Arminfo.info


Լիտվացի խորհրդարանականներն այցելել են սահմանամերձ հատված, որտեղ նախատեսվում էր մետալուրգիական գործարան կառուցել
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 10:53

Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:

ԵՄ-ն և Հայաստանը դիտարկում են գործընկերության ամրապնդման և խորացման հեռանկարները
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 20:26

Արմինֆո.Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստանում էր ժամանել ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ դիտարկելու ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները բոլոր հարթություններում, այդ թվում՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում:

Վարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերով
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 16:58

Արմինֆո. Նոյեմբերի վերջին Հայաստան էր այցելել Վարշավայի համալսարանի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվիրակությունը, որը գլխավորում էր կենտրոնի տնօրեն դոկտոր Յան Մալիցկին: Նրա խոսքով ՝ Հայաստանի կրթական հաստատությունների հետ համագործակցության պատմության մեջ առաջին անգամ արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը մեր երկիր է ժամանել նման լայն և ներկայացուցչական կազմով: Ինքը ՝ Մալիցկին, իր գլխավորած պատվիրակությանը բնորոշել է որպես Creme de la Creme, քանի որ վերջինս ներկայացված է պատմական, սոցիալական, քաղաքագիտական , լեզվաբանական, բանասիրական ուղղվածության գիտնականների, պրոֆեսորների, դոկտորների կողմից:

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն քվեարկել է CFSP եւ CSDP զեկույցների օգտին, որոնցում դատապարտվում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 16:17

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն (AFET) քվեարկել է "Ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության" (CFSP) եւ "Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության" (CSDP) զեկույցների օգտին, որոնցում դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել Է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Դատախազը հեռակա դատաքննության է ուղարկել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ գործը
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 14:12

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Քաղաքապետարանն առաջարկում է Երևանում ավտոկայանատեղերի վճարի դրույքաչափերը բարձրացնել մինչև տարեկան 400 դոլար
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:24

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է կայանման վճարի դրույքաչափերը մայրաքաղաքում բարձրացնել մինչեւ տարեկան 160 հազար դրամ (400 դոլար): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մաամուլի քարտուղար Հայկ Կոնստանյանը: Ներկայումս կայանման տարեկան վճարը կազմում է 12 հազար ՀՀ դրամ ($30):

Մոսկվայում հանդես են եկել Երուսաղեմի Հին քաղաքում ազգային-կրոնական հավասարակշռության փոփոխության դեմ՝ "հայկական այգիների" շուրջ դիմակայության ֆոնին
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 13:15

Արմինֆո. Ռուսաստանը խիստ անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակի դարձած դեպքերի մասին տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին նոյեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանը Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանատուն է ավերել
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 14:48

Արմինֆո.Ադրբեջանը Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանատուն է ավերել։ Այդ մասին հայտնում է Caucasus Heritage Watch-ը։

ՀՀ նախագահ. տարածաշրջանում խաղաղության հասնելու համար "Խաղաղության խաչմերուկը" լավագույն գործիքներից մեկն է
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 14:46

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը լիովին իրագործելի է։ Նոյեմբերի 28-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար. Նիկոլ Փաշինյանի կառավարման հնգամյա ժամկետի արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 14:44

Արմինֆո. Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Թաթոյանն ահազանգում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ կեղծիքների նոր մեխանիզմի գործարկման մասին
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 10:44

Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Այդ մասին ահազանգում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

ԵԽ կոմիտեի նիստում ներկայացվել է Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների հայեցակարգը
 Երեթշաբթի, 28 Նոյեմբերի 2023, 10:43

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 18-րդ նիստին։ 

Ավտոներկրողները ՀՀ նախագահին խնդրում են չստորագրել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 17:21

Արմինֆո.Հայաստանի ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ՝ նախագահական նստավայրի մոտ։ Վերջիններս դժգոհ են նոյեմբերի 16-ին ԱԺ-ի ընդունած Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնք իրենց պարտավորեցնում են հարկ վճարել ավտոմեքենայի վաճառքից ստացված զուտ եկամտի 20 տոկոսի չափով։ Նրանք աայդ հարցով ավելի վաղ բողոքել են կառավարության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի շենքի մոտ։ Նրանք նախագահից խնդրում են փաստաթուղթը չստորագրել՝ առաջարկված տարբերակով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Անիմաստ է կտրուկ հետեւություններ անել Մինսկի նստաշրջանին Երեւանի բացակայությունից
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 12:58

Արմինֆո.Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, իմաստ չունի կատեգորիկ հետևություններ անել Մինսկի նստաշրջանին Երևանի բացակայությունից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Արտահերթ ընտրություններ. բոլորը դեմ են, իրականությունը՝ կողմ. փորձագետի կարծիք
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 12:45

Արմինֆո. Արտահերթ ընտրությունների թեման նկատելիորեն ակտիվանում է, և ներքաղաքական պրոցեսը հավանորեն դրան է գնալու։ Նման կարծիք է հայտնել "Այլընտրանքային նախագծեր" խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Փորձագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կամ այն ամենը, ինչ ենթադրվում է դրա տակ, լիովին իրագործելի չէ
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 11:26

Արմինֆո. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կամ այն ամենը, ինչ ենթադրվում է դրա տակ, լիովին իրագործելի չէ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Շոյգու․ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է ՀՕՊ միացյալ համակարգ 
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 11:18

Արմինֆո.ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ համակարգ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ "Ռոսիա 1"-ի "Մոսկվա: Կրեմլ: Պուտին" ծրագրի եթերում  պատասխանելով ՀԱՊԿ ՀՕՊ համակարգի մասին հարցին։

Քաղաքագետ. Երևանը պետք է ակտիվորեն օգտագործի մոսկովյան հարթակները
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 11:14

Արմինֆո. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) առնչվող խնդիրները պետք է բարձրացներ այդ կազմակերպության կանոնադրական կառույցների խորհուրդների նիստերում, այլ ոչ թե հրաժարվեր դրանց մասնակցությունից։ Այդ մասին ՀՀՀ քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, պատասխանելով հարցին, թե արդյոք մոսկովյան հարթակը պետք է օգտագործել հայկական պետության անվտանգության հետ կապված հարցերի շուրջ բանակցությունների համար։

Հայաստանի ՆԳՆ-ը հերքում է խեղաթյուրված հայկական անձնագրերի մասին ԶԼՄ-ների պնդումները
 Շաբաթ, 25 Նոյեմբերի 2023, 12:52

Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է "Ժողովուրդ " օրաթերթի այն պնդումները, թե ՀՀ քաղաքացու անձնագրերի դրոշմված բլանկների խմբաքանակում (700 հազար օրինակ) աղավաղվել է պետական զինանշանը։ Թերթը հաղորդել է, որ Հայաստանի զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, մինչդեռ, գործող անձնագրերում այն սպիտակ է: "Հրապարակումն ապատեղեկատվություն է, քանի որ ձեռք բերված անձնագրերի բլանկները համապատասխանում են տեխնիկական նկարագրի պահանջներին, ձևանմուշներն անցել են համապատասխան փորձաքննություն", - ասվում է ՆԳՆ-ի հերքման մեջ:

ՀՀ ԱԺ պատգամավոր. Սամվել Շահրամանյանն իրեն առավելագույնս անկեղծ է պահել 44-օրյա  պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստում
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 16:36

Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն հնարավորինս անկեղծ է պահել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի  հանձնաժողովի նիստում իրեն: Այդ մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"