Arminfo.info


Մոսկվայում ձերբակալել են "Օլեյնա" ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանին
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 18:28

Արմինֆո.Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատում, ձերբակալել են Exoil Group հոլդինգի հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանին, ում նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ փողերի լվացման գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ գերատեսչության ղեկավարի հրաժարականի պահանջով
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 14:35

Արմինֆո.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով:

Ադրբեջանական կեղծարարության նոր օբյեկտ է դարձել Հաղարծին վանական համալիրը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 14:32

Արմինֆո. Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Այդ մասին հաղորդում է  «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության համահիմնադիր,  Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը՝ «Ֆեյսբուքի» էջում:

Արդշինբանկն ընտրել է OLYMPIC բանկային համակարգը
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 13:53

Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն ընտրել է OLYMPIC Banking System համակարգը իր` արժեթղթերով և արտարժույթով գործառնությունների սպասարկման համար:

Օղակն Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Հայ դիվանագետ
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:35

Արմինֆո. Եվրամիությունից (ԵՄ) հնչող հայտարարությունները, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած զարգացումները հետևանք են Ադրբեջանի անպատասխանատու և ագրեսիվ վարքագծի, կարծում է Բելգիայում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։

Հայաստանը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իր բնակչությանը. Ֆրանսիայի դեսպան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:34

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին հաղորդել է, որ մասնակցել է Հայոց բանակի կազմավորման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

«Միասին» շարժումն իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը, որոնք այս օրերին բողոքի ակցիաներ են անցկացնում եվրոպական երկրներում
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:29

Արմինֆո. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումըն իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը։

ՀՀ ԱԱԾ. Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ ՝ անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու նպատակով
 Շաբաթ, 27 Հունվարի 2024, 12:33

Արմինֆո. Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Հայաստանի ԱԱԾ-ը հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Զախարովան քննադատել է Միրզոյանի դիրքորոշումը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 21:01

Արմինֆո.Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան քննադատել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի «բովանդակությունն ու տոնայնությունը»՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ:

ՊԵԿ նախկին ղեկավար. ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գործունեության կասեցումը Հայաստանի հետ որևէ առնչություն չունի. դա "ապստամբի" ցուցադրական պատիժ է
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 17:12

Արմինֆո. Երեկ մեծն ԵԽԽՎ-ն բացեց իր քաղաքական գիրկն ու Ադրբեջանին մի ամբողջ տարով վտարեց իր բացառիկ ակումբից։ Հենց այդպես՝ մարդու իրավունքների ոտնահարման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և այլ սրտաճմլիկ նոտաների մասին վիրտուոզ մեղեդու հնչյունների ներքո։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության գործունեությունը կասեցնելու մասին ԵԽԽՎ որոշումը:

ՀՀ իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ, հրաժարվում են "երրորդ հանրապետության" հայկական քաղաքական ինքնության  հիմքերից. Կարծիք
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 13:12

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ, հրաժարվում են հայկական հետխորհրդային ազգային - պետական նախագծի արմատական հիմքերից և "երրորդ հանրապետության" քաղաքական ինքնությունից: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այդպես է մեկնաբանել Հայաստանի սահմանադրությունն ամբողջությամբ փոխելու գործող իշխանությունների մտադրությունը։

Գերբեռնված բեռնատարների ելքը կշռման հենակետով թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց գործերն ուղարկվել են դատարան. Գլխավոր դատախազություն
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:09

Արմինֆո.Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ԱԺ պատգամավոր. խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը ԵԽԽՎ երկրների համար
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:08

Արմինֆո. Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տեւական ժամանակ որպես արգելված երեւույթ նկարագրելու համար: Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան  փոխանցելու մտադրության մասին Հայաստաին ԱԱԾ հաղորդագրությանը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:06

Արմինֆո.Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան փոխանցելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությանը: Թվում էր, թե այդ հաղորդագրությունը պետք է դրական գնահատվեր ադրբեջանական կողմից։ Սակայն, դրա փոխարեն, ԱՀ ԱԳՆ - ում հնչեցրել են Հայաստանի հասցեին սպառնալիքների և իրականությունից հեռու ինչ-որ ոչ համարժեք պահանջների հերթական չափաբաժինը։

Հայաստանի իշխանությունները հաշվի չեն առնում Ջերմուկ քաղաքը որպես միջազգային նշանակության առողջարան կորցնելու ռիսկը. ՀԿ-ների հայտարարությունը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:37

Արմինֆո.Մի խումբ հասարակական կազմակերպություններ և Ջերմուկ քաղաքի բնակիչներ դեմ են արտահայտվել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործմանը:

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:34

Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան, որոնց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ-ը:

Պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 16:45

Արմինֆո.Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք պատասխանել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը:

Ոստիկանական ճնշումների պատճառով լքեցի երկիրը և քաղաքական ապաստան խնդրեցի . Նարինե Հայրապետյան
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 16:44

Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը (Նարե Սոսե) հանդես է եկել տեսաուղերձով և խոսել երկրից հեռանալու պատճառների մասին:  Նրա ասելով, հայտնի առևանգումից հետո ինքը ստիպված է եղել լքել երկիրը ոստիկանական ճնշման պատճառով։ Հայրապետյանը հաղորդել է, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանության բարձրաստիճան սպաներն իրեն ստիպել են վերաշարադրել հանցագործության մասին հաղորդումը, ավելին, առգրավել են նրա հեռախոսը, թեև դրա համար հիմք չի եղել:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս հայկական կողմին չի վերաբերում. Լավրով
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:48

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին։ Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԽԶ-ի հետագա ճակատագրի եւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին հարցին։

Ռուս քաղաքագետը պատմել է Հարավային Կովկասում ԱՄՆ օրակարգի առանցքային կետերի մասին
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:40

Արմինֆո.ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում գլխավոր օբյեկտները ոչ թե Ադրբեջանն է, Հայաստանն ու Վրաստանը, այլ՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Անդրկովկասի դերին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռադարներում։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"