Arminfo.info


Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 10:33

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

Եվրամիությունը Հայաստանում իր քաղաքացիական առաքելության թվակազմը կհասցնի 209-ի
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 10:24

Արմինֆո.Եվրամիությունն այժմ աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի ավարտին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ի հեճուկս տեղի ունեցած բարդ իրադարձություններին՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամուր է եւ տեսանելի. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 16:47

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին: Հանդիպմանը ներկա է եղել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանում մեկնարկել է արցախցիներին կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունումը
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 16:46

Արմինֆո. Այսօրվանից ընդունվում են Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:  

ֆրանսիացի պաշտոնյա. COP29-ի անցկացումը Ադրբեջանի վրա դնելը խայտառակություն կլիներ միջազգային հանրության համար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 15:39

Արմինֆո. 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովի (COP29) կազմակերպումն Ադրբեջանի վրա դնելը խայտառակություն կլիներ միջազգային հանրության համար, վիրավորանք՝ հայերին եւ Արցախին, և՝ կլիմայի համար պայքարի ձախողման ճանաչում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն: "Ես դրան կդիմադրեմ իմ բոլոր հնարավորություններով",- հավելել է նա:

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերը դիմել են միջազգային հանրությանը ՝ իրենց ինքնորոշման իրավունքի իրացումն ապահովելու պահանջով
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:40

Արմինֆո.Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից և ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել ևս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված և ռասիստական ​​ռեժիմի կողմից:

Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում չի նախատեսվում. Բաքու
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 12:39

Արմինֆո.Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում չի նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի  ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ԱՊԱ-ի հարցմանն ի պատասխան։

Շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ ղեկավար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 11:35

Արմինֆո.Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Ալիևը պահանջում է "փոխադարձություն". Բաքուն պատրաստ է թույլ տալ արցախցիներին տուն վերադառնալ՝ եթե ադրբեջանցիները հաստատվեն Հայաստանում
 Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2023, 15:10

Արմինֆո.Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի մեջ ներառել Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձի հարցը, ապա Ադրբեջանը հանդես կգա ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի պահանջով։ Այդ մասին Euronews-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ խոսքը 30 տարի առաջ Հայաստանում բնակված 300 հազար ադրբեջանցիների մասին է։

Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի  2.9 մլն դոլարի դրամաշնորհային միջոցներ՝ արցախցի երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցության համար
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 20:04

Արմինֆո. Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200 -ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։

Առցանց-տաքսի ծառայությունների արժեքը Հայաստանում զգալիորեն կբարձրանա
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:21

Արմինֆո. 2024 թվականի սեպտեմբերից Հայաստանը մաքսատուրքեր կսահմանի առցանց-տաքսիների համար։ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել "Ավտոմոբիլային տրանսպորտի մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխություններին:

Երեւանն ու Բաքուն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կիսել են տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորության առկայության մասին կարծիքը
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:16

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունում:

Արտահերթ ընտրություններն Ալիևին հնարավորություն կտան նախապատրաստվել Հայաստանի դեմ նոր պատերազմի՝ "ժողովրդի մանդատով". քաղաքագետ
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 11:14

Արմինֆո. Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային, ուշադրություն է հրավիրել պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Բաքվում հրապարակվել է 32 հայերի անվանացուցակը, որոնց Ադրբեջանն ազատ է արձակում
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2023, 00:05

Արմինֆո. Բաքվում հրապարակվել է 32 հայերի անվանացուցակը, որոնց ազատ է արձակում Ադրբեջանը։ Ինչպես հաղորդել է Report.az-ը, խոսքը "2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հադրութի ուղղությամբ իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում ձերբակալված անձանց մասին է"։ Նրանք 26 հոգի են.

Անմեղ մեղավոր. Ռազմագերի Ոսկանյանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 18:18

Արմինֆո. Հայ ռազմագերի Գագիկ Ոսկանյանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:

Ալեն Սիմոնյան. Արցախցիները հայրենիք կվերադառնան, թե՝ ոչ, դա արդեն ժամանակի հարց է
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 16:11

Արմինֆո. Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ անհրաժեշտ է, որ որոշակի ժամանակ անցնի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է արցախցիների վերադարձը Արցախ, արդյոք նման քննարկումներ ընթանում են:

Ժաննա Անդրեասյան. Երևանում Snoop Dogg-ի համերգը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին.
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 15:17

Արմինֆո.Ամերիկացի ռեփեր Snoop Dogg -ի համերգը կկայանա հաջորդ տարի: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը։

Հերթական հայ ռազմագերուն Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 15:13

Արմինֆո. Դեկտեմբերի 7-ին Բաքվում սկսվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի Քարվաճառի ուղղությամբ գերեվարված հայ զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործի քննությունը:

Վայոց ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 11:35

Արմինֆո.Արարատ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։

Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալը դատական գործընթացներից հետո վերականգնվել է պաշտոնում
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2023, 11:30

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը, շուրջ երկու տարի դատական պարզաբանումներից հետո, դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"