարկվել են աջակցության ծրագրերը
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 16:56

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

Կիպրոսը դիտարկում է Լեռնային Ղարաբաղից փախստականներ ընդունելու հնարավորությունը
 Շաբաթ, 30 Սեպտեմբերի 2023, 11:42

Արմինֆո.Կիպրոսի իշխանությունները դիտարկում են երկրի տարածքում Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների տեղավորելու հնարավորությունը։ Այդ մասին ասվում է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Հայաստանի իշխանությունները խոստանում են Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բոլոր ցանկացողներին
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 14:26

Արմինֆո.Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկա օրերին կստանան  յուրաքանչյուր անձի համար 100 հազարական դրամի չափով միանվագ օգնություն՝ անկախ տարիքից և կարիքների առանձնահատկություններից,  որպեսզի մարդիկ կարողանան լուծել առաջին անհրաժեշտության հարցերը: Այս մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, "Հումանիտար կենտրոնի" համակարգող Տիգրան Խաչատրյանը։

Հայաստանը մտադիր է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:09

Արմինֆո. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

ԱԽ քարտուղար. Երևանը ՄԱԿ-ի հարթակն օգտագործում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը փոխելու համար
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023, 10:08

Արմինֆո.Հայաստանի անվտանգության խորհրդի ՝ նախօրեին կայացած նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հարցը: Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրանիկ Թևանյան. ներկա ընտրությունները դիտարկում ենք որպես երկրում ամբողջական իշխանափոխության հնարավորություն
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 12:06

Արմինֆո.Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանը հզոր հարված է հասցվել։ Այդ մասին Երևանի ընտրողներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է "Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Երևանի մանկապարտեզների սեփականաշնորհման գործընթացը կապված է եղել կոռուպցիայի հետ. Գլխավոր դատախազություն
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2023, 19:27

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է ապօրինի գույքի բռնագանձման քրեական գործերից՝ Երևանի 24 մանկապարտեզների վերաբերյալ:

Հայաստանի իշխանությունները մտածում են Գորիսի օդանավակայանի գործարկման մասին
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 17:07

Արմինֆո.Աշխատանքային խումբը ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում գործուղվել է Գորիսի օդանավակայան և տեղում ուսումնասիրել առաջիկա աշխատանքի ծավալը: Այդ մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Մոսկվայում Հռոմի ստատուտի վավերացմանն ուղղված Երևանի քայլերը դիտարկում են որպես ոչ բարեկամական. Մարիա Զախարովա
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 15:14

Արմինֆո.Մոսկվայում Հռոմի ստատուտի վավերացմանն ուղղված Երևանի քայլերը դիտարկում են որպես ոչ բարեկամական։ Այդ մասին սեպտեմբերի 13-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե ինչ հետեւանքներ կարող են լինել Հայաստանի համար, որը Հռոմի ստատուտն ուղարկել է երկրի խորհրդարան վավերացման։

ՆԱՏՕ-ում չեն դիտարկում Հայաստանի անդամակցությունը դաշինքին
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 10:40

Արմինֆո. ՆԱՏՕ-ում չեն դիտարկում Հայաստանի անդամակցությունը դաշինքին։ Այդ մասին "Իզվեստիային" հաղորդել են ՆԱՏՕ-ում։

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանամերձ Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավիճակը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 11:01

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ 
 

Կարծիք. Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն ոգով, ապա Հայաստանը պարզապես. կհոշոտվի տարածաշրջանի առանցքային դերակատարների կողմից՝ ի մեծ բավականություն Բաքվի և Անկարայի
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 13:57

Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բնույթի հետ կապելու փորձերը արմատապես սխալ են։ Alpha News-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել մոսկվացի քաղաքագետ-միջազգայնագետ Ռաֆայել Օրդուխանյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հակառուսական հարձակումներին, հատկապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, փորձագետը նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ տեսնում է և ոչինչ չի մոռանում, սակայն ներկայիս իրավիճակը նրանից պահանջում է գործողությունների բոլորովին այլ բնույթ:

Մարկեդոնով. նախագահի հրաժարական, թե՞ չճանաչված հանրապետության հրաժարական
 Ուրբաթ, 1 Սեպտեմբերի 2023, 10:07

Արմինֆո.Նախագահի հրաժարական, թե՞ չճանաչված հանրապետության հրաժարական: Նման հարցադրում է արել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հաղորդագրության ֆոնին։ «Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:

Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:04

Արմինֆո. Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այդ մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականի հարցազրույցում:

Ռուսաստանի ԱԳՆ-ում արտահայտվել են Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության օգտին՝ առանց հակասությունները գլոբալ ֆորումներ մտցնելու՝ դրսից "դեղատոմսեր" պարտադրելու ռիսկերը բացառելու համար
 Շաբաթ, 26 Օգոստոսի 2023, 11:22

Արմինֆո. Որպես Երևանի և Բաքվի հաշտեցման անայլընտրանքային հիմք դիտարկում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020-2022 թվականների հայտարարությունների ամբողջությունը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում' ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը նախատեսում է ՄԱԿ Անվտանգության խորհրդում բանաձև նախաձեռնել Արցախում սուր հումանիտար ճգնաժամի և Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

"Բլինքենը կարող է դադարեցնել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում". ՄՔԴ նախկին դատախազ
 Շաբաթ, 12 Օգոստոսի 2023, 22:04

Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի մատակարարման արգելափակումը պետք է դիտարկել որպես ցեղասպանություն:

Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոն
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 14:55

Արմինֆո. Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը:

Ես չեմ կարող մերժել ձեր գնահատականի իրավունքը. Զախարովան ՝ Մոսկվայում կայացած հանդիպման ադրբեջանամետ արդյունքների մասին
 Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2023, 13:45

Արմինֆո. Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաեւ հումանիտար ոլորտը։ Այդ մասին հուլիսի 26-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պարզաբանելով, թե Մոսկվայի կարծիքով ինչպես կարելի է մերձեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին։

Հայաստանի դեսպանը՝ միջազգային դերակատարներին. Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:44

Արմինֆո.  Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խմբագրական հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ ֆեյսբուքյան իր էջում զետեղելով հայերեն տեքստը.




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"