Arminfo.info


Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան ներթափանցած ցիկլոնը կհանգեցնի ինտենսիվ անձրևների և օդի ջերմաստիճանի նվազման
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:27

Արմինֆո.Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում, այդ թվում և Երևանում, հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են ՀՀ պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:18

Արմինֆո. Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Իրավապաշտպան. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:17

Արմինֆո. Ասկերանի քաղաքապետի ձերբակալությունն ակնհայտ հակաիրավական է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

ՀԱԵ. գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:16

Արմինֆո. Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ  Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

ՄԻՊ գրասենյակն արձագանքել է "Զվարթնոց"օդանավակայանում ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ճնշելու վերաբերյալ տեսանյութերին
 Ուրբաթ, 24 Մայիսի 2024, 10:16

Արմինֆո.«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

Առողջապահության նախարար. բուժապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 18:17

Արմինֆո.Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է բարձր տեմպերով, ինչպես հաշվարկների, փաթեթների, այնպես էլ ստեղծվող ինստիտուտների մասով: Այդ մասին մայիսի 23-ին ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 18:09

Արմինֆո.Մասնագիտությամբ տնտեսագետ Մագդա Կարապետյանը Եվրոպայում շրջագայելուց և մյուսլիների բազմաթիվ տեսակներ փորձելուց հետո Հայաստանում հիմնադրել է առողջ նախաճաշերի պատրաստման համար նախատեսված մյուսլիներ արտադրող հայկական առաջին ընկերությունը՝ «Մորնինը»։

Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 18:00

Արմինֆո.Մայիսի 19-23-ը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրեն Դոկտոր Փոփն այցելել է Հայաստան։ Այդ մասին  հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառաաայությունը:

Դավութօղլու. Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:57

Արմինֆո.Թուրքիան պիտի արագորեն կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ ընդդիմադիր խորհրդարականակնների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

Հայտարարություն. Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:56

Արմինֆո. Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այն կապակցությամբ, որ վերջերս Ադրբեջանը հասարակական կազմակերպությունների անունից կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՝ կոչ անելով պահպանել Կոնդը:

Մոսկվայում Արևմուտքին մեղադրել են Հարավային Կովկասում խաղաղությունը խաթարելու փորձի համար
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:55

Արմինֆո.Մոսկվայում Արևմուտքին մեղադրել են շահարկումների, ինտրիգների և խաղերի մեջ, որոնք վերջին տարիներին բազմաթիվ զոհերի են հանգեցնում ողջ աշխարհում:

Զատուլին․ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:52

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ պատերազմը տանուլ տալու համար ողջ պատասխանատվությունը: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այդպես է մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրների հասցեին՝ 2020 թվականին Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

Մոսկվա. Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի վրա
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:51

Արմինֆո. Մոսկվան կարող է միայն ողջունել Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այդ մասին մայիսի 23-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով ադրբեջանա-իրանական հարաբերությունները ։

Անահիտ Ավանեսյան. Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել կենտրոնի վարչությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 17:51

Արմինֆո. Բժիշկ Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նպատակահարմար է գտել Ռ. Յոլյանի անվան արդյունաբանական կենտրոնի վարչությունը: Այդ մասին մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ։ "Ավելին չեմ կարող ասել", - ընդգծել է նա:

Արթուր Հովհաննիսյան. Եկեղեցին ունի տարածքներ, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 14:55

Արմինֆո. Եկեղեցին արտոնյալ ռեժիմից դուրս բերելու հարցը վաղուց էր քննարկվում։ Այդ մասին մայիսի 23-ին ճեպազրույցում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Բագրատ Սրբազան․Բոլոր այն սպառնալիքները, որոնք կարող են վնասել հայ-իրանական հարաբերությունները, պետք է չեզոքացվեն
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այսօր մենք ցավակցում ենք բարեկամ Իրանին և իրանական ժողովրդին, համերաշխություն ենք հայտնում և զորակցություն: Այդ մասին մայիսի 23-ին Իրանի դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նշել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ տարածաշրջանային անվտանգության հնարավոր սպառնալիքներին եւ ռիսկերին գնահատական տալու խնդրանքին։

Սեյրան Օհանյան. Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կախված է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման արդյունքից
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է: Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  "Հայաստան" դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Գառնիկ Դանիելյան. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 13:55

Արմինֆո. Կիրանցում մարդիկ ահաբեկման են ենթարկվում իշխանությունների կողմից. ստեղծվում է մի իրավիճակ, երբ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում փոխհատուցում ստանալը ամենաճիշտ լուծումն է թվում։ Այդ մասին մայիսի 23-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

ԱԳ փոխնախարար. Իրանն ուղղակիորեն պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 13:53

Արմինֆո. Անկախ տարբեր ուժերի առկայությունից՝ Հայաստանի կառավարությունը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը։ Այդ մասին մայիսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Երեւանի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններին դեմ ուժերի առկայության մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։

Էմանուել Մակրոն. Շառլ Ազնավուրը երգում էր մեր թախիծն ու երազանքները
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2024, 11:46

Արմինֆո. Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր ՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը՝ ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"