Arminfo.info


Բագրատաշենի հսկիչ անցակետի թողունակությունը 2024 թվականի վերջին, առնվազն, կկրկնապատկվի. ՊԵԿ փոխնախագահ
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:28

Արմինֆո. Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի թողունակությունը 2024 թվականի վերջին, առնվազն, կկրկնապատկվի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը ՝ ներկայացնելով 2023 թվականին մեկնարկած սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները։

2023 թվականին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն շարունակել է աճել
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:24

Արմինֆո.2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:

Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման. ՊԵԿ փոխնախագահ
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:21

Արմինֆո.Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը՝ հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

New Lines. Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար է կառուցել 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:13

Արմինֆո. Արցախի էթնիկ զտման հանգեցրած վերջին ագրեսիայից առաջ Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար էր կառուցում 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար: Այդ մասին վկայում է New Lines-ի հետաքննությունը։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոնային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 13:41

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը լքած Կատրին Կոլոնային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Կարծիք. Հայաստանի հետ "առանց վկաների" խաղաղություն կնքելու ձգտումն Ադրբեջանին դրդում է Արևմուտքի հետ առճակատման
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 15:12

Արմինֆո.Բաքվին երբեք ձեռնտու չէր ֆրանսիական "հայասիրությունը", իսկ Փարիզը չէր կարող անտեսել Եվրոպական միության երկրների շրջանում ամենամեծ հայ համայնքի ազդեցությունը։ Բաքվի և Փարիզի միջև վերջին լարվածությունն այդպես է մեկնաբանել պ.գ.թ., Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող, "Մեժդունարոդնայա անալիտիկա" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:

Պաշտոնանկությունների հետքերով. Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 14:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ՝ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ինչպես մարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը՝ վճարելով ընդհանուր գումարի միայն կեսը
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:52

Արմինֆո. ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Քաղաքական գործիչը՝ Ալիևի ելույթի մասին. Ադրբեջանը փորձում է գրավել հայկական տարածքները Սոթքից հյուսիս՝ դեպի Նոյեմբերյան հատվածում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:49

Արմինֆո.Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները, գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին:

Թյուրքագետ. «Խաղաղության պայմանագիրն», ընդամենը, պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:42

Արմինֆո.Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցներին:

Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են. նախկին վարչապետ
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:35

Արմինֆո. Հայաստանի տարածքում ռուս սահմանապահների գտնվելու անօրինականության մասին պնդումներն իրավական տեսանկյունից անհիմն են,  էլ չեմ խոսում հարցի քաղաքական կողմի մասին։ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը' ի պատասխան հանրապետության տարածքում ռուս սահմանապահների  գտնվելու ոչ իրավաչափ լինելու մասին տարածվող  կեղծ պնդումները մեկնաբանելու խնդրանքի, քանի որ պայմանագիրն, իբր, չի վավերացվել երկրի համապատասխան մարմինների կողմից:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:33

Արմինֆո. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան 2024 թվականի հունվարի 9-ից ընդգրկվել է Ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայի կազմում:

Հունաստանի ԱԳՆ ղեկավար. Ժողովրդավարությունը, դիվանագիտությունը եւ երկխոսությունը պետք է ընկած լինեն վեճերի լուծման հիմքում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:17

Արմինֆո."Մենք հավատում ենք երկխոսությանը։ Ժողովրդավարություն, դիվանագիտություն և երկխոսություն. ահա այն երեք բառերը, որոնք կարող են ընկած լինել վեճերի լուծման հիմքում, մեր կարծիքով", - հունվարի 10-ին մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը' ի պատասխան այն հարցի, թե արդյոք Աթենքում հավատում են Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը:

Յորղոս Գերապետրիտիս. Հունաստանը միանշանակ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական վայրերի պահպանման օգտին
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարևոր է ոչ միայն հանրապետության բարեկեցության բարձրացման տեսանկյունից, այլ նաև այն պատճառով, որ այն կարևոր է նաև Եվրոպայի համար: Այդ մասին հունվարի 10-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը:

ԱրարատԲանկը USD 5 մլն է ներգրավել EFSE-ից՝ ի աջակցություն Հայաստանի ՄՓՄՁ-ներին   
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 12:25

Արմինֆո.Երկարաժամկետ վարկի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի կանանց առաջխաղացմանը բիզնեսում

Հայաստանը մտադիր է դառնալ հարկադիր արտաքսման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերով ԱՊՀ պետությունների համաձայնագրի մասնակից
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 12:12

Արմինֆո.Հայաստանը մտադիր է մասնակից դառնալ հարկադիր արտաքսման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագրին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան փաստաթղթի վերաբերյալ:

Ազատության և գեղեցկության ասպետը
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 18:30

Արմինֆո. Փարաջանովը՝ դա կինո չէ։ Դա կոլաժները չեն: Դա տեղադրումները կամ հավաքումները չեն: Դա, առաջին հերթին, մտքի ազատությունն ու գեղեցկությունն է։ Նա, ով կարողացավ ճանաչել դա, լսել և տեսնել դա, դատապարտված է հետևել գեղեցիկին. այլ ճանապարհ չկա:

Նորվեգիան լրացուցիչ 50 մլն նորվեգական կրոն կտրամադրի Արցախից փախստականներին աջակցելու համար
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 18:01

Արմինֆո.Նորվեգիան լրացուցիչ 50 մլն  նորվեգական կրոն կտրամադրի Արցախից փախստականներին աջակցելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Էյվինդ Վադ Պետերսոնը։

Խարդախության համար դատավորը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 17:58

Արմինֆո. Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանում հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունը կփոխարինվի նրանց ֆունկցիոնալ հնարավորությունների գնահատմամբ
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 16:17

Արմինֆո. 2024 թվականից Հայաստանում հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունը կփոխարինվի նրանց ֆունկցիոնալ հնարավորությունների գնահատմամբ։ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին" օրենքում եւ 34 օրենսդրական ակտերից բաղկացած փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"