Arminfo.info


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակված է անձամբ Փաշինյանի կողմից. ՌԴ ԱԳ նախարար  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 16:55

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվեց անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այդ մասին հունվարի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության 2023 թվականի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Առողջապահության նախարարը պարզաբանել է Մարտունու նոր ԲԿ-ի աշխատանքին առնչվող իրավիճակը  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 15:54

Արմինֆո.Մարտունիում բժշկական կենտրոնի բացումից հետո նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջվեց դրա աշխատանքը սկսելու համար։ Այդ մասին հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Վրաստանը կարող է դառնալ Մեծ Կովկասի (ոչ) ֆորմալ մայրաքաղաքը՝ չինական "Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ" նախագծի իրականացման գործում. ռուս քաղաքագետ  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 12:41

Արմինֆո.Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ" հավակնոտ նախագծի իրականացումը վճռականորեն թելադրում է Կովկասի երկրների ներգրավում, իսկ Վրաստանը կարող է դառնալ Մեծ Կովկասի (ոչ)ֆորմալ մայրաքաղաքը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ՝ անդրադառնալով Թբիլիսիի արտաքին քաղաքականության չինական ուղղությանը և երկրում իշխող "Վրացական երազանք" կուսակցության՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության  հունվարյան այցին Չինաստան:

«Զանգեզուրի միջանցքի» մասին գործող իշխանությունների հայտարարություններն անհիմն են և միտված են կոծկելու սեփական հանցագործ ձախողումները․ Աշոտյան
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 12:11

Արմինֆո. Միջազգային հանրության կողմից ՀՀ նկատմամբ անհամաչափ ճնշումների, Արցախը վաղուց ադրբեջանական ճանաչելու, Զանգեզուրի միջանցքի և այլնի մասին գործող իշխանությունների հայտարարություններն անհիմն են և միտված են կոծկելու սեփական հանցագործ ձախողումները: Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ, կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը։

Կոնվերս Բանկ. «Եվրոթերմ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը վաղաժամկետ ավարտված է
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 10:16

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման վաղաժամկետ ավարտի մասին: 28.11.2023-12.01.2024-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխվել է 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս ժամկետով:

Կարմիր գծերով չնշված վայրերում կայանված մեքենաների տերերին չեն տուգանելու. քաղաքապետարանի մամուլի քարտուղար
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 16:00

Արմինֆո.Եթե Երևանի փողոցների եզրերին կարմիր գծեր չեք նկատել, նշանակում է, որ դա անվճար կայանատեղիի տարածք է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:

"Գոյ" թատրոնի կոլեկտիվն անվստահություն է հայտնել տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 11:55

Արմինֆո."Գոյ" թատրոնի (Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն) կոլեկտիվն անվստահություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023թ. դեկտեմբերի 25-ին նշանակված թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին: Որոշումն ամրագրվել է թատրոնի ընդհանուր ժողովի ընդունած արձանագրությունում:

Ֆրանսուա Դևեջյան. անգամ մահացած հայերն Արցախում  հանգիստ չունեն՝ Ալիևի բռնապետության լծի տակ
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 11:48

Արմինֆո. Օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) դեռևս բնակվող միակ հայերը մահացածներն են, բայց, նույնիսկ, նրանք հանգիստ չունեն Ալիևի բռնապետության լծի տակ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է իրավաբան Ֆրանսուա Դևեջյանը՝ զետեղելով Արցախում հերթական հայկական գերեզմանատան ավերման տեսագրություններ:

Ադրբեջանում ԵՄ դեսպանը ցնցված է ձերբակալված որոշ ադրբեջանցի լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդագրություններից
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 11:43

Արմինֆո.Յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ վերաբերմունքի և հարգանքի իրավունք: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն՝ ի պատասխան երկրում ձերբակալված ակտիվիստների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների:

Եվրապատգամավորն առաջարկել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին պատմել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 11:42

Արմինֆո. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան որոշել է Ֆրանսիայի Սենատին դաս տալ, սակայն խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի կողմից:

"Խաղաղության խաչմերուկը" Անկարայի և Բաքվի կողմից Երևանին պարտադրված պանթյուրքական նախագիծ է. Արթուր Խաչատրյան
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 21:09

Արմինֆո. "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է, որ վարչապետ Փաշինյանի կողմից միջազգային հարթակներում առաջ քաշվող "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պարտադրված է Երևանին Անկարայի և Բաքվի կողմից: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:

ՄԱԿ-ը կարող էր բացահայտ խոստովանել Ադրբեջանում կլիմայի և մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի վերաբերյալ մտահոգությունները. Reuters
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:29

Արմինֆո.Կլիմայի փոփոխությունը մարդու իրավունքների ամենամեծ սպառնալիքն է 21-րդ դարում: Ծայրահեղ եղանակային պայմանները, ավերածություններն ու ցնցումները, ինչպես նաև ռեսուրսների շուրջ բախումները թույլ չեն տալիս ամբողջ աշխարհում մարդկանց անվտանգ և առողջ կյանք վարել: Ցավոք սրտի, ամենից շատ տուժում են բնակչության ամենաաղքատ և ամենախոցելի շերտերը ։ Այդ մասին ասվում է Reuters-ի համար IMAGINE-ի համահիմնադիր և Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի հոդվածում:

Պահեստազորի գնդապետ. Ինչպես 20-րդ դարասկզբին, այնպես էլ այսօր թուրքերի համար ամենանախընտրելի խաղը "հայերի կոտորածն" է
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 14:08

Արմինֆո. Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20-րդ դարի սկզբին, նույն սարսափով կրկնվեց 20-րդ դարի վերջին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայերի ջարդերի հերթական տարելիցին:

Հայ պատանի ջութակահարը 2-րդ մրցանակի է արժանացել Համբուրգի երաժշտական մրցույթում
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:42

Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրի անդամ, ջութակահար Դավիթ Բաբայանը Համբուրգում կայացած International Showcase Music Competition մրցույթի B խմբում (12-14 տարեկաններ) արժանացել է 2-րդ մրցանակի։

Լիոնել Մեսսին՝ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:37

Արմինֆո.The Best FIFA Football Awards 2023 մրցանակի "տղամարդկանց ֆուտբոլի 2023 թվականի լավագույն խաղացող" անվանակարգում հաղթող է ճանաչվել "Ինտեր Մայամի" ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Հարկ է նշել, որ արգենտինացի հարձակվողն այդ մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ:

ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներուժի զարգացմանը
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:35

Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է  ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

Եվրախորհրդարանը չի հետևի Ադրբեջանի նախագահական ընտրություններին
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:33

Արմինֆո.Եվրախորհրդարանը չի դիտարկելու Ադրբեջանում նախագահական ընտրությունները եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ արդյունքները, որոնք կհայտարարվեն հետագայում: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

Կարծիք. Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդումն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզի ճակատագրին
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:30

Արմինֆո. Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդումն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին և, մասնավորապես, Սյունիքի մարզի ճակատագրին։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 13:23

Արմինֆո. Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ (առաջարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին-խմբ.):




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"