Arminfo.info


470
 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018, 16:15

Արմինֆո.

Զեյնալյանը` Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալինն. Նախքան կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը մի մոռացեք Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ աղմկահարույց սկանդալների մասին 
 Երեթշաբթի, 13 Նոյեմբերի 2018, 16:39

Արմինֆո. Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևը Հռոմում հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացմանը նվիրված համաժողովում հայտարարել է, թե «օկուպացված տարածքներում օրենքներ են խախտվում, տիրում է համատարած կոռուպցիա, և այնտեղ անհնար է հակակոռուպցիոն միջոցառումներ անցկացնել՚:

Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018, 16:13

Արմինֆո. Քարահունջի պահպանման քաղաքացիական շարժման ակտիվիստները բաց նամակ են ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանին

Էներգետիկայի նախարարը հերքում է «Վեոլիա ջուրի՚ կողմից  ՀԾԿՀ ղեկավարության կաշառումը
 Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2018, 14:53

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր՚ ընկերության հաշվին չի մեկնել Փարիզ: «Ուղևորությունն իրականացվել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին՚, - նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը:

 Երեթշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 17:59

Արմինֆո.

Փորձագետ. Հայ-իրանական հարաբերությունների քաղաքական բաղադրիչի փոփոխումը պատժամիջոցների ֆոնին կոպիտ սխալ կլինի
 Երեթշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 15:01

Արմինֆո.Իրանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները կազդեն Հայաստանի տնտեսության վրա: Նոյեմբերի 6-ին մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կայցելի Հայաստան
 Երեթշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 11:57

Արմինֆո.Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Կլեմենտ Նյալետսոսի Վուլը նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի իրացումը գնահատելու նպատակով:

ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վիզայի խարդախության կասկածանքով հետախուզվող Դիանա Գրիգորյանը կամավոր եկել է ոստիկանություն
 Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 21:12

Արմինֆո.Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 15.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Դիանա Գ.-ն, որը փետրվարի 2-ից Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 371, 3551, 1546, 1956 հոդվածների մեղադրանքով «ԱՄՆ կառավարության նկատմամբ խարդախության փորձ կատարելը, արտոնագրերի հետ կապված խարդախություն, փողերի լվացում»՝ Ինտերպոլի «Կարմիր անկյունով» քարտի տեսքով: Այս մասին հայտնել է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ասպեկտները ներկայացվեցին Բոլթոնի այցի ընթացքում
 Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 18:41

Արմինֆո. Ջոն Բոլթոնի նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան շատ կարևոր էր, հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Փաշինյանին քննադատել է նախորդ իշխանությունների սխալները կրկնելու համար
 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 16:33

Արմինֆո.«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման վեց ամիսները և նրա ձևական հրաժարականը դիտարկում է որպես ավտորիտար ռեժիմի շարունակություն, քանզի, ինչպես նշվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, ժամանակակից թվային հասարակությունում Հայաստանի Հանրապետության հետխորհրդային ավտորիտար քաղաքական համակարգի շահառուները կարիք ունեին այդ համակարգի նորացման` արդիականացման և կառավարման վերնախավի երիտասարդացման:

Գործարար Սիլվա Համբարձումյանը խոստովանել է, որ 14 մլն դոլար կաշառք է տվել պատգամավոր Արամ Հարությունյանին
 Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2018, 13:54

Արմինֆո.Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:

ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 12:53

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:

«02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին  հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին  բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:

Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության  50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:

Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։

Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։

Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր։ 

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՚, - ասվում է ՔԿ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:

 Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018, 13:43

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. Իմ առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում
 Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018, 12:33

Արմինֆո.Ազգային ժողովը քննարկում է վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա  միակ թեկնածուն է, ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:

Հոկտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը
 Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018, 11:54

Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այսօր ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 Երեթշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 18:24

Արմինֆո.

 Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018, 17:50

Արմինֆո.

 Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018, 13:48

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. Նոր Հայաստանում չի լինելու բաժանում թշնամիների, մերոնց ու ձերոնց
 Չորեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2018, 13:24

Արմինֆո. Նոր Հայաստանում չի լինելու բաժանում թշնամիների, մերոնց ու ձերոնց: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` այսօր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը  Սյունիքի մարզպետի պաշտոնում:

ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է, որ ազգակցական-խնամիական կապերը ոչ մի դեր չեն խաղացել Ֆելիքս Ցոլակյանին և Գարեգին Բաղրամյանին նշանակելիս
 Երեթշաբթի, 16 Հոկտեմբերի 2018, 14:57

Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավաստիացնում է, որ որ ազգակցական-խնամիական կապերը ոչ մի դեր չեն խաղացել արտակարգ իրավիճակների և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարների պաշտոններում Ֆելիքս Ցոլակյանին և Գարեգին Բաղրամյանին նշանակելիս: Արթուր Վանեցյանն այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական