Arminfo.info


Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 17:47

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:

Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արցախի օմբուդսմեն. Հայաստանում ընդամենը 10 800 արցախցու է հաջողվել աշխատանքի տեղավորվել
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:18

Արմինֆո. Այսօր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի օրակարգում չորս հարց է. միջազգային աջակցություն եւ բռնի տեղահանված արցախցիների սոցիալական և հումանիտար խնդիրները Հայաստանում, արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովման, ինչպես նաև պատանդների ու գերիների իրավունքների պաշտպանության և վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները և հոգևոր ու պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյան. Արցախի նկատմամբ վարած քաղաքականությունն Ադրբեջանն այսօր շարունակում է նաև Հայաստանի նկատմամբ
 Ուրբաթ, 29 Մարտի 2024, 15:17

Արմինֆո.Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ վարում է համակարգային ցեղասպան քաղաքականություն, և եթե դրան դիմակայենք զիջողական և պարտվողական կեցվածքով, դա մեզ կտանի դեպի նոր ողբերգություններ։ Այդ մասին մարտի 29-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իր ելույթում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ադրբեջանը գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին օգտագործում է սեփական քարոզչական նպատակներն իրագործելու համար․հայտարարություն
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:42

Արմինֆո.Ադրբեջանի Հանրապետության կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով կոպտորեն խախտվել և առայսօր շարունակվում են խախտվել մարդու իրավունքների հիմնարար նորմերը, որոնք իրենց ամրագրումն են ստացել ոչ միայն ազգային օրենսդրության շրջանակներում, այլև մի շարք միջազգային  իրավական ակտերում։ Այդ մասին ասվում է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի հայտարարությունում՝ Ադրբեջանի կողմից մարտի 28-ին նախատեսված կեղծ և շինծու ֆիլմի ցուցադրության առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու եւ սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում. Հայաստանի ԱԺ պատգամավոր
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:40

Արմինֆո. Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը ելույթ  է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հայկ Մարության.  բոյկոտը պայքարի միակ միջոցն է
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 12:51

Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ, "Ազգային առաջընթաց" կուսակցության անդամ Հայկ Մարությանը ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել բոյկոտել հասարակական տրանսպորտի թանկացման մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը: Այդ մասին նա հայտարարել է մարտի 12-ին՝ քաղաքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ։

Երևանի իշխանություններն ընտրել են տրանսպորտի ոլորտում առկա խնդիրը լուծելու ամենահեշտ ճանապարհը. նախկին թաղապետ
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 11:28

Արմինֆո.Տրանսպորտի ոլորտը չափազանց նուրբ է, քանի որ վերաբերում է Երևանի տասնյակ հազարավոր բնակիչների շահերին։ Այդ մասին մարտի 12-ին քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Եվրոպական խորհրդարանն ընդունել է CFSP եւ CSDP հաշվետվությունները, որոնցում անդրադարձ է կատարվում Արցախի եւ Հայաստանի շուրջ իրավիճակին՝ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 12:41

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության (CFSP) և ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ հաշվետվությունները, որոնք անդրադառնում են Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին ՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի հետ:

Եվրամիությունը ևս 15 մլն եվրո է հատկացրել Արցախից փախստականներին աջակցելու համար
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:06

Արմինֆո.Եվրամիությունը ևս 15 մլն եվրո է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։ Այդ մասին հաղորդել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալին ՝ ամփոփելով ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանի և Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:

Սոցինտերնի խորհուրդը Արցախի հարցով բանաձև է ընդունել
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 13:48

Արմինֆո. Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը Արցախի հարցով բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնի է դարձել Սոցինտերնի խորհրդի նիստի արդյունքում։

Լեմկինի ինստիտուտը Հայաստանի կառավարությանը զգուշացնում է Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխություններից
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 16:32

Արմինֆո. Լեմկինի ինստիտուտը Հայաստանի կառավարությանը զգուշացնում է Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխություններից:

Բաքու. "Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծմանը, ոչ մի արդյունք չի տա"
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:32

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ում ավանդաբար, մեղմ ասած, ոչ համարժեք են ընդունել Հայաստանի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը:

Արման Թաթոյանը շարունակում է պատմել թշնամու ուժերի ներխուժումից հետո Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024, 16:12

Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է պատմել թշնամու ուժերի ներխուժումից հետո Ներքին Հանդ համայնքում տիրող իրական իրավիճակի մասին:

Չալաբյան. Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 16:54

Արմինֆո.Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի ուղղությամբ թշնամու վերջին սադրանքին:

ՌԴ փոխարտգործնախարար. կարևորում ենք այն արցախցիների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումը, ովքեր կցանկանան դա անել
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:40

Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել գոյաբանական սպառնալիքների բախված խոցելի համայնքների պաշտպանությունը. դրա վառ օրինակն է Արցախը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:19

Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ:

Երևանի ավագանին քվեարկել է նախկին քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օգտին
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 12:22

Արմինֆո. Երևանի ավագանին կողմ է քվեարկեց "Ազգային առաջընթաց" խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:




Մեկնաբանվողներ
Փաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետՓաշինյանը չի ճանաչել Արցախը, փոխարենը ճանաչել Է Պաղեստինը. քաղաքագետ
Վերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոսՎերախմբավորումից հետո մեր շարժումն էլ ավելի մասշտաբային կդառնա. արքեպիսկոպոս
Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան Ֆրանսիացի հայտնի գործիչները Մակրոնին խնդրում են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան
Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան Ընդդիմադիր պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու հարցն օրակարգում է. Մինասյան
"Տավուշ հանուն հայրենիքի" շարժումը մարզերում հանդիպումներ կունենա ՀՀ քաղաքացիների հետ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"