Arminfo.info


Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ՝ Հայաստանի նոր տարածքների զավթում
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 10:44

Արմինֆո. Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ France 24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում։

Ի հիշատակ Բաքվի և Սումգայիթի ջարդերի՝ փետրվարի 25-ին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց կանցկացվի
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 17:55

Արմինֆո. Ի հիշատակ Բաքվի և Սումգայիթի ջարդերի՝ փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ակցիա, որը նախաձեռնել է Հայ երիտասարդների ֆեդերացիայի (AYF) Վաշինգտոնի "Անի" մասնաճյուղը:

Բյուսոն. Տարեց արցախցուն գլխատելու միջոցով վայրագ սպանության համար մեղադրվող ադրբեջանցուն Բաքվում դիմավորում են որպես ազգային հերոսի
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 16:02

Արմինֆո. Ադրբեջանցի Կամիլ Զեյնալլին, որը մեղադրվում է 44 - օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարեց հայ բնակչին գլխատելու միջոցով վայրագ սպանության համար, Բաքվում հանդիսավոր դիմավորման է արժանացել՝ որպես ազգային հերոս: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական "Le Figaro" ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։

"Եվրոպացիները հանուն Արցախի" շարժումը ՄՕԿ-ին կոչ է անում Ադրբեջանին զրկել ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 16:01

Արմինֆո.«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝  կոչ անելով Ադրբեջանին զրկել  Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։ Այդ մասին ասվում է շարժման հաղորդագրությունում:

Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի առաջին այցը Երևան կնշանավորվի Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարմամբ. Լե Figaro
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 15:42

Արմինֆո. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն այսօր երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այցի նպատակը պաշտպանական հարաբերությունների ամրապնդումն է։ Այդ մասին գրում է Լե Figaro-ն։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը կայցելի Հայաստան
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 14:55

Արմինֆո. Ֆրանսիան ռազմական տեխնիկա է մատակարարում բարեկամ Հայաստանին՝ զուտ պաշտպանական նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն՝ RTL France-ի հարցազրույցում։

Կարծիք. Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 14:30

Արմինֆո.Հայաստանը` առանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով: Այսպես է մեկնաբանել "Այլընտրանքային նախագծեր" խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը Փարիզի պանթեոնում Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությանը:

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:17

Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 10:11

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

2023 թվականին Հայաստանը կարողացել է բարձրացնել դատական համակարգի անկախության մակարդակը. վարկանիշ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:54

Արմինֆո. Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90: Այդ մասին ասվում է ՀՀ դատական դեպարտամենտի հաղորդագրությունում:

EUMA-ն կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում. Ռիտեր
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:52

Արմինֆո.Եվրամիության առաքելությունը (EUMA) կարող է այցելել Հայաստանի ողջ տարածք, բացի Ներքին Հանդի տարածքից, որը գտնվում է Ռուսաստանի պատասխանատվության գոտում։ Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ընդլայնել ողջ դոնորների շրջանակը օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 18:51

Արմինֆո.ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքը բարեփոխող նախագծին:

ՀՀ ԶՈՒ-ում աշխատավարձի հավելավճար կարող են ստանալ նաև ոչ մարտական գործառույթներ իրականացնող զինծառայողները
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 16:20

Արմինֆո.ՀՀ կառավարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որն ուղղված է պայմանագրով զինվորական ծառայության ընթացքում սոցիալական մոտիվացիայի բարձրացմանը: ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքներում կատարված փոփոխություններին:

Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող «Սիներջի» ընկերության ղեկավարին ազատ կարձակեն
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:11

Արմինֆո.Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Վան Պողոսյանը կներկայացնի Հայաստանը կիբերֆուտբոլի eEURO 2024 խմբային փուլում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 15:09

Արմինֆո. Կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլում Հայաստանը կներկայացնի Վան Պողոսյանը (Blame33): Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երևանի քաղաքապետարանը սալահատակը վերաշարում է ի շահ "սեքոնդ հենդ" գնող բարձրաստիճան պաշտոնյաների. բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանի բացահայտումները
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 14:41

Արմինֆո.Երեւանի քաղաքապետարանում համոզիչ չեն արձագանքել բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանի այն մեղադրանքին, որ Երեւանի փողոցների մայթերից ապամոնտաժվող հին սալահատակը օգտահանության չի ենթարկվում, այլ որպես ոչ վատ "սեքոնդ հենդ" ապրանք վաճառվում է, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ անձնական առանձնատներն ու ամառանոցները զարդարելու համար։

Գեղարքունիքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի մայրուղին՝ պահանջելով չեղարկել աշխատանքային միգրանտներին հարկելու ՊԵԿ որոշումը
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024, 14:40

Արմինֆո. Գեղարքունիքի աշխատանքային միգրանտները փակել են Երևան - Մարտունի մայրուղին ՝ պահանջելով չեղարկել Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած աշխատավորներին լրացուցիչ հարկելու մասին ՊԵԿ որոշումը:

Հայաստանի ՔԿ-ն և ԱՄՆ ՀԴԲ-ը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 18:50

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգին։

ՀԱԿ. 88-ի Խորհուրդը ողջ է, իսկ Հաղթանակի գաղտնիքը՝ նույնը
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 17:56

Արմինֆո. 88-ի փետրվարին սկսած շարժումը անպարտելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը ձեւավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը։ Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից եւ այլածին ծրագրերից։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի կապակցությամբ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. դատարանները խստացրել են վիրավորանքի և զրպարտության համար ԶԼՄ-ների դեմ հայցերով վնասի փոխհատուցման չափը
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024, 15:27

Արմինֆո. Վերջին երկու տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների դեմ ներկայացվել է 71 նոր հայցադիմում (35-ը՝ 2022 թվականին, 36-ը ՝ 2023 թվականին), որոնցից 56-ն ընդունվել է վարույթ (25-ը ՝ 2022 թվականին, 31-ը՝ 2023 թվականին)։ Այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդագրության մեջ, որը 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավիճակի մշտադիտարկում է անցկացրել։




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"