Arminfo.info


406
Կառավարություն կներկայացվեն դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 14:58

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօր կառավարության նիստում անդրադառնալով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը և դատական գործերի քննության տևողության կրճատմանը, նշել է. «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017, 14:49

Արմինֆո.Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները: Այդ մասին այսօր կառավարության նիտում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 17:56

Արմինֆո.

Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2017, 17:27

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սեպտեմբերից «Դիլիջան» ազգային պարկի երեք տեղամասերի պահպանությունը կիրականացնի մասնավոր ընկերություն
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 19:09

Արմինֆո. «Դիլիջան» ազգային պարկի երեք տեղամասերի պահպանությունը սեպտեմբերից կիրականացնի մասնավոր ընկերություն:

ԱԻ և բնապահպանության նախարարների ճակատագիրը կորոշվի աննախադեպ հրդեհների դեմ պայքարի մանրակրկիտ վերլուծությունից հետո
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2017, 13:52

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարների փոփոխությունը, սակայն` միայն այն բանի մանրակրկիտ վերլուծությունից հետո, թե նշված գերատեսչություններն ինչպես են պայքարել երկրում բռնկված աննախադեպ հրդեհների դեմ: Այդ մասին օգոստոսի 21-ին Ծաղկաձորում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` մեկնաբանելով վերը նշված նախարարների պաշտոնանկության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները:

Կարեն Կարապետյանի հանգիստը պապական տանը և Արցախում 200 հա նռան այգի հիմնելու խոստումը...
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017, 14:00

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի կողմից խոստացել է շուրջ 200 հեկտար նռան այգի տնկել Արցախում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Հայաստանում սպասում են Դմիտրի Մեդվեդևին
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:19

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կարեն Կարապետյանը և Բակիտժան Սագինտաևը քննարկել են հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:11

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ:

 Ուրբաթ, 11 Օգոստոսի 2017, 09:34

Արմինֆո.

Շարունակվում են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2017, 18:14

Արմինֆո.ՀՀ նախագահի և վարչապետի հանձնարարականների կատարման շրջանակներում շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Սևանե ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների դասակարգման, ապամոնտաժման, ինչպես նաև, համապատասխան չափանիշներին և թույլատրելի նիշից բարձր գտնվելու դեպքում, դրանց մի մասի օրինականացման աշխատանքները:

 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 19:02

Արմինֆո.

Կուսումնասիրվի ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 14:07

Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը և նշել. «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:

 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 12:50

Արմինֆո.

Հայտնի է Հայաստանի հակակոռուպցիոն խորհրդի նոր կազմը, որը կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 12:37

Արմինֆո.Հայտնի է Հայաստանի կոռուպցիոն խորհրդի նոր կազմը, որը կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Երկուշաբթի, 24 Հուլիսի 2017, 16:43

Արմինֆո.

Վարչապետ Կարեն Կարապետյանը բարկացել է Տավուշի մարզի վարչակազմի վրա. Ո´չ բեռ եք վերցնում, ո´չ սակագինը եք դնում, ո´չ կանոնակարգում եք և անընդհատ հանրապետական բյուջեից գումար եք ուզում
 Շաբաթ, 22 Հուլիսի 2017, 13:04

Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել մարզի ղեկավարության հետ, որի ընթացքում, նախ և առաջ, ուշադրություն է հրավիրել համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների ցածր մակարդակի վրա. «Սակագները, որոնց մասին խոսում ենք, լրացուցիչ կամ անհաղթահարելի բեռ մեր քաղաքացիների համար չեն կազմում:

Հայտնի են PR մրցանակաբաշխության հաղթողները
 Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2017, 13:01

Արմինֆո.Beeline-ի աջակցությամբ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

Դատարանները բեռնաթափվում են` մատչելի արդարադատության նպատակով
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 14:42

Արմինֆո. Վարչապետ Կարն Կարապետյանը կարծում է, որ դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության իրականացման տեսանկյունից: Կարեն Կարապետյանն այդ մասին հայտարարել է կառավարության հունիսի 29-ի նիստում:

Հայաստանի նախագահը քարտ-բլանշ է տալիս կառավարությանը
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 12:46

Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության նախագահն առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են գործադիր իշխանության առջև՝ նախանշված ծրագրերը հետևողականորեն իրականացնելու համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Առաջին հերթին, իհարկե, շնորհավորում եմ բոլորիդ ձեր պաշտոններում նշանակվելու, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հիմնականում վերանշանակվելու առթիվ: Այսպիսով, ապահովվել են գործադիրի աշխատանքի շարունակականությունը, և կան բոլոր հնարավորությունները նախկինում սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Երևանի քաղաքապետի պաշտոնամուտի առթիվ իմ խոսքում ընդգծել էի, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններով մենք ավարտեցինք 2017 թվականի ընտրական շրջանը: Կառավարության ծրագրի հաստատմամբ կարող ենք ազդարարել գործադիր իշխանության նոր շրջափուլի մեկնարկը: Մեր խնդիրն է այդ շրջափուլն անցկացնել արդյունավետ և հնարավորինս անցնցում: Անցած ընտրություններում Հանրապետականը ստացավ անհրաժեշտ վստահության քվեն իր աշխատանքը շարունակելու համար: Մեր ստացած մանդատը բավարար էր միայն Հանրապետականի ուժերով կառավարություն ձևավորելու համար: Սակայն մենք որոշեցինք շարունակել նախկինում ստեղծված ձևաչափով համագործակցությունը: Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերների հետ միասին մենք ձևավորել ենք մի կառավարություն, որը, վստահ եմ, ունակ է լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները:
Այժմ մենք շարունակելու ենք միասնական և կուռ թիմով հետևողականորեն իրականացնել արդեն նախանշված ծրագրերը: Թիմը միասնական է գործելու ինչպես գործադիրում և օրենսդիրում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Միևնույն ժամանակ ընդգծեմ, որ ես՝ որպես Հանրապետության Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար, ինչպես նաև դուք` բոլորդ, վստահ եմ, չունենք որևէ նախապաշարում. մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս:  Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես, եթե այն կառուցողական է և նպատակ ունի բարելավելու իրավիճակը: Հարգելի՛ գործընկերներ, Գալիք տարիների մեր անելիքների մասին արդեն բավականաչափ խոսել ենք, ուստի և կրկին մանրամասնելու կարիքը չկա: Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանին և մեր ժողովրդին հղած ուղերձում ես մանրամասն ներկայացրել եմ երկրի զարգացման իմ տեսլականը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրները:  Մենք միասին սահմանել ենք մի շարք կարևոր թիրախներ, որոնք արտացոլվել են կառավարության արդեն հաստատված ծրագրում: Պետք է լինենք պահանջկոտ և չբավարարվենք ձեռք բերածով: Հակառակ պարագայում հեռուն չենք գնա: Բացի դրանից, մենք այժմ Սահմանադրության վերափոխման անցումային շրջանում ենք, իսկ դա նշանակում է, որ մինչև մյուս տարվա ապրիլի կեսը պետք է կատարենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ: Այդ աշխատանքը հաջողությամբ առաջ տանելու համար անհրաժեշտ է գործել նպատակասլաց և սերտորեն համադրել կառավարության ու Ազգային ժողովի քայլերը:
Այժմ անհրաժեշտ եմ համարում հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես պետք է իրականացնենք կառավարության ծրագիրը: Թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը: Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության՝ վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը: 
Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար: Ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը: Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը: Այս առումով անցած տարիների փորձից կարող ենք կատարել մի շարք եզրակացություններ: Առաջինը, հաջողություն ենք արձանագրել այն բարեփոխումների պարագայում, որոնք հետևողականորեն և մանրակրկիտ բացատրել ենք հասարակությանը: Որքան էլ ցավոտ են եղել այդ ծրագրերը, հասարակությունը նման աշխատանքի շնորհիվ հստակ գիտակցել է դրա կարևորությունը և ընդունել է դրանք՝ միգուցե սկզբում դժկամությամբ, բայց այնուհանդերձ ընդունել է: Կառավարության անդամները երբեք չպետք է զլանան իրենց անելիքը հանրությանը ներկայացնել ու բացատրել: Այդպիսի մի կարևոր աշխատանք այս պահին ունենք իրականացնելու համայնքների խոշորացման ծրագիրն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հետևողականորեն բացատրենք այս բարեփոխման անհրաժեշտությունը, մեր եղած սուղ միջոցները ճիշտ բաշխելու և արդյունավետ կառավարելու կարիքը: 
Երկրորդը, թափանցիկությունն ինքնանպատակ չէ և, անշուշտ, ինքնադրսևորման միջոց չէ: Թափանցիկության հիմնական նպատակն է կոռուպցիայի և հովանավորչության վերացումը: Պետական ծախսերի, գնումների համակարգը պետք է լինի ամբողջովին վերահսկելի ինչպես խորհրդարանի, այնպես էլ մեր ողջ հասարակության համար: Այժմ մենք ներդնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի նոր և բավականին ազդեցիկ միջոցներ և այդ միջոցները պետք է համադրվեն մեր նպատակասլաց աշխատանքի հետ: 
Երրորդը, մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել մեզ համար արտաքին քաղաքական միջավայրը բարելավելու ուղղությամբ, սակայն պատրանքներ չպետք է ունենանք: Մենք պետք է աշխատենք՝ ելնելով այն կանխադրույթից, որ մեր անբարյացկամ հարևանների հետ հարաբերություններում որևէ դրական փոփոխություն այժմ տեղի չի ունենում:Հարգելի՛ գործընկերներ,Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիներին վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն իսկապես դժվար է, սակայն նաև՝ հետաքրքիր: Ակնկալում եմ, որ դուք շահախնդրությամբ և պատվախնդրությամբ կլուծեք այս կարևոր պահին մեր ծրագրերի իրականացմանը և մեր բոլորի առջև ծառացած խնդիրները: Մենք պետք է իրապես լծվենք այս աշխատանքներին: Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել: Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը: Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել: Շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին և հավաստիացրել, որ այն ծրագիրը, որ ձևավորել է թիմը, գործադիրը իրագործելու է: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շատ լավ հասկանում է՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը գործադիրից և հասկանում է նաև, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու: Սակայն, վարչապետ Կարապետյանի հավաստմամբ, կառավարությունը շատ վճռական է տրամադրված և բոլոր նախատեսված ծրագրերը իրագործելու է:




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության