Arminfo.info


Ֆրանսիական «Տոբոգան» թատրոնում տեղի կունենա «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովի համանուն ֆիլմով
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 17:22

Արմինֆո.Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։

Հայաստանում կպարզեցվեն զենք ունենալու կանոնները. օրենքի նախագիծ
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 13:42

Արմինֆո.Հայաստանում կպարզեցվեն զենք ունենալու և այն կիրառելու կանոնները՝ առանց վնասելու հասարակական անվտանգությանը։ Ազգային ժողովը հունվարի 15-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Զենքի շրջանառության կարգավորման մասին" օրենքի փոփոխությունները:

2023 թվականին ուկրաինական «Դոպոմոգա» հիմնադրամը միացել է արցախցի փախստականներին օգնության նախաձեռնություններին
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 11:45

Արմինֆո. 2023թ. Ուկրաինայի օգնության հիմնադրամը՝ Dopomoga.am, որը ստեղծվել է Երևանում 2022 թվականին՝ Հայաստանում ապաստան հայցող Ուկրաինայից փախստականներին աջակցելու նպատակով, ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերել ավելի քան 6 հազար մարդու։ Անցած տարին կազմակերպության համար առանձնացավ նրանով, որ հիմնադրամի շահառու դարձան ոչ միայն ուկրաինացի փախստականները, այլև հայտնի ցավալի իրադարձություններից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանված աանձինք:

Աստեր Մանուկյան. Արվեստն իրականությունը վերլուծելու հակում է
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 11:43

Արմինֆո. Հայաստանի ճարտարապետների միության ցուցասրահում բացվել է ուկրաինացի և հայ նկարիչների "Հերոսների քաղաք" աշխատանքների ցուցադրությունը:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին Սանկտ Պետերբուրգում վերահրատարակվել է Կարեն Քալանթարի "Ակնարկներ Փարաջանովի մասին" գիրքը
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 11:05

Արմինֆո.Անվանի ռեժիսոր, նկարիչ, կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-րդ տարեդարձին Երևանում տեղի է ունեցել արվեստաբան, լրագրող և կինոքննադատ Կարեն Քալանթարի հեղինակած "Ակնարկներ Փարաջանովի մասին" գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը:

Փաշինյանը Բաքվին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության շուրջ համաձայնագիր
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 10:43

Արմինֆո.Երևանը Բաքվին առաջարկում է ստորագրել համաձայնագիր, որը նախատեսում է սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հաագայում տեղի է ունեցել ընթացակարգային նիստ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախաձեռնած միջպետական արբիտրաժի շրջանակներում
 Շաբաթ, 13 Հունվարի 2024, 12:24

Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty – ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այդ մասին հաղորդում  է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Human Rights Watch. 2023 թվականին Ադրբեջանում պահպանվել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 20:41

Արմինֆո. 2023 թվականին Ադրբեջանում պահպանվել են Մարդու իրավունքների հետ կապված երկարաժամկետ խնդիրները։ Կառավարությունը խստորեն սահմանափակել է արտահայտվելու, հավաքների և միավորումների ազատությունը։ Այդ մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում՝ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփման Ադրբեջանի բաժնում։

Human Rights Watch-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող առանցքային իրադարձություններին ՝ աշխարհում մարդու իրավունքների համատեքստում
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 17:25

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու "ադրբեջանական անկլավից" փախած ավելի քան 100.000 էթնիկ հայերի հնարավոր ներհոսքը Հայաստան գերիշխում էին 2023 թվականին երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Այդ մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ՝ Հայաստանի բաժնում աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփման շրջանակում։

Մարագոս. ԵՄ-ն և Հայաստանը 2024 թվականն սկսել են համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 16:51

Արմինֆո. ԵՄ-ն և Հայաստանը 2024 թվականը սկսել են համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով։ Այս մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Բագրատաշենի հսկիչ անցակետի թողունակությունը 2024 թվականի վերջին, առնվազն, կկրկնապատկվի. ՊԵԿ փոխնախագահ
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:28

Արմինֆո. Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի թողունակությունը 2024 թվականի վերջին, առնվազն, կկրկնապատկվի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը ՝ ներկայացնելով 2023 թվականին մեկնարկած սահմանային անցակետի արդիականացման աշխատանքները։

2023 թվականին ՀԿԵ գնացքներից օգտվող քաղաքացիների թիվն շարունակել է աճել
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:24

Արմինֆո.2023 թվականին շարունակվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորների թվի աճը։ Ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:

Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման. ՊԵԿ փոխնախագահ
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:21

Արմինֆո.Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետը պատրաստ է շահագործման։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը՝ հունվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

New Lines. Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար է կառուցել 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:13

Արմինֆո. Արցախի էթնիկ զտման հանգեցրած վերջին ագրեսիայից առաջ Ադրբեջանը համակենտրոնացման ճամբար էր կառուցում 10000-30000 արցախահայերի բանտարկելու համար: Այդ մասին վկայում է New Lines-ի հետաքննությունը։

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոնային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 13:41

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը լքած Կատրին Կոլոնային՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Կարծիք. Հայաստանի հետ "առանց վկաների" խաղաղություն կնքելու ձգտումն Ադրբեջանին դրդում է Արևմուտքի հետ առճակատման
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 15:12

Արմինֆո.Բաքվին երբեք ձեռնտու չէր ֆրանսիական "հայասիրությունը", իսկ Փարիզը չէր կարող անտեսել Եվրոպական միության երկրների շրջանում ամենամեծ հայ համայնքի ազդեցությունը։ Բաքվի և Փարիզի միջև վերջին լարվածությունն այդպես է մեկնաբանել պ.գ.թ., Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի առաջատար գիտաշխատող, "Մեժդունարոդնայա անալիտիկա" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը:

Պաշտոնանկությունների հետքերով. Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 14:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ՝ դրանց նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության եւ արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ինչպես մարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը՝ վճարելով ընդհանուր գումարի միայն կեսը
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:52

Արմինֆո. ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Քաղաքական գործիչը՝ Ալիևի ելույթի մասին. Ադրբեջանը փորձում է գրավել հայկական տարածքները Սոթքից հյուսիս՝ դեպի Նոյեմբերյան հատվածում
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:49

Արմինֆո.Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները, գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին:

Թյուրքագետ. «Խաղաղության պայմանագիրն», ընդամենը, պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 13:42

Արմինֆո.Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։ Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հարցազրույցն ադրբեջանական լրատվամիջոցներին:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"