Arminfo.info


Պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցում Հայաստանը միայնակ չէ. նախարար
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 12:07

Արմինֆո.Պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցում Հայաստանը միայնակ չէ և հնարավորություն ունի այդ աշխատանքներում ներգրավել միջազգային դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների: Այդ մասին հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ՝ մեկնաբանելով միջազգային հանցագործությունների քննության ժամանակ Հռոմի ստատուտի կիրառման անհրաժեշտության հարցը։

Միջազգային դերակատարները ժամանակին անտեսել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններն Արցախում. ընդդիմադիր պատգամավոր
 Երկուշաբթի, 8 Հունվարի 2024, 10:27

Արմինֆո.Միջազգային դերակատարները ժամանակին անտեսել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններն Արցախում եւ հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկում: Այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Լևոն Ազիզյան. Հայաստանում կլիմայական ֆոնը բացասական հետևանքներ կունենա ջրային ռեսուրսների համատեքստում
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:29

Արմինֆո. Հայաստանում կլիմայական ֆոնը բացասական հետևանքներ կունենա ջրային ռեսուրսների համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

"Քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ», հաստատել է վարչապետը և առաջարկել զեղչեր՝ երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելիս
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 13:19

Արմինֆո. Կառավարության նիստում քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների նախագծերը:

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 12:27

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պատանդ պահվող Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես հանգուցային կետ՝ Հարավային Կովկասում իր ռազմավարական և տնտեսական ներկայությունն ընդլայնելու համար.  ԶԼՄ
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 11:19

Արմինֆո. Հայաստանը հետաքրքրված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի, արգելակող զինամթերքի և միջին հեռահարության "երկիր-օդ" դասի հրթիռների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է "The National Interes "-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ աղբյուրները։

ԱԳՆ. Հայաստանը չի միացել, այսպես կոչված, "Մագնիտսկու եվրոպական ցուցակի" առնչությամբ սահմանափակող միջոցների մասին ԵՄ Խորհրդի որոշմանը
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 12:07

Արմինֆո. Հայաստանը չի միացել սահմանափակող միջոցների վերաբերյալ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի որոշմանը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են Եվրամիության բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 14:45

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար  Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԵՄ-ում հայ զինծառայողներին Միության երկրների տարածքում մարզելու ծրագրեր չկան. Ստանո
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 11:38

Արմինֆո.Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել, "Իզվեստիա"-ին հաղորդել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետդումայում մեկնաբանել են Մոսկվա՝ ՀԱՊԿ ԽՎ նիստին չմեկնելու Հայաստանի խորհրդարանականների որոշումը
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 18:34

Արմինֆո. Ռուսաստանի սենատորները կանոնավոր շփվում են հայ գործընկերների հետ՝ թե ուղիղ, թե տեսաալիքներով, թե դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա։ Այդ մասին հաղորդել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը, մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Դեսպան. Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:51

Արմինֆո.Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պարզաբանելով, թե ինչու ԵՄ-ն չի շտապում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, հատկապես, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ագրեսիան։

ԵՄ-ն և Հայաստանը դիտարկում են գործընկերության ամրապնդման և խորացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 20:26

Արմինֆո.Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:

Վարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերով
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 16:58

Արմինֆո. Նոյեմբերի վերջին Հայաստան էր այցելել Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը, որը գլխավորում էր կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Մալիցկին: Նրա խոսքով ՝ Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը մեր երկիր է ժամանել նման լայն և ներկայացուցչական կազմով: Ինքը ՝ Մալիցկին, իր գլխավորած պատվիրակությանը բնորոշել է որպես Creme de la Creme, քանի որ վերջինս ներկայացված է պատմական, սոցիալական, քաղաքագիտական , լեզվաբանական, բանասիրական ուղղվածության գիտնականների, պրոֆեսորների, դոկտորների կողմից:

Փաշինյանը պատասխանել է հարցին, թե՝ արդյոք Երևանը քաղաքական կամք ունի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 17:28

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ուղիղ եթերի ժամանակ պատասխանել է քաղաքացու հարցին, ով հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, և արդյոք դրա պատճառը կարող է լինել իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը:

Երեւան. Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 11:25

Արմինֆո.Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Հայաստանի ԱԳՆ-ն այսպես է արձագանքել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հոկտեմբերի 21-ի հայտարարությանը։

Կանանց նկատմամբ բռնությունը վատ ավանդույթ է․ Փաշինյան
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 17:49

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը ողջունել է ներկաներին և կարևորել կանանց նկատմամբ բռնության հետ կապված խնդրի քննարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը ՀՀ կառավարության համար կարևոր է մի քանի պատճառներով, ընդ որում, թվարկման հերթականությունը չպիտի ընկալվի որպես հիշատակում ըստ կարևորության: «Առաջինը, բռնությունը դեմ է մեր գաղափարախոսությանը, այսինքն` մեր գաղափարախոսությունը դեմ է բռնությանը: Երկրորդը, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը և վիճակը շատ կարևոր քաղաքական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Պիտի ընդգծեմ, որ այս թեման երբեմն լրացուցիչ կոնտեքստներ է ստանում` քաղաքական, ընդհուպ աշխարհաքաղաքական և միջազգային կոնտեքստ, ինչի հետ կապված յուրաքանչյուրն իր բացատրությունը և հիմնավորումն ունի:

Բայց ուզում եմ անկեղծ ասել, որ մեզ համար հարցը կարևորվում է հատկապես հետևյալ տրամաբանությամբ` առանց նսեմացնելու մյուս բոլոր նրբությունները, որոնք կարող են գոյություն ունենալ: 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ իմ եզրափակիչ ելույթում ընդգծեցի, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը, իմ և մեր ընկալմամբ, Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես զարգացումը:

Վերջերս Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի բնակչության կազմի վերաբերյալ վիճակագրություն: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության 53 տոկոսը կանայք են, 47 տոկոսը` տղամարդիկ, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների 54 տոկոսը կանանց են, 46 տոկոսը` տղամարդկանց: Այս առումով, մեր վերլուծությունը հետևյալն է. Հայաստանի բնականոն զարգացումն ապահովելու համար մենք պետք է այլոց շարքում, այդ թվում` պայմաններ ստեղծենք, որպեսզի կանանց ներուժը` տնտեսական, հանրային և հնարավոր բոլոր ուղղություններով ինքնարտահայտվելու, պետության զարգացման գործին ներգրավվելու լիարժեք հնարավորություն ունենա: Նման պայմաններ ապահովելն էական է` մեր երկրի հետագա զարգացման տեսակետից:

Քաղաքագետ. ԱՄՆ-ն սկսում է Հայաստանն ընկալել որպես բարեկամ գործընկեր-երկիր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 17:47

Արմինֆո. Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սկսում է ընկալվել որպես բարեկամ գործընկեր-երկիր։ Այդ մասին իր յութուբյան էջից հայտարարել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Կլաարը ներկայացրել է ԵՄ տեսլականը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եւ արցախցիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի վերաբերյալ
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:56

Արմինֆո. Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում մրրկային իրավիճակ է ստեղծվել. քաղաքագետ
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 12:46

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում մրրկայնության իրավիճակ է ստեղծվել։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայտնի քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

ՌԴ ԱԳՆ. Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ ոքի լավ բանի չի հասցրել
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 19:33

Արմինֆո. Մոսկվան Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, հանրապետությանն արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնումը, Երևանի և Կիևի բարեկամությունը դիտարկում է որպես "մեկ շղթայի օղակներ": Այդ մասին նոյեմբերի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"